Category: Պաշտպանություն

  • ԱՄՆ -ն առաջին անգամ վերջին ավելի քան 20 տարում ցամաքային ուժերի զինծառայողներին …

    ԱՄՆ -ն առաջին անգամ վերջին ավելի քան 20 տարում ցամաքային ուժերի զինծառայողներին ուղարկել է Պանամա` ջունգլիներում մարզումների։

  • Նախիջևանը հարկային և վարչական ազատ գոտու վերածելու գործընթացը Հայաստանի համար պա…

    Նախիջևանը հարկային և վարչական ազատ գոտու վերածելու գործընթացը Հայաստանի համար պարունակում է մի շարք լուրջ ռիսկեր. Շիրազ Խաչատրյան
    ■ Այս համատեքստում Տավուշի և Նախիջևանի թևերում «անկլավների» վերադարձի թեմայի ակտիվացումը պարունակում է՝ ինչպես ռազմական, այնպես էլ՝ քաղաքական ու տնտեսական ռիսկեր։ Ռազմական առումով այս գործընթացը կարող է էլ ավելի խախտել ուժերի հավասարակշռությունը սահմանային գծում, ստեղծելով նոր «ճնշման» կետեր Հայաստանի տարածքում։ 
    ■ Այո, Նախիջևանում հայտարարած լայնածավալ հարկային արտոնությունները միայն տնտեսական բնույթի նախաձեռնություն չեն, դրանք միանշանակ նաև Նախիջևանի բնակեցման և ժողովրդագրական քաղաքականության փոփոխության մասին են։ Պարզ երևում է, որ Ալիևը լիակատար վերահսկողություն է հաստատել ինքնավար հանրապետության նկատմամբ ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական և կառավարչական մակարդակներում։
    Միևնույն ժամանակ Նախիջևանը վերածվել է թուրք-ադրբեջանական համատեղ հարթակի, որտեղ թուրքական բիզնեսը, ռազմական ներկայությունը և մշակութային ազդեցությունը զգալիորեն աճել են։ Եթե Նախիջևանը վերածվում է հարկային և վարչական ազատ գոտու, ապա ժամանակի ընթացքում այնտեղ անխուսափելիորեն ավելանալու է թուրքական կապիտալի ներգրավվածությունը, աճելու է նաև բնակչության թիվը։ Այս ամենը նպաստելու է նրան, որ ձևավորվելու է համաթուրքական տնտեսական միջանցք՝ կայուն սոցիալ-տնտեսական հիմքով, որն էլ լինելու է Թուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ տարածաշրջանային նախագծերի առանցքային հենակետը։
    Իսկ Հայաստանի համար այս գործընթացը պարունակում է մի շարք լուրջ ռիսկեր։ Նախ՝ դա խորացնում է թուրք-ադրբեջանական տանդեմի ազդեցությունը մեր անմիջական հարևանությամբ և թույլ է տալիս Բաքվին ամրապնդել իր դիրքերը հարավարևմտյան սահմանային ուղղությամբ՝ փաստացի «փակելով» Հայաստանի մուտքը դեպի Իրան և վերահսկելով հարավային հաղորդակցական հնարավորությունները։ Երկրորդ՝ Նախիջևանի այս «նոր մոդելը» կարող է դիտվել որպես նախադեպ՝ հետագայում նմանատիպ ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու նաև այն տարածքներում, որոնք Ադրբեջանը կարող է ստանալ սահմանազատման շրջանակներում։ Օրինակ՝ վերը նշածս անկլավային տարածքներում։ Իսկ դա արդեն նշանակում է՝ Հայաստանի սահմանների մոտ կարող են ձևավորվել նոր տնտեսական-լոգիստիկ կենտրոններ՝ ամբողջությամբ թուրքական և ադրբեջանական վերահսկողության տակ։

  • Ոնց եք տեսնես զգում էլի գեներալներ Գրիգորյան, Շահնազարյան։ Իրենց եմ առանձնացնու…

    Ոնց եք տեսնես զգում էլի գեներալներ Գրիգորյան, Շահնազարյան։ Իրենց եմ առանձնացնում, քանի որ հարգել եմ շատ, մտերմություն արել։ Բանակը քանդող գլխավորին այսօր տեսնելուց ինչ եք զգացել։

  • Պատերազմը ոչ միայն ռազմական պայքար է. ներառում, այլ նաև տնտեսական, դիվանագիտական…

    Պատերազմը ոչ միայն ռազմական պայքար է. ներառում, այլ նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական և այլ ոլորտներ: Մի մոռացեք, որ պատերազմները վարում են պետությունները, և պատրաստվեք պատասխանատվություն կրել պետությունը պատերազմին նախապատրաստելու ու պատերազմի ժամանակ կառավարման համակարգի գործունեության համար։
    Օնիկ Գասպարյան, 2021, Սպուտնիկ Արմենիա
    Հ.Գ. Արդյո՞ք, գեներալն ասել է Նիկոլ Փաշինյանին, որ ռազմական դրության ժամանակ չի կարող գերագույն լինել և ստանձնել նման լիազորություն։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի որոշ ասածներ մատակարարման խնդիրներ, դաշնակիցների հետ հարաբերություններ։ Այս մասին ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետը Փաշինյանին պատերազմից առաջ է զգուշացրել։ Այլ հարց է ջոկատների, ինչ֊որ կազմավորումների հարցը, սա արդեն ինքը պիտի թույլ չտար։ Եվ ոչ միայն սա…

  • Համաձայն եմ այս գրառման հետ, և չեմ կանխել, եթե հասկացել են։…

    Համաձայն եմ այս գրառման հետ, և չեմ կանխել, եթե հասկացել են։

  • Ալեն Սիմոնյանի երեկվա գրառման ֆոնին հիշեցի Ալիևի հարցազրույցներից մեկից մի հատվա…

    Ալեն Սիմոնյանի երեկվա գրառման ֆոնին հիշեցի Ալիևի հարցազրույցներից մեկից մի հատված, որտեղ ասում է, որ «Երկաթե բռունցք» անվանումը տալ պատերազմական ամբողջ գործողություններին մտահղացել է մարտական գործողությունների որոշակի փուլում:
    «Что касается названия контрнаступательной операции, естественно, в самом начале военных действий никакого названия у нее не было. Термин «железный кулак» я использовал несколько раз во время своих обращений к азербайджанскому народу, когда сообщал об освобожденных городах и селах. Несколько раз я говорил, что наш железный кулак разобьет голову врага, если он по своей воле не уйдет со всех оккупированных территорий. Поскольку это позитивно воспринималось обществом, я и решил назвать операцию именно так – «Железный кулак». Но произошло это не сразу, а на определенном этапе боевых действий».
    Այսինքն, երբ վստահ են եղել, որ հաղթում են, և երբ կարիք է եղել ոգևորելու հասարակությանը, բայց ոչ ամեն օրյա ռեժիմով։

  • Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծվեց պատերազմ, որն աննախադեպ էր՝ ներգրավված …

    Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծվեց պատերազմ, որն աննախադեպ էր՝ ներգրավված ուժերի, միջոցների, սպառազինության քանակի ու տեսակի առումով։ Այն աննախադեպ էր նաև այն տեսանկյունից, որ մեր բանակը, փաստացի, կռվում էր ոչ միայն 10 միլիոնանոց Ադրբեջանի զինված ուժերի, այլև Թուրքիայի ռազմական անմիջական մասնակցության և լիարժեք ու անվերապահ քաղաքական, ռազմական ու դիվանագիտական աջակցության, ինչպես նաև մի քանի հազար վարձկան-ահաբեկիչների դեմ։
    Մեր բանակը, այս պայմաններում, արեց հնարավորն ու անհնարինը՝ հակառակորդին դիմագրավելու համար։ Հայկական բանակի ամեն մի զինվոր, սպա ու գեներալ Հայրենիքի պաշտպանության համար արեց առավելագույնը՝ անմնացորդ նվիրվելով այդ պայքարին ու կերտելով բազմաթիվ հերոսական պատմություններ։ Այս պատերազմը մեզանից խլեց մեր լավագույն որդիներին, որոնց հիշատակը հավերժ կմնա բոլորիս սրտերում՝ որպես մեր ժամանակների իրական հերոսների։
    Ձեզանից յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որևէ մեկի մոտ կասկածի նշույլ անգամ չպետք է լինի, որ մեր բանակն արել է հնարավորն ու անհնարինը։ Մենք ևս մեկ անգամ փաստեցինք, որ ունենք ոգով անկոտրում զինվորներ, սպաներ ու գեներալներ, որոնք պատրաստ են առանց վայրկյան անգամ մտածելու իրենց կյանքը զոհաբերել մեր սուրբ Հայրենիքի պաշտպանության համար։
    Բայց ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները եկել են համաձայնության, որի բովանդակությանն արդեն ծանոթ եք։ Պատերազմը լիարժեք չի ավարտվել, և մարտական գործողություններն Արցախում դեռևս շարունակվում են։ Այդուհանդերձ, մենք պաշտպանում ենք և պարտավոր ենք կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները, որոնք կայացվել են իրադրության բազմակողմանի վերլուծության և գնահատականի հիման վրա։ Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը։ Մենք պարտավոր ենք գտնել մեր բոլոր հերոսների մարմիններն ու նրանց, զինվորական պատվով, հողին հանձնել։ Մենք պարտավոր ենք փորձել սփոփել մեր հերոսածին մայրերի ցավն ու բուժել վիրավորների վերքերը։ Մենք պարտավոր ենք վերականգնել մեր բանակի ներուժն ու առավել ամրացնել այն՝ վերածելով գերժամանակակից ու գերմարտունակ մի բռունցքի։
    Մեր անելիքները չափազանց շատ են։ Պատերազմն ավարտվում է։ Բանակն իր անելիքն արել է և շարունակելու է անել անմնացորդ։
    Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը և, դասեր քաղելով գործած հնարավոր բոլոր սխալներից, կերտել անհամեմատ ուժեղ ու մարտունակ բանակ, որին արժանի է մեր հերոսական ժողովուրդը։
    2020, նոյեմբեր 10 ՊՆ և ԳՇ համատեղ հայտարարություն
    Հ.Գ. Պատերազմում այն ձևով, որ պարտվեցինք, կարող էինք չպարտվել, և դա միանշանակ… և տեսանք, թե ինչը խարխլեց պետության հիմքերը և անընդհատ դրան լսելն ու հնազանդվելն ինչի հանգեցրեց։

  • https://m.youtube.com/watch?v=-dmkGDaVsjo&fbclid=IwVERDUAN9-K4BHaNbhZEeziK8p…

    https://m.youtube.com/watch?v=-dmkGDaVsjo&fbclid=IwVERDUAN9-K4BHaNbhZEeziK8puDFfaVGkSskCZoXhQOmdYlKBfrev2IMfQ8UrxkXOwZynw
    2020 նոյեմբերի 10։
    Այդ համաձայնագիրը, որն առավելագույնն էր, որ կարելի էր ունենալ ՌԴ խաղաղարար ուժերի տեղակայման առումով: Այսինքն, սա լավագույն տարբերակն էր, որը մշակվեց շատ կարճ ժամանակահատվածում: Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ այդ փաստաթուղթը ավելի շատ խաղաղարար ուժերի տեղակայումն է որոշում: Այսինքն, դա ավելի շատ խաղաղապահներին է վերաբերում:
    -Բանակն արել է առավելագույնը և «անհնարինը»:
    -Հայաստանն ամբողջ պատերազմի ընթացքում եղել է լոգիստիկ մատակարարման տոտալ շրջափակման մեջ։
    -Մինչեւ վերջին օրը Շուշիում եղել են մեր ուժերը, բայց սա չի նշանակում, որ նրանք կարող էին ազդեցիկ լինել քաղաքի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը վերականգնելու համար:
    Հ.Գ. Այստեղ հավելեմ, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին պնդում որ, Շուշիում մարտերը շարունակվում են, բայց պատերազմից հետո հայտարարել էր, որ իբր իմացել է` Շուշիում զինվոր չկար։

    Հարցազրույց Դավիթ Տոնոյանի հետ

    Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Դավիթ Տոնոյանի հետ
    Հանրային հեռուստաընկերություն 2020 | https://www.1lurer.am/hy
    Հեռ․ 010 653751
    Էլ․ հասցե։ lurer@1tv.am
    #ԱռաջինԱլիք #Լուրեր

  • Հիշեցնում եմ, միգուցե տեղեկացնում ոմանց։ Ուրեմն պատերազմի 4-րդ օրը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ…

    Հիշեցնում եմ, միգուցե տեղեկացնում ոմանց։
    Ուրեմն
    պատերազմի 4-րդ օրը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պատերազմը կանգնեցնելու առաջարկը չի լսում Փաշինյանը, դրանից հետո այլ առաջարկներ, պատերազմից առաջ պատերազմը կանխելու առաջարկները ևս։
    2020 թ. հոկտեմբերի 19-ից հետո ԱԽ նիստ չի հրավիրվել, այսինքն, նոյեմբերի 9-ի եռակողմի շուրջ առաջարկները, դրա բովանդակությունը  չեն քննարկվել ռազմական ղեկավարության հետ, թերևս,  բայց այն ստորագրելուց հետո 2020 նոյեմբերի 11֊ին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը որոշում է մեկնաբանություն վերցնել Օնիկ Գասպարյանից, թե բա իր առաջարկությամբ է եղել նոյեմբերի 9֊ին պատերազմը կանգնեցնելը և…
    Իսկ նոյեմբերի 17֊ին արդեն Օնիկ Գասպարյանն ուղերձ է հղում, որտեղ տեսնում ենք, որ ոչ մի լուրջ առաջարկ հաշվի չի առնվել, բայց, իհարկե, դարձյալ փրկօղակ կար, թե բա  վատի և վատագույնի միջև ընտրվել է վատը։
    Հիմա հետաքրքիր է տղերքի պահած Քարվաճառը, որը շատ դժվար էր պահելը և այստեղ հակառակորդը շատ զոհեր է տվել, կամ Աղդամը, Լաչինը եռակողմով հանձնելու առաջա՞րկն էլ է ԳՇ նախկին պետի առաջարկով կամ իմացությամբ եղել։ Եթե ոչ, ապա օրենքով Գերագույն չլինող անձը իրավու՞նք ուներ միանձնյա ռազմական և քաղաքական որոշում կայացնելու։
    Չմոռանանք, որ  նոյեմբերի 9-ի եռակողմի 1֊ին կետում նշվում է կողմերը կանգնում են հրադադարի դրությամբ զբաղեցրած դիրքերում։ Բայց հաջորդ կետում տալիս ենք պահված տարածքները։
    Բայց սա էլ դեռ հերիք չի, մեկ ամիս հետո Սյունիքից ենք զորք հետքաշում։ Սա ո՞նց հասկանանք։ Բանակը չի պարտվել այնքանով, որ բուն ռազմական գործողությունների ժամանակ քիչ տարածք ենք կորցրել, և կարողացել ենք պահել Քարվաճառ, Լաչին, Աղդամ, Արցախի մի մասը։ Բայց արդյո՞ք չի պարտվել բանակն ինքնակոչ գերագույնին, ով իրեն թիվ մեկ պատասխանատուն չի համարում այսքանից հետո, իսկ ռազմական ղեկավարությունը
    Դավիթ Տոնոյանը, Օնիկ Գասպարյանը, որ պատրաստ են կրել իրենց բաժին պատասխանատվությունը։ Բայց արդյո՞ք չի կրելու կամ կրել բանակը ոչ միայն իր պատասխանատվությունը։ Էլ չասեմ, որ Փաշինյանը պատերազմի ելքի համար և դրանից հետո արածների, ոչ մի պատասխանատվություն չի կրել և չի կրելու։ Մարդ, ով դեմ է եղել հայկական վերահսկողությամբ փախստականների վերադարձին Շուշի, բայց չի պահել Շուշին։ Անվերջ նեղ և կարևոր այլ դրվագներ կարելի է հիշել։
    Հ.Գ. Այլ հարց է, որ ոչ միայն ռազմական ղեկավարությունը պիտի սլաքներն ուղղեր Փաշինյանին, այլ հանրությունն ու ընդդիմությունը, էդ տեսակ ղեկավարի հետ գոնե Արցախը կարողացել է պահել բանակը։ Եվ շատ հերոսություններ են եղել, շատ։ Բայց 5 տարի է անցել և դեռ շատ հարցերի պատասխան չունենք։ Լուռ են… Ուրիշ բան պիտի գրեի, բայց հիմա սա գրվեց։ Այո, չկար կառավարում, ծրագրված բարդակ էր, ծրագրված խայտառակ մոբիլիզացիա, անկապ ջոկատներ, մարդիկ հասնում էին առաջնագիծ, բանակի սուղ ռեսուրսները մսխվում էին, որովհետև Փաշինյանի ընտանիքի անդամները պիտի “պատերազմի մասնակից դառնային”… Եվ սա նաև կյանքեր է արժեցել…

  • Եվ ուզում եմ արձանագրենք ևս մեկ բան։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված …

    Եվ ուզում եմ արձանագրենք ևս մեկ բան։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Եվ չկա հաղթանակ, որը նախ՝ քո հոգում և մտքում չի ծնվում, չկա հաղթանակ, որը չի ծնվում յուրաքանչյուր անհատի և մեր հավաքական մտքի և գիտակցության մեջ։ Եկեք պայմանավորվենք մի բան՝ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք ճանաչի։
    …Եթե նույնիսկ բոլորին թվա, թե մենք պարտվել ենք վերջնական և անշրջելիորեն, մենք մեզ պարտված չենք ճանաչի, չենք դադարեցնի մեր երթը դեպի հաղթանակ, հանուն ճշմարտության, հանուն ապագայի և հանուն օրինականության:
    Եվ եթե այսպես վարվենք, մենք կհաղթենք, ես ձեզ երաշխավորում եմ։
    2020 սեպտեմբերի 27, Նիկոլ Փաշինյան, ԱԺ
    Հ.Գ. Առաջին օրը պարտության հետ համակերպվելու մասին իր շեֆի ելույթը Ալեն Սիմոնյանը մոռացե՞լ է, և զուտ հրապարակավ խոստացված հաղթանակի, բայց ի սկզբանե ծրագրված պարտության։ Ու մեկ էլ Արծրուն Հովհաննիսյանին որպես ՀՀ ՊՆ ներկայացուցիչ ո՞վ է ընտրել, էդ սաղ ՊՈԱԿ-ի միջոցով մշակված բաները։ Իսկ 44 օր խաբելը… Իսկ Արծրունի վրա շատ լուրջ բոչկեք հուսով եմ մի օր կգլորվի… Իսկ սա սրանց գործելաոճն է, մի դեպք հիշեցի։ Կհիշեցնեմ առանձին։