Category: Պաշտպանություն

  • Պատերազմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմական ճանապարհով հյուծվի։Գեր…

    Պատերազմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմական ճանապարհով հյուծվի։
    Գերմանիայի կանցլեր Մերց

  • Հայկական բանակին «հանցագործ» հռչակած, նախկին նախագահներին «Խոջալուի ցեղասպանությ…

    Հայկական բանակին «հանցագործ» հռչակած, նախկին նախագահներին «Խոջալուի ցեղասպանության» մեջ մեղադրած ու «արևմտյան Ադրբեջան» պահանջող Ալիևի վստահելիները՝ Երևանում
    ■ Հայաստանի սահմանը հատած ադրբեջանական պատվիրակության մեջ այս անգամ ընդգրկվել է CBC հեռուստաալիքի խմբագիր և առաջատար քաղաքական մեկնաբան Սանան Ռզաևը: Ո՞վ է նա:
    Այս անձնավորությունն ընդգծված հակահայ է, և իր հեղինակային հաղորդումների ժամանակ և վերլուծություններում հեգնանքով, ատելությամբ է խոսել հայերի, Հայաստանի մասին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության։ Նա պարբերաբար հայերին մեղադրել է ռևանշիզմի մեջ, ավելին՝ նա իր թիրախում միշտ պահել է ՀՀ զինված ուժերը, և երբ որևէ սպառազինության գնման մասին տեղեկություն է շրջանառվել նա իր հաղորդման ժամանակ փորձել է դրանում սպառնալիք տեսնել:
    Ավելին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մշտապես հարցազրույց է տալիս Սանան Ռզաևին, և 2021 թվականին կազմակերպված հարցազրույցում Ռզաևն Ադրբեջանի պաշտպանության նախարարին մեծամասամբ ՀՀ զինված ուժերին վերաբերող հարցադրումներ էր արել, ընդ որում՝ խոսելով Սու-30-ների ձեռքբերման մասին, նա հեգնում էր՝ ասելով, թե այդպես էլ չտեսան 44-օրյա պատերազմում, թեև այն որոշակի մարտական խնդիր լուծել է: Ավելին, նա քննարկել էր 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ պատերազմն օրերի ընթացքում կանգնեցնելու առաջարկը՝ փորձելով կասկածի տակ դնել գեներալի ստրատեգիական մտածողությունը, պատերազմի ելքը ճիշտ ժամանակին կանխատեսելու կարողությունները:
    ■ Հաջորդը, ում ցանկանում ենք անդրադառնալ TREND միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Էմին Ալիևն է (նա եղել է նաև Day.az-ի գլխավոր խմբագիրը։- Մ.Պ.): Նա 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին պարբերաբար փորձում էր ապացուցել, որ հայկական կողմը թիրախավորել է մարտական գործողությունների վայրից հեռու գտնվող ադրբեջանական խաղաղ բնակավայրերը, այսինքն՝ այն, ինչ փորձում էր ապացուցել Բաքվի «դատավարության» ժամանակ ալիևյան ռեժիմը՝ մեղադրական սլաքներ ուղղելով Հայաստանի զինված ուժերին և պատերազմի ժամանակահատվածում պաշտոմավարած ՀՀ ռազմական ղեկավարությանը:
    ■ Այս օրերին Երևանում է լինելու նաև Բաքվի միջազգային բազմամշակութայնության կենտրոնի խորհրդատու Այթեն Գահրամանը:
    Նա տարբեր առիթներով ՀՀ նախկին նախագահներին մեղադրել է «Խոջալուի ցեղասպանություն» իրականացնելու մեջ, ավելին՝ Հայաստանին մեղադրել է «էթնիկ զտումների» համար, ինչի պատճառով էլ Հայաստանն իբր մոնոէթնիկ պետություն է, թեև ՀՀ-ում ապրում են տարբեր ազգային փոքրամասնություններ, և նրանց նկատմամբ երբևէ ազգային խտրականություն չի դրսևորվել:
    ■ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների ազգային խորհուրդը ներկայացնող Ռամիլ Իսկանդերլին եղել է նաև նախորդ պատվիրակության կազմում: Ինչո՞ւ ենք նրան հիշեցնում նորից: ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցից առաջ Ադրբեջանի հասարակական մի շարք կազմակերպություններ և քաղհասարակության ներկայացուցիչներ նրան նամակ էին հասցեագրել, որտեղ բարձրացվում էր «արևմտյան Ադրբեջանի» թեման և ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստան, և դա ներկայացվում էր մարդու իրավունքների համատեքստում: Եվ այս նամակի տակ ստորագրել է նաև Իսկանդերլին:
    Գաղտնիք չէ, որ «արևմտյան Ադրբեջան» եզրույթը տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ, սրա հետ կապված ռիսկերի մասին անգամ Արտաքին հետախուզական ծառայությունն է իր զեկույցում նշել, բայց արի ու տես ՀՀ-ում պատրաստ են այս վտանգավոր պահանջի տակ ստորագրողի հետ Երևանում տարածաշրջանում անվտանգային ճարտարապետություն քննարկել: Իսկ թե ինչ հարցեր են ադրբեջանական կողմից առաջ քաշվելու, կարելի է ենթադրել: Նույնքան կանխատեսելի է նաև, թե ինչպես են արձագանքելու հայկական պատվիրակության որոշ անդամներ՝ հաշվի առնելով նրանց ոգևորությունը Գյանջայում ծնված և ՀՀ իշխանություններին «Գյանջայի դեպքերը» հետաքննելու և մեղավորներին պատժելու պահանջ ներկայացրած Հիքմեթ Հաջիևի հետ Բաքվի հանդիպումից, և Ալիևին արդարացնելու փորձերը:

  • Նոր հայտնաբերեցի, որ Ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախ…

    Նոր հայտնաբերեցի, որ Ցամաքային զորքերի հրամանատար-Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևի անունով ֆեյսբուքյան մասնագիտական էջում վերջին նյութերիցս թարգմանել են իրենց լեզվով և դրել այդ էջում։ Այդտեղ սպառազինության մասին է Հայաստանի և Ադրբեջանի, որ ադրբեջանական կողմը շարունակում է խոշոր գործարքներ կնքել, բյուջե ավելացնել և ավելի մանրամասն բաներ։ 🤔

  • https://ria.ru/20260213/riski-2074118715.html?in=l«Հայաստանը, ինչպես հայտնի է, ս…

    https://ria.ru/20260213/riski-2074118715.html?in=l
    «Հայաստանը, ինչպես հայտնի է, սեյսմավտանգ տարածաշրջան է։ Հայկական ԱԷԿ-ի կառուցման ժամանակ Խորհրդային ինժեներների կողմից կիրառված հիմքի յուրահատուկ տեխնոլոգիական լուծումը թույլ է տվել նրան հաջողությամբ վերապրել 1988 թվականի սարսափելի երկրաշարժը, մեկ էներգաբլոկ մինչ օրս աշխատում է… Եթե Հայաստանի տարածքում ամերիկյան տեխնոլոգիայով փոքր ռեակտորների կառուցումը մտնի գործնական փուլ, մենք, ինչպես նաեւ տարածաշրջանի մյուս բոլոր պետությունները, և հենց Հայաստանի բնակչությունը, ստիպված կլինենք ակամայից հաշվի առնել միջուկային անվտանգության ոլորտում այդ նոր ռիսկերը։ Ուստի, այո, դա պետք է դիտարկել որպես սպառնալիք։ Չէի ցանկանա զուգահեռներ անցկացնել, բայց հիշեցնեմ, որ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում երկրաշարժի հետևանքով ավերվել են հենց ամերիկյան ռեակտորները…
    Շոյգու

    Шойгу рассказал о рисках при строительстве США малых реакторов в Армении

    Россия будет поневоле учитывать новые риски в сфере ядерной безопасности, если строительство малых реакторов по американской технологии на территории Армении… РИА Новости, 13.02.2026

  • Այս անգամ ընդգծված հակահայ ադրբեջանցի փորձագետներին, որոնց թիվն այս անգամ ավելի …

    Այս անգամ ընդգծված հակահայ ադրբեջանցի փորձագետներին, որոնց թիվն այս անգամ ավելի շատ է, Երևան քննարկման են բերել ցամաքային՝ սահմանազատված հատվածով (Կիրանց)։ Գնացեք իրանց հետ Բաքու ապրեք էլի… ծնունդով Բաքվից էլ ունեք, սրտով֊հոգով Բաքվից էլ…ինչ եք ուզում …Մնաց caliber.az-ի ռազմական վերլուծաբանին բերեն, որ պատերազմից հետո Արցախի և ՀՀ դիրքեր էր գնում և ռեպորտաժներ նկարում, տանեն դիրքեր…

  • Սու-30ՍՄ-երի ձեռքբերման որոշումը համարում եմ ճիշտ, գտնում եմ, որ այդ ուղղություն…

    Սու-30ՍՄ-երի ձեռքբերման որոշումը համարում եմ ճիշտ, գտնում եմ, որ այդ ուղղությունը պետք է զարգացնել: Ով չի հասկանում դրանից, պետք չի, որ կարծիք հայտնի, շահարկի քաղաքական կամ այլ նպատակներով: Ինչ վերաբերում է Սու-երի զինամթերքին, ապա, բացի տվյալ հրթիռներից, նրանք ունեն նաև այլ սպառազինություն, որն ունեցել ենք: Ավելին, 44-օրյա պատերազմի ժամանակ Սու-30-ները կիրառվել են, և ունեն արդյունք: Այլ հարց է, որ կիրառվել են որոշակի սահմանափակումներով, կամ չեն կիրառվել սպառազինությամբ՝ հարված հասցնելու կամ կրակային խոցման տեսանկյունից: Հրթիռների հետ կապված ասեմ, որ Սու-30-ները մենք ձեռք բերեցինք շատ կարճ ժամանակահատվածում, նախատեսված պլանից ավելի կարճ ժամանակահատվածում, իսկ արդեն մնացած կոմպոնենտները ձեռք բերելու հարցը պետք է ուղղել ոչ թե ԳՇ-ին, այլ նրանց, որոնք կնքում են պայմանագրերը և դրանց շրջանակում ապահովում, որ տվյալ հրթիռները մատակարարեն զինված ուժերին:
    ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը` մեզ հետ մի հարցազրույցի ժամանակ։
    Հ.Գ. Քանի որ Սու-30 -ի թեման աֆիշներից չի իջնում, հիշեցի..

  • «Ռոստեխ»-ը World Defense Show-ին ներկայացրել է առավել թեթև, բայցև կրակի ավելացվ…

    «Ռոստեխ»-ը World Defense Show-ին ներկայացրել է առավել թեթև, բայցև կրակի ավելացված հեռահարությամբ նռնականետ։
    Խոսքը ՌՊԳ-29 հակատանկային նռնականետի արդիականացված տարբերակի մասին է` ՌՊԳ-29Մ։
    Նշվում է, որ այժմ հնարավոր է նռնականետի վրա տեղադրել ժամանակակից օպտիկական և ջերմատեսիլ նշանոցներ, իսկ ճշգրիտ հրաձգության հեռահարությունը մեծացվել է երկու անգամ։

  • Սերբիայի նախագահ Վուչիչը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ բանակցություններից հետո …

    Սերբիայի նախագահ Վուչիչը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ բանակցություններից հետո հայտարարարել է, թե առաջին անգամ խոսել են երկու բանակների միջև, ինչպես նաև` ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությունից։

  • Պաշտպանական սարքավորումներ և կատերներ՝ Բաքվին, V-BAT՝ Երևանին. ԱՄՆ առաջարկը ռազմ…

    Պաշտպանական սարքավորումներ և կատերներ՝ Բաքվին, V-BAT՝ Երևանին. ԱՄՆ առաջարկը ռազմաքաղաքական տարբեր նպատակներ է սպասարկում. Վիտալի Մանգասարյան
    ■ Հայաստանի գլխավոր մարտահրավերը ոչ թե այն է՝ ինչ են առաջարկում դրսից, այլ թե՝ մենք ի վերջո սովորելո՞ւ ենք այդ առաջարկները խելամիտ, հաշվարկված և ազգային շահերին համապատասխան օգտագործել:
    ■ Հայաստանի համար շահեկան կլիներ ոչ միայն առանձին տեխնիկայի ձեռքբերումը, այլ, օրինակ, տվյալների փոխանակումը:
    ■ «V-BAT» տիպի հետախուզական ԱԹՍ-ների ձեռքբերումը տեսականորեն կարող է իրական արժեք ստեղծել, մյուս կողմից այն հեղափոխական փոփոխություն չի բերելու ՀՀ պաշտպանունակության մեջ։
    ■ Դրական է, որ հնդկական զինտեխնիկայի կողքին հանրությանը ներկայացվեցին հայկական արտադրության որոշ նմուշներ, բայց մի մասը նախագծվել և մշակվել է առնվազն 7-8 տարի առաջ։
    ■ Բաքվի խոստումներին լիարժեք հավատալը կլինի միամտություն Իրանի կողմից. իսրայելական հատուկ ծառայությունները փաստացի դիրքավորված են Իրանի և Ադրբեջանի սահմանային գոտիներում։