Category: Պաշտպանություն

  • Ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան, հայտնում են ԶԼՄ-ները։ Բաքվից ժամանած …

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանցի փորձագետներ են ժամանել Երևան, հայտնում են ԶԼՄ-ները։ Բաքվից ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել ժամը 16:00-ի սահմաններում։ Հոկտեմբերի 21-22-ը «Double Tree by Hilton» հյուրանոցում կկայանա կլոր սեղան՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության…

  • Ընթացիկ տարվա 9 ամսվա ընթացքում Ադրբեջանն ազգային անվտանգության և պաշտպանության …

    Ընթացիկ տարվա 9 ամսվա ընթացքում Ադրբեջանն ազգային անվտանգության և պաշտպանության վրա ծախսել է ավելի քան 5 միլիարդ մանաթ։

  • Անկախ քաղաքական գործընթացներից և այն լուծումներից, որոնք կարող է առաջարկել քաղաք…

    Անկախ քաղաքական գործընթացներից և այն լուծումներից, որոնք կարող է առաջարկել քաղաքական գործիչների գործունեությունը, Զինված ուժերը միշտ պետք է պատրաստ լինեն վատագույն սցենարին, իրադարձությունների վատագույն սցենարին: Եվ զարգացման պլանը միտված է այդ ապագայի սպառնալիքներին համահունչ պատասխան տալուն։
    Մարտական հերթապահությունը պետք է ունակ լինի ապահովել պետական սահմանի հուսալի պահպանությունը, կարողանա վաղ հայտնաբերել հակառակորդի հարձակողական խմբավորումները, դրանց ստեղծումը, և ապահովել ԶՈւ զորահավաքային ծավալումը պատերազմական ժամանակի հաստիքներով, և ըստ օպերացիոն ուղղությունների պաշտպանողական խմբավորումների ստեղծումը։
    ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյան, 2018, մարտ
    Հ.Գ. մի ամսից իշխանափոխություն եղավ։

  • Ադրբեջանում մեկնարկել է «Անխախտ գործընկերություն-2025» Ադրբեջան-ԱՄԷ համատեղ զորա…

    Ադրբեջանում մեկնարկել է «Անխախտ գործընկերություն-2025» Ադրբեջան-ԱՄԷ համատեղ զորավարժությունները, որին մասնակցում են Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները և ԱՄԷ-ի հատուկ օպերացիաների նախագահական գվարդիայի հրամանատարությունը:
    Զորավարժությունների մասնակիցներն իրական մարտական պայմաններում պիտի ցույց տան փոխադարձ կոորդինացիայի և սցենարների կառավարման իրենց հմտությունները:
    «Անխախտ գործընկերություն-2025»-ին կիրառվելու են զրահատեխնիկա, բանակային ավիացիա, անօդաչու թռչող սարքեր, իսկ զորավարժություններին մասնակից հատուկ նշանակության ստորաբաժանումները կատարելու են կրակային պատրաստության, դեսանտավորման, դիպուկահար հրաձգության խնդիրներ, ինչպես նաև՝ հակառակորդի օբյեկտները ոչնչացնելու, բնակավայրերը հակառակորդից մաքրելու առաջադրանքներ:
  • 5 տարի առաջ այս օրը` հոկտեմբերի 22-ին, երբ 44-օրյա պատերազմը չէր ավարտվել, տեղե…

    5 տարի առաջ այս օրը` հոկտեմբերի 22-ին, երբ 44-օրյա պատերազմը չէր ավարտվել, տեղեկություն էր ստացվել, որ Թուրքիայի զինված ուժերն Անկարային մերձակա տարածքում լայնամասշտաբ զորավարժություն էին սկսել՝ մարտական կրակի կիրառմամբ։
    Զորավարժությանը կիրառվել էին Fırtına ինքնագնաց հրետանային համակարգը, թուրքական Korkut զենիթային համակարգը, Kargu անօդաչու թռչող սարքեր, միջին հեռահարության OMTAS հակատանկային հրթիռներ:

    Турция нагнетает: под Анкарой проходят учения на фоне войны в Карабахе

    Вооружённые силы Турции сегодня, 22 октября, начали крупные учения с боевой стрельбой, сообщает государственное информагентство Anadolu.

  • Լիտվայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Դովիլե Սակալիենեն որոշել է …

    Լիտվայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Դովիլե Սակալիենեն որոշել է հրաժարական տալ: Իսկ պատճառը 2026 թվականի ռազմական բյուջեի շուրջ երկրի վարչապետի հետ ունեցած տարաձայնություններն են:
    Լիտվական լրատվամիջոցներից մանրամասներ են հայտնել` նախատեսվում է, որ ռազմական բյուջեն կկազմի ՀՆԱ-ի 4.87 տոկոսը, ինչը մոտ 2 միլիարդ եվրոյով պակաս է Լիտվայի պաշտպանության նախարարության առաջարկածից՝ ՀՆԱ-ի 5.38 տոկոսը:
    Ի դեպ, 2025 թվականի փետրվարին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լիտվայի կին պաշտպանության նախարարին։ Այ նաև դրա համար եմ դեմ եմ կուսակցական նախարարին, չնայած եթե ենթարկվող է, առանց դրա էլ, բայց կուսակցական պատկանելիությունը լրացուցիչ կաշկանդող գործոն է։
  • 2026 թվականի ամառային զորակոչի փոխարեն, որոշվել է ժամկետային զինծառայությունը կ…

    2026 թվականի ամառային զորակոչի փոխարեն, որոշվել է ժամկետային զինծառայությունը կրճատել 2026 թվականի հունվարի 1-ից։
    Նիկոլ Փաշինյան

  • ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով հոկտեմբերի 21-ին պաշտոնական …

    🇦🇲🇬🇪 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով հոկտեմբերի 21-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի գլխավորած պատվիրակությունը:

  • Բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերականՀարց -Ինձ ասել են, որ Ադրբեջանի ա…

    Բրիտանական հեղինակավոր «Independent» պարբերական
    Հարց -Ինձ ասել են, որ Ադրբեջանի ագրեսիան մասամբ պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս չի վստահում ՀՀ նոր ՊՆ նախարարին համարելով նրան թույլ օղակ, ով հավատում է կանխարգելիչ գործողությունների դոկտրինին: Ի ՞նչ կարծիք ունեք ՀՀ ՊՆ նախարարի մասին:
    Սերժ Սարգսյան
    Պատասխան-Ռազմական դրության պայմաններում և առավել ևս պատերազմի ժամանակ նպատակահարմար չեմ գտնում կարծիք հայտնել պաշտպանության նախարարի մասին: Ես երկար ժամանակ եղել եմ ՀՀ պաշտպանության նախարար, այնուհետև տասը տարի
    ՀՀ նախագահ, և մենք միշտ մեր զինված ուժերը պատրաստել ենք պաշտպանական մարտերի, ինչը, իհարկե, չի բացառում թշնամու հարձակման դեպքում հակահարձակողական գործողությունները: Իմ կարծիքով, կանխարգելիչ գործողությունների դոկտրինը մեր պայմաններում կիրառելի չէ: Այսքանով սահմանափակվենք:
    Independent
    — Կարո՞ղ է Հայաստանը հաղթել այս պատերազմում առանց Ռուսաստանի օգնության:
     
    Սերժ Սարգսյան
    -Խոսքը ավելի շուտ պետք է գնա խաղաղության, քան թե պատերազմում հաղթելու կամ պարտվելու մասին։
    Երբ Խորհրդային միությունը քանդվելու շեմին էր, Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական կոմիտեն, որը ես գլխավորում էի, ստանձնեց պաշտպանել մեր ժողովրդին էթնիկ զտումներից, որոնց ականատեսը եղանք Բաքվում, Սումգայիթում և այլ բնակավայրերում։ Միջազգային աղբյուրները նշում են, որ մինչ 1994թ. զինադադարը պատերազմը բոլոր կողմերի համար արժեցավ գրեթե 30,000 մարդու կյանք:
    Մենք պաշտպանեցինք մեր օջախները, մենք հաղթեցինք պատերազմում, հրադադարի ռեժիմ հաստատվեց: Սակայն մենք չկարողացանք խաղաղություն հաստատել մի հարևանի հետ, որը երբեք չհրաժարվեց Ղարաբաղի անտառապատ լեռները նվաճելու իր անհագուրդ ցանկությունից: Ահա այս է պատճառը, որ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային միջնորդների կարիք ունենք, որի համանախագահներից մեկը Ռուսաստանն է` իր հսկայական փորձով և հնարավորություններ

    2020, հոկտեմբեր, հատված

  • Հայ ինժեներների փորձագիտական առաջարկը կամ մշակած տեխնոլոգիան չի անտեսվել Հնդկաս…

    Հայ ինժեներների փորձագիտական առաջարկը կամ մշակած տեխնոլոգիան չի անտեսվել Հնդկաստանում հրետանային համակարգերի արտադրական գործընթացում։