Category: Պաշտպանություն

  • Փաշինյանի մտասեւեռումն ու լկտիությունը սահման չունեն. Լևոն Տեր-Պետրոսյան Հայաստա…

    Փաշինյանի մտասեւեռումն ու լկտիությունը սահման չունեն. Լևոն Տեր-Պետրոսյան
    Հայաստանի անկախության տոնը չփչացնելու նպատակով, երեկվա իմ ուղերձում ես խուսափել էի անդրադառնալ մի այլ թեմայի, որը վերաբերում է այդ տոնի նկատմամբ Փաշինյանի հիվանդագին արձագանքին.
    — «Արցախը Հայաստան է եւ վերջ» ամպագորգոռ հոխորտանքով պատերազմ հայտարարես Ադրբեջանին եւ ջախջախիչ պարտություն կրես.
    — Հիմարաբար մերժես պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի նախագահ
    Վլադիմիր Պուտինի առաջարկը.
    — Գլխովին հայաթափես
    Արցախը եւ զոհաբերես հինգ հազար պայծառ երիտասարդների, իսկ տաս հազարից ավելի զինվորների հաշմանդամ դարձնես.
    — Որպես պատանդ Ադրբեջանին հանձնես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամներին եւ ինքնագոհաբար հանդուրժես տասնյակ հայ գերիների տառապանքը Բաքվի բանտերում.
    — Քո հանցավոր քաղաքականության հետեւանքով Հայաստանում ապաստանած հարյուր հազարից ավելի արցախցի փախստականների նկատմամբ դրսեւորես ապերախտ ու բիրտ վերաբերմունք՝ քաջ գիտակցելով, որ, վերջիններիս կարիքները պատշաճ կերպով չբավարարելու պարագայում, նրանց մեծ մասը բռնելու է գաղթի ճամփան.
    — Եւ այս ամենից հետո ցինիկաբար հայտարարես եւ ամեն օր կրկնես ու հպարտանաս, որ խաղաղություն ես պարգեւել հայ ժողովրդին, դրա փոխարեն ակնկալելով, ավելի ճիշտ, պահանջելով վերջինիս երախտագիտությունը, բայց այն չստանալով` քո ողջ մաղձը թափես նրա վրա.
    — Ինչեւիցե, անկախության տարեդարձը Փաշինյանի տոնը չէ։ Նա ատում է այդ անկախությունը, որովհետեւ ոչ թե ինքը, այլ ուրիշներն են բերել այն.
    — Հաստատաբար կարելի է արձանագրել միայն մեկ բան. Փաշինյանն արդեն իսկ իր «պատվավոր» տեղն է ապահովել Հայոց տխրահռչակ դավաճանների հուշատախտակում՝ Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, Մելիք Շահնազարի եւ Մելիք Ֆրանգյուլի կողքին։

  • 2020 սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ա…

    2020 սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի բացման կապակցությամբ իր տեսաուղերձում բողոքել էր ՀՀ-ից աշխարհազոր ստեղծելու նախաձեռնության առիթով՝ նշելով, որ «սա հստակ ցույց է տալիս Հայաստանի ղեկավարության նոր ագրեսիվ մտադրությունները»:
    Նա նաև շեշտել էր, որ «ՀՀ ՊՆ-ն սպառնում է Ադրբեջանին «նոր պատերազմով՝ նոր տարածքների համար», իսկ «ՀՀ վարչապետը նպատակադրված խախտում է այն բանակցությունների ձևաչափը և էությունը, որոնք իրականացվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ»:
    «Նրա «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը լուրջ հարված է բանակցային գործընթացին: Ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է՝ որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս,- ասել էր Ալիևը և հավելել,- Մենք ունենք միայն մեկ պայման խաղաղության հասնելու համար՝ Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի գրավյալ բոլոր տարածքներից»:
    Միաժամանակ, Ալիևը կոչ էր արել ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը՝ ազդել Հայաստանի վրա և թույլ չտալ նոր ռազմական ագրեսիա, և շեշտել, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա:
    Մի քանի օր հետո
    սեպտեմբերի 25-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել՝ հորդորում էր ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Ապշերոնի թերակղզուց (ըստ էության՝ Բաքվի, Սումգայիթի և մերձակա շրջաններից) դուրս «ոչ էական այցելություններից»՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության աճի և «վերջին բռնարարքների» հետ:
    Նմանատիպ հայտարարությամբ ՀՀ-ում բնակվող ԱՄՆ քաղաքացիներին էր դիմել նաև Երևանում ԱՄՆ դեսպանությունը։ ԱՄՆ քաղաքացիներին հորդորում էին խուսափել հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում ճամփորդությունից՝ ներառյալ՝ Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից արևելք ընկած տարածքից մինչև Տավուշի մարզի՝ Վրաստանի հետ սահմանը: Նաև կոչ էր արվում չճամփորդել դեպի Արցախ և հետևել լուրերին։
    Իսկ ինչ պատասխան հայտարարություն էր արել Փաշինյանը։
    2020 սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ հայտարարել էր.
    «Հուլիսյան մարտերն ի դերև հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը և հաստատեցին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ադրբեջանի ղեկավարության համար վաղուց հասունացել է այդ փաստն ընդունելու անհրաժեշտությունը, ուստի նրանք պետք է հրաժարվեն ուժի գործադրումից և սպառնալիքներից՝ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում»:
    Ավելին, նույն օրը, Արցախի ԱԺ պատվիրակության հետ հանդիպմանը Ալիևին սպառնացել էր, թե Ադրբեջանի ներքին վիճակը ապակայունացնող կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ կտարածի։
    Դեռ տարածում է։
    Ի դեպ, ինչպես Փաշինյանն էր ավելի ուշ հայտարարել, հենց սեպտեմբերի 25-ին է ռադիոկլանման միջոցով պատերազմի մասին վստահելի տեղեկություն ստացել։ Եվ հիմա սրանք խոսում են` չհոխորտալուց, Արարատ լեռը հանելուց, որ զոհ չլինի։ Էս շարքը կշարունակեմ և ավելի խորքային 44-օրյայի 5-րդ տարելիցին։ Մի քիչ հիմա առաջ ընկա, բայց դե ոչինչ։

  • Հայ զինվոր, հաղթական զորահանդեսներ և զորավարժություններ եմ ցանկանում։ Իրապես պատ…

    Հայ զինվոր, հաղթական զորահանդեսներ և զորավարժություններ եմ ցանկանում։ Իրապես պատվո և պատվի միջոցառդւմներ։

  • Հերթական փոփոխությունը ՌԴ զինված ուժերումԳեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը ազատվ…

    🇷🇺 Հերթական փոփոխությունը ՌԴ զինված ուժերում
    Գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը ազատվել է զինվորական ծառայությունից. Լենինգրադի ռազմական օկրուգի հրամանատար է նշանակվել գեներալ-գնդապետ Եվգենի Նիկիֆորովը:
    Լապինը կնշանակվի Թաթարստանի ղեկավարի օգնական։
    @armgeopolitic
  • Այս օրերը չեմ սիրում, որովհետև բոլորը սկսում են հանկարծ երկիր սիրել։Իսկ իսկական …

    Այս օրերը չեմ սիրում, որովհետև բոլորը սկսում են հանկարծ երկիր սիրել։
    Իսկ իսկական սիրողները լուռ են։ Իրական և իսկական սիրողները, որ երկրով չեն պահվել երբեք, որ լուռ դիրք են պահել չնայելով աշխատավարձի չափին, և շտաբերում նստած հարստացողներին, իսկ հիմա էլ առողջությունները չի ներում, որ լավ վազեն և հիմա գոնե շատ աշխատավարձ ստանան, մեկ է բանակը դարձել է աշխատավայր։
    Իսկական սիրողները լուռ են։ Նրանք, որ Առաջին պատերազմից հետո սոխ և հացով են միայնակ հաղթանակների օրերը տոնել, անհամբեր սպասելով, թե երբ են պատմություն դարձած հին համազգեստները հագնելու և գնալու Եռաբլուր ու հետո տուն…
    Իսկ սասունմիքայելյանները, որոնցից այսօր բողոքում ենք, միշտ էլ լավ են ապրել։
    Հայրենիքն իսկական սիրողները լուռ են, նրանք, որ
    չեն հարստացել, չեն կարողացել հասնել նրան, ինչին կարող էին, որ բոլոր ժամանակներում մնացել են նույն իրավիճակում վթարային տներում, հաշվվող աշխատավարձերով, բայց շարունակում են երկիր և բանակ սիրել... Իսկական սիրողները լուռ են, և ոչ ձեռնտու...Չգիտեմ կեցցե՞ այն Հայաստանը, որ վաղն է գալու…
    Հ.Գ. Բանակի օրն էլ, բոլոր դասալիքները, մի օր դիրքում չեղածները սկսում են բանակ սիրել։ Իհարկե, էսօրվա անպատիվ վիճակը երբեք չենք ունեցել, բայց այն, ինչ ասեցի…

  • Ամբողջ կյանքում զբաղված ենք եղել հետևանքների վերացմամբ, փոխանակ պատճառները վերաց…

    Ամբողջ կյանքում զբաղված ենք եղել հետևանքների վերացմամբ, փոխանակ պատճառները վերացնեինք, խեղդեինք։

  • Շնորհավոր վտանգված Անկախության տոնդ իմ Հայաստան, պատմություն ունեցող Հայաստանի 3…

    Շնորհավոր վտանգված Անկախության տոնդ իմ Հայաստան, պատմություն ունեցող Հայաստանի 3֊րդ Հանրապետություն։
  • Ասում է 1 տարի 7 ամիս է սահմանային միջադեպեր չեն գրանցվել՝ սա համարելով իր ձեռքբ…

    Ասում է 1 տարի 7 ամիս է սահմանային միջադեպեր չեն գրանցվել՝ սա համարելով իր ձեռքբերումը և անտեսելով ԵՄ դիտորդների առկայությունը։
    Ի դեպ, տարեկան կտրվածքով երբեք սահմանային միջադեպերի հետևանքով մահվան դեպքերն ավելին չեն եղել, քան բանակի ներսում տեղի ունեցած մահվան դեպքերը, բայց այս մասին երբեք չի խոսել և հենց իրենց իշխանության օրոք է մահվան ելքով դեպքերի աճ գրանցվել։
    Նկատի ունեցեք, երբ ասում է միջադեպեր, նա մարդուն, զոհված զինծառայողին չի առանձնացնում միջադեպից, դրանք ընդամենը միջադեպեր են։
    Հիշեցի նաև
    ` իշխանության գալուց հետո ինչքան էր կրկնում, որ բանտերը դատարկվել են, թվեր էր հրապարակում ազատազրկվածների նվազման մասին։ Դե հիմա էլ հրապարակի թվեր, չես կարող, որովհետև դատարկ տեղը լցրել ես, այդ թվում նաև անմեղ մարդկանցով։
    Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան

  • Ուրեմն բախտի բերմամբ նախարար դարձած այս անձը, ով քիչ առաջ ասում էր, որ ինքն ազգա…

    Ուրեմն բախտի բերմամբ նախարար դարձած այս անձը, ով քիչ առաջ ասում էր, որ ինքն ազգային դավաճան կլինի, եթե Թուրքիայի հասցեին հոխորտա, և ինչ-որ տեղում հայ զինվորներ զոհվեն, շատ տարիներ առաջ ուղղակի ծլկեց զինկոմիսարիատի տարածքից։ Շենգավիթ էի գնացել, վարժական հավաքի ժամանակներ էին, սա ընկերոջ հետ եկել էր, որ ընկերը գնար։ Ուրեմն` Տոնոյանն ասեց արի դու էլ գնա, կարճ ժամանակ անց լքել էր տարածքը։ Սա հեռախոսով եմ նկարել։ Դասալիքները հիմա էլ հրադադարի խախտումով են վախեցնում, բայց որ ներսում ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով զինվորներ են մահանում, հաշվի մեջ չի։
    Հ.Գ Ի դեպ, սրա հայտնի փախնող քաղաքական առաջնորդը փախնողների և փախածների գաղափարաբանությունից էր խոսում, թե բա դա է սերմանվել։

  • Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում էԱմե…

    Աշխարհի ամենաշատ զրահատեխնիկա ունեցող երկրների մեջ Թուրքիան 1-ին տասնյակում է
    Ամերիկյան «Global Firepower» կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ամենաշատ զրահամեքենա ունեցող երկրների ցանկը։
    Ցանկը գլխավորում է ԱՄՆ-ն, որն ունի 396.603 զրահապատ մեքենա այդ թվում 4640 մարտական տանկ։ 2-րդ տեղում Հնդկաստանն է, որն ունի 152.795 զրահամեքենա, այդ թվում 4201 տանկ։ Դրանք հիմնականում՝ ռուսական արտադրության են։ Բացի ռուսական արտադրության տանկերից Հնդկաստանը նաև ունի տեղական արտադրության տանկեր, ինչպիսիք են «Arjun»-ը և «BMP-2» հետևակի մարտական ​​մեքենաները։
    3-րդ տեղում Չինաստանն է՝ 150.817 զրահամեքենայով, այդ թվում՝ 6800 տանկ։ 4-րդ տեղում Ռուսաստանն է, որն ունի 137.277 զրահամեքենա, իսկ 5-րդ տեղում 111.147 զրահամեքենայով Ֆրանսիան է։
    6-րդ տեղում Գերմանիան է, որն ունի 99.000 զրահամեքենա, իսկ 7-րդ տեղում՝ Իտալիան (73.680 զրահամեքենա)։
    8-րդ տեղում Իրանն է, որի զրահամեքենաների թիվը հասնում է 67.538-ի, այդ թվում 1713 տանկ։ Իսկ 9-րդ տեղում Թուրքիան է՝ 63.411 զրահամեքենայով, այդ թվում՝ 2238 տանկ։
    Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահամեքենայով։
    Ermenihaber.am