Category: Պաշտպանություն

  • Ինչի՞ համար էին իրականում JF-17C Block-III կործանիչները բերվել Ադրբեջան■  JF-17C…

    Ինչի՞ համար էին իրականում JF-17C Block-III կործանիչները բերվել Ադրբեջան
    ■  JF-17C Block-III կործանիչներն Ադրբեջան են բերվել «Indus Shield Alpha» ադրբեջանա-պակիստանյան ռազմաօդային համատեղ զորավարժության համատեքստում: Այս տեղեկությունն ավելի ուշ հաստատեցին նաև ադրբեջանական լրատվամիջոցները, այդ թվում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած caliber.az-ը:
    Իսկ զորավարժությունների նպատակն է՝ կատարելագործել երկու երկրների ռազմաօդային ուժերի միջև փոխգործակցությունը, մարտավարական կոորդինացիան և օպերատիվ համատեղելիությունը: Այսինքն, Ադրբեջան-Պակիստան համատեղ այս զորավարժությունը կենտրոնացած է օդային մարտի վարման ժամանակակից մարտավարության համատեղ մշակման, պլանավորման և առաքելության իրականացման վրա՝ տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում:
    Բացի այս, «Indus Shield Alpha» ռազմական միջոցառումը ծառայելու է որպես կարևոր հարթակ օպերատիվ տեղեկատվության փոխանակմանը և հակաօդային պաշտպանության ոլորտում հնարավոր խնդիրների դեպքում համատեղ արձագանքման միջոցների ամրապնդմանը:
    Բաքուն զորավարժության շրջանակում սեփական բազայում Պակիստանից Ադրբեջան կործանիչների վայրէջքը, տարհանումը, շրջադարձը և մնացած գործողությունները համարում է կարևոր JF-17C Block-III-երի հնարավորությունների գնահատման առումով, որոնք ձեռք բերելու պատրաստակամություն է հայտնել:
    Այսինքն, սա թույլ է տալիս որոշում կայացնողներին գնահատել, թե ինչպես են կործանիչների համակարգերն աշխատում հրամանատարական և կառավարման ազգային ճարտարապետության շրջանակում՝ փոխգործակցությամբ առկա ՀՕՊ, հետախուզական և դիտարկման միջոցների հետ:
    2025 թվականի հոկտեմբերի 20-ին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի վերլուծականում նշվել է, որ հաշվի առնելով Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական հարաբերությունները, հնարավոր է՝ ապագայում դեռևս գնահատման փուլում գտնվող թուրքական օդ-օդ Gökdoğan и Bozdoğan հրթիռներն ինտեգրվեն կործանիչներին:

    Ինչի՞ համար էին իրականում JF-17C Block-III կործանիչները բերվել Ադրբեջան

    Վերջին օրերին մամուլում քննարկվում է, թե «Ադրբեջանը Պակիստանից կործանիչների առաջին խմբաքանակն է ստացել»:

  • Անդրանիկ Քոչարյանն ասում է պատերազմը կանգնեցնելու գին կար 2020 հոկտեմբերի 19-ին,…

    Անդրանիկ Քոչարյանն ասում է պատերազմը կանգնեցնելու գին կար 2020 հոկտեմբերի 19-ին, իսկ նոյեմբերի 9-ին կանգնեցնելու գինը դրե՞լ է նժարին, համեմատե՞լ է։

  • Միակ բանը, որ նկատելի է` առաջվա նման Սամվել Բաբայանն անվանական 44-օրյայի ժամանակ…

    Միակ բանը, որ նկատելի է` առաջվա նման Սամվել Բաբայանն անվանական 44-օրյայի ժամանակվա ռազմական ղեկավարությանը չի մեղադրում, մեղմվել է, ինչ հաշիվ է։

  • Թուրքական լրատվամիջոցի հաղորդմամբ, «Զանգեզուրի միջանցքի» բացման դեպքում Թուրքիայ…

    Թուրքական լրատվամիջոցի հաղորդմամբ, «Զանգեզուրի միջանցքի» բացման դեպքում Թուրքիայի լոգիստիկ դերն ամբողջությամբ կփոխվի, երկիրը կդառնա Եվրոպայի լոգիստիկ կենտրոնը։

  • Հիշու՞մ եք, որ ես ասում էի մի մարդու նման դուրս եկեք, պետք չի սենց զոհեր տալ, եթ…

    Հիշու՞մ եք, որ ես ասում էի մի մարդու նման դուրս եկեք, պետք չի սենց զոհեր տալ, եթե քեզ զենք չեն մատակարարում, չի ցանկանում քո դաշնակիցը, ով 6 միլիարդի զենք է ծախել Ադրբեջանին, և գիտեր, որ մի էդքան էլ Իսրայելն է վաճառել և այլն։ Եվ հիմա պատերազմ է սկսել, երբ հավատացրել էին, որ էդ պատերազմը չի լինելու, խաղաղ ենք էդ խնդիրը լուծելու, հիմա զենք չեն մատակարարում։ Ինչ է ստացվում մսաղացի բերա՞ն գնայինք, պետք չէր։ Պետք էր պայմանավորվել Ադրբեջանի հետ, 10 օր ժամանակ վերցնել և ամբողջովին դուրս գայինք, ինչը եղավ 2023 թվականին, ինչի՞ չարեցինք։ 2023 թվականին արեցինք էն, ինչ պիտի անեինք էն վախտ։
    Սամվել Բաբայան
    Հ.Գ. Եվ սա ասում է Արցախի առաջին պատերազմին հող ազատագրած մարդը։ Այսինքն, փոխանակ Արայիկով, Նիկոլով մեկուսացնեիք, հաղթելու մասին մտածեիք, ասել է` էկեք հենց հիմա սաղ հանձնենք, դուրս գանք։ Իսկ զենք եկել է, և դրա պատճառով չես պարտվել։
    Մի հարցում եմ համաձայն, որ որպես հաղթող կողմ, անժամկետ հրադադարից բացի, պիտի այլ թուղթ էլ ստացած լինեինք։ Բայց սա այլ խոսակցություն է։ Իսկ էս տեսակ պարտվողական միտքն աբսուրդ է…Էդքան տղերքի գլուխ կերան…Դե որ սենց եք մտածում, Առաջին պատերազմի վախտ էդ հարցերը լուծեիք… Գժանոց է լրիվ…

  • Ես զեկույցին չեմ ծանոթացել, բայց մոտավորապես պատկերացում ունեմ, քանի որ ինքս հար…

    Ես զեկույցին չեմ ծանոթացել, բայց մոտավորապես պատկերացում ունեմ, քանի որ ինքս հարցաքննվել եմ, հարցեր են ուղղել, պատասխանել եմ այդ հարցերին, գիտեմ, թե այն անձինք, ովքեր քննվել են, ինչի մասին են խոսել։ Եվ ես էն ժամանակ էլ չեմ գտել, որ զեկուկցը կհրապարակվի, որովհետև էնտեղ կան սուր անկյուններ, որոնք չէին հրապարակվի։
    …Ես հեռացա քննիչ հանձնաժողովից, բացատրելով, թե ոնց եմ պատկերացնում. երբ մարդ մի հանցագործություն է կատարում, լինում է պատճառ և հետևանք։ Ես ասել եմ էկեք պատճառը սկսենք քննել և գանք հասնենք հետևանքին, իրանք ասեցին չէ’, էկեք հետևանքից խոսենք։ Ես էլ ասեցի` դե ես դրան չեմ մասնակցում։ Իսկ սուր անկյունները, օրինակ, թե ոնց է կառավարվել, ինչ և ոնց է եղել։ Չպետք է էդ ձևի քննություն անեին, եթե արել են, պիտի հրապարակեին։ Ես գտնում եմ, որ էդ ձևի չպետք է լիներ։
    Օրինակ, քննվո՞ւմ էր պատճառ-հետևանք, ընթացքում փաստաթղթերը գնար Քննչական կոմիտե, էնտեղից դատարան։ Եթե գրելու ենք, որ հետո արխիվ տանենք, իմաստը ո՞րն էր։

    Սամվել Բաբայան

  • Ֆրանսիայում քննարկում են պարտադիր զինվորական ծառայության մոդելին վերադառնալու հ…

    🇫🇷 Ֆրանսիայում քննարկում են պարտադիր զինվորական ծառայության մոդելին վերադառնալու հնարավորությունը։
    @armgeopolitic

  • https://m.youtube.com/watch?v=xGuLITJh8aM&t=849s&pp=2AHRBpACAQ%3D%3D&amp…

    https://m.youtube.com/watch?v=xGuLITJh8aM&t=849s&pp=2AHRBpACAQ%3D%3D&fbclid=IwdGRjcANhZCtleHRuA2FlbQIxMQABHoZhQxXtLhbZmnDPnuzHtC_yX0Oz-VmM9o1G8axlhoL3dF0TPzVqVjwGAtkx_aem_ke5nSt96MiBlBwXZ1llytg
    Մոռացե՞լ է, որ ռազմական շինծու գործերի մեջ ինքն էլ կա, 44֊օրյայի գործերի, որ քաղաքական ղեկավարության դեմ ակնհայտ փաստեր են անտեսվել։ Հիմա առակն ինչ է ցուցանում։

    Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն արդեն ընդդիմադիր է, խոսում է անկախ արդարադատության համակարգից

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Հոկտեմբերի 19-ը Իջևանի գնդի հրամանատար գնդապետ, ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Ղազարյան…

    Հոկտեմբերի 19-ը Իջևանի գնդի հրամանատար գնդապետ, ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Ղազարյանի և նրա տեղակալ, փոխգնդապետ, հետմահու «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի արժանացած Արմեն Օհանյանի հիշատակի օրն է:
    Նրանք զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ՝ Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի մատույցներում:

    Արմեն Օհանյան

    «Մարտական հերթապահության ժամանակ ուշադիր ես լինում, բարի ծառայություն քեզ»,- զգուշացնում էր փոխգնդապետ Արմեն Օհանյանը դիրքապահ զինվորին։
    Նա այն կարծիքին էր, որ հրամանատարը պետք է կարողանա այնպես անել, որ զինվորն իր հրամանատարին վստահի, կիսվի նրա հետ:
    «Դու էլ ես ծնող, հասկանում ես, հարց է լինում հետները, խոսում ես, ինչ-որ տեղ պիտի խաթրով գնաս, բացատրես, հասկացնես՝ առաջին հերթին որպես ծնող: Սրա արդյունքում է, որ ճիշտ ծառայություն է կազմակերպվում»,-ասում էր նա։
    …………
    Թաթուլ Ղազարյան
    «Հրամանատարը իրավունք չունի զինվորի թիկունքում մնա»,- ասում էր ՀՀ Ազգային հերոսը։
    Հ. Գ Իջևանի գնդի այդ օրը բոլոր զոհվածների հիշատակն օրհնյալ… այստեղ լիքը չպատասխանված հարցեր կան, շատ…և անթույլատրելի բաներ։
  • Զեկույցում չքննարկված հատվածներ, շրջաններ կան, կարծես 44 օր երկրում բացի բանակից…

    Զեկույցում չքննարկված հատվածներ, շրջաններ կան, կարծես 44 օր երկրում բացի բանակից, զինվորից, սպայից, ԳՇ պետից, այլ կենդանի շունչ չի եղել. Գեղամ Մանուկյան