Category: Պաշտպանություն

  • https://ria.ru/20260213/riski-2074118715.html?in=l«Հայաստանը, ինչպես հայտնի է, ս…

    https://ria.ru/20260213/riski-2074118715.html?in=l
    «Հայաստանը, ինչպես հայտնի է, սեյսմավտանգ տարածաշրջան է։ Հայկական ԱԷԿ-ի կառուցման ժամանակ Խորհրդային ինժեներների կողմից կիրառված հիմքի յուրահատուկ տեխնոլոգիական լուծումը թույլ է տվել նրան հաջողությամբ վերապրել 1988 թվականի սարսափելի երկրաշարժը, մեկ էներգաբլոկ մինչ օրս աշխատում է… Եթե Հայաստանի տարածքում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր ռեակտորների կառուցումը մտնի գործնական փուլ, մենք, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս բոլոր պետությունները, և հենց Հայաստանի բնակչությունը, ստիպված կլինենք ակամայից հաշվի առնել միջուկային անվտանգության ոլորտում այդ նոր ռիսկերը։ Ուստի, այո, դա պետք է դիտարկել որպես սպառնալիք։ Չէի ցանկանա զուգահեռներ անցկացնել, բայց հիշեցնեմ, որ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում երկրաշարժի հետևանքով ավերվել են հենց ամերիկյան ռեակտորները…
    Շոյգու

    Шойгу рассказал о рисках при строительстве США малых реакторов в Армении

    Россия будет поневоле учитывать новые риски в сфере ядерной безопасности, если строительство малых реакторов по американской технологии на территории Армении… РИА Новости, 13.02.2026

  • Այս անգամ ընդգծված հակահայ ադրբեջանցի փորձագետներին, որոնց թիվն այս անգամ ավելի …

    Այս անգամ ընդգծված հակահայ ադրբեջանցի փորձագետներին, որոնց թիվն այս անգամ ավելի շատ է, Երևան քննարկման են բերել ցամաքային՝ սահմանազատված հատվածով (Կիրանց)։ Գնացեք իրանց հետ Բաքու ապրեք էլի… ծնունդով Բաքվից էլ ունեք, սրտով֊հոգով Բաքվից էլ…ինչ եք ուզում …Մնաց caliber.az-ի ռազմական վերլուծաբանին բերեն, որ պատերազմից հետո Արցախի և ՀՀ դիրքեր էր գնում և ռեպորտաժներ նկարում, տանեն դիրքեր…

  • Սու-30ՍՄ-երի ձեռքբերման որոշումը համարում եմ ճիշտ, գտնում եմ, որ այդ ուղղություն…

    Սու-30ՍՄ-երի ձեռքբերման որոշումը համարում եմ ճիշտ, գտնում եմ, որ այդ ուղղությունը պետք է զարգացնել: Ով չի հասկանում դրանից, պետք չի, որ կարծիք հայտնի, շահարկի քաղաքական կամ այլ նպատակներով: Ինչ վերաբերում է Սու-երի զինամթերքին, ապա, բացի տվյալ հրթիռներից, նրանք ունեն նաև այլ սպառազինություն, որն ունեցել ենք: Ավելին, 44-օրյա պատերազմի ժամանակ Սու-30-ները կիրառվել են, և ունեն արդյունք: Այլ հարց է, որ կիրառվել են որոշակի սահմանափակումներով, կամ չեն կիրառվել սպառազինությամբ՝ հարված հասցնելու կամ կրակային խոցման տեսանկյունից: Հրթիռների հետ կապված ասեմ, որ Սու-30-ները մենք ձեռք բերեցինք շատ կարճ ժամանակահատվածում, նախատեսված պլանից ավելի կարճ ժամանակահատվածում, իսկ արդեն մնացած կոմպոնենտները ձեռք բերելու հարցը պետք է ուղղել ոչ թե ԳՇ-ին, այլ նրանց, որոնք կնքում են պայմանագրերը և դրանց շրջանակում ապահովում, որ տվյալ հրթիռները մատակարարեն զինված ուժերին:
    ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը` մեզ հետ մի հարցազրույցի ժամանակ։
    Հ.Գ. Քանի որ Սու-30 -ի թեման աֆիշներից չի իջնում, հիշեցի..

  • «Ռոստեխ»-ը World Defense Show-ին ներկայացրել է առավել թեթև, բայցև կրակի ավելացվ…

    «Ռոստեխ»-ը World Defense Show-ին ներկայացրել է առավել թեթև, բայցև կրակի ավելացված հեռահարությամբ նռնականետ։
    Խոսքը ՌՊԳ-29 հակատանկային նռնականետի արդիականացված տարբերակի մասին է` ՌՊԳ-29Մ։
    Նշվում է, որ այժմ հնարավոր է նռնականետի վրա տեղադրել ժամանակակից օպտիկական և ջերմատեսիլ նշանոցներ, իսկ ճշգրիտ հրաձգության հեռահարությունը մեծացվել է երկու անգամ։

  • Սերբիայի նախագահ Վուչիչը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ բանակցություններից հետո …

    Սերբիայի նախագահ Վուչիչը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարարել է, թե առաջին անգամ խոսել են երկու բանակների միջև, ինչպես նաև` ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունից։

  • Պաշտպանական սարքավորումներ և կատերներ՝ Բաքվին, V-BAT՝ Երևանին. ԱՄՆ առաջարկը ռազմ…

    Պաշտպանական սարքավորումներ և կատերներ՝ Բաքվին, V-BAT՝ Երևանին. ԱՄՆ առաջարկը ռազմաքաղաքական տարբեր նպատակներ է սպասարկում. Վիտալի Մանգասարյան
    ■ Հայաստանի գլխավոր մարտահրավերը ոչ թե այն է՝ ինչ են առաջարկում դրսից, այլ թե՝ մենք ի վերջո սովորելո՞ւ ենք այդ առաջարկները խելամիտ, հաշվարկված և ազգային շահերին համապատասխան օգտագործել:
    ■ Հայաստանի համար շահեկան կլիներ ոչ միայն առանձին տեխնիկայի ձեռքբերումը, այլ, օրինակ, տվյալների փոխանակումը:
    ■ «V-BAT» տիպի հետախուզական ԱԹՍ-ների ձեռքբերումը տեսականորեն կարող է իրական արժեք ստեղծել, մյուս կողմից այն հեղափոխական փոփոխություն չի բերելու ՀՀ պաշտպանունակության մեջ։
    ■ Դրական է, որ հնդկական զինտեխնիկայի կողքին հանրությանը ներկայացվեցին հայկական արտադրության որոշ նմուշներ, բայց մի մասը նախագծվել և մշակվել է առնվազն 7-8 տարի առաջ։
    ■ Բաքվի խոստումներին լիարժեք հավատալը կլինի միամտություն Իրանի կողմից. իսրայելական հատուկ ծառայությունները փաստացի դիրքավորված են Իրանի և Ադրբեջանի սահմանային գոտիներում։

  • TRIPP-ն ընդմիշտ կփոխի Հարավային Կովկասը։ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղ…

    TRIPP-ն ընդմիշտ կփոխի Հարավային Կովկասը։
    ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգ

  • ….Երբ Աֆղանստանում զորքերի դուրսբերման գործընթացի ժամանակ էդքան միլիարդի զենք …

    ….Երբ Աֆղանստանում զորքերի դուրսբերման գործընթացի ժամանակ էդքան միլիարդի զենք թողեցին, մենք հանդիպման ժամանակ խնդրում էինք՝ գոնե մեքենաները, որոնք հարձակողական տեխնիկա չեն, պաշտպանողական են, կամ զրահաբաճկոնները փոխանցեք մեզ, չտվեցին…
    ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը` ինձ հետ հարցազրույցներից մեկի ժամանակ
    Հ.Գ. Վենսի հայտարարության ֆոնին, թե Ադրբեջանը վերջինն է լքել Աֆղանստանը և լուրջ կռվողներ են եղել, պայքարել ընդդեմ ահաբեկչության։ Ի դեպ, սրանք միշտ մեր դեմ կռիվներում օգնել են Ադրբեջանին։

  • Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովի շրջանակում Shield AI ըն…

    Հայաստան-ԱՄՆ տեխնոլոգիաների և նորարարության գագաթաժողովի շրջանակում Shield AI ընկերությունը հայտարարել է, որ պատրաստվում է համագործակցել ՀՀ կառավարության հետ։
    ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան
    Հ.Գ. հիմա հասկացա՞ք, որ ես ճիշտ էի՝ տեխնոլոգիան և ԱԹՍ֊ն տարբեր է։ Այստեղից ենթադրվում է տեխնոլոգիա է վաճառվել։