Category: Պաշտպանություն

  • Բաքվի դատարանում մեղադրող կողմն առաջարկում է ցմահ ազատազրկում Արայիկ Հարությունյ…

    Բաքվի դատարանում մեղադրող կողմն առաջարկում է ցմահ ազատազրկում Արայիկ Հարությունյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Ւշխանյանին,Դավիթ Բաբայանին։
    Իսկ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին` 20 տարվա ազատազրկում։ 😥
  • ԱԺ ում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն իր  եզրափակի…

    ԱԺ ում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն իր  եզրափակիչ ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցին:
    «44-օրյա պատերազմի զեկույցի կարգավիճակում ոչ մի բան չի փոխվել, ի սկզբանե պիտի լիներ գաղտնի, գնացեք կարդացեք: Գնացեք կարդացեք, թե ինչ ա գրած: Ուզում եք ասել, որ էնտեղ որևէ բան կա…լսե՛ք, ես 2020 թվականից հետո էնքան ինֆորմացիա եմ կիսել 44-օրյայի պատերազմի ժամանակի, ամենայն հարգանքով, բայց 6 հատ էդպիսի հանձնաժողով էլ լինի, իմ ասածից ավել ինֆորմացիա չի կարա հավաքի, ուղղակի էդ ինֆորմացիայի բացակայության պատճառով: Չի կարա հավաքի ուղղակի»,-հայտարարել է նա:
    Հ.Գ. մի հարցնող լինի, եթե դու ասել ես, ինչ իմաստ ունի զեկույցը զմռսելը։ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 3 գրություն է գրել` տվեք ծանոթանամ, ինչի չեք տալիս բա, հանրությանը, զոհվածի ծնողին։

  • Infocom.am-ի փոխանցմամբ, Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահանյանի պաշտպան Ա…

    Infocom.am-ի փոխանցմամբ, Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահանյանի պաշտպան Արման Թամրազյանը դատական նիստի միջնորդել է Պաշտպանության նախարարությունից և Զինվորական քննչական գլխավոր վարչությունից ստանալ և ապացույց ճանաչել մի շարք գաղտնի որոշումներ, դիրեկտիվներ, փաստաթղթեր, որոնք կարևոր նշանակություն ունեն գործի շրջանակում։
    Բացի այդ, նա միջնորդել է ապացույց ճանաչել և քննիչի մոտ առկա ուսումնասիրել մարտական քարտեզը, որը պարունակում է կարևոր տեղեկություններ հակառակորդի և մեր ուժերի հարաբերակցության վերաբերյալ, ուսումնասիրել նաև առաջնագծում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունները, որոնցով արձանագրված են հակակորդի գրոհները, տեղադիրքը, դատակոչել և հարցաքննել ԱՀ ՊԲ գաղտնի գործավարության պետին։
    Վերջինի ցուցմունքով պետք է պարզվեն մի շարք կարեւոր տեղեկություններ ՊԲ-ից և ՀՀ ԳՇ-ից ուղարկված կարգադրությունների մասին, ինչպես նաև այլ ցուցմունքներ, որով հավաստվում է, որ 2020 թ․ սեպտեմբերի 25-ին ԼՂՀ ԱԱԾ տնօրենը ցեկուցել է հակառակորդի լայնածավալ հարձակման վտանգի մասին։
    Լսելով կողմերին՝ դատարանը բավարարեց կողմերի միջնորդությունները։

  • https://www.youtube.com/watch?v=S6Uj0M8GnNQ&t=27s Անկլավները և ՀՀ սուվերեն …

    https://www.youtube.com/watch?v=S6Uj0M8GnNQ&t=27s ▪️Անկլավները և ՀՀ սուվերեն տարածքը չի կարելի դնել նույն հարթության վրա։ Ես դեմ եմ անկլավների վերադարձի օրակարգին, մասնավորապես, Տիգրանաշենի մասով, անընդունելի տարբերակ է։ Մենք բանակցել էինք ու կարողացել էինք…

  • https://www.civilnet.am/news/985863/%d5%b4%d5%a5%d5%bf%d5%a1%d5%ac%d5%a1%d5%ac%d…

    https://www.civilnet.am/news/985863/%d5%b4%d5%a5%d5%bf%d5%a1%d5%ac%d5%a1%d5%ac%d5%b8%d5%b4-%d5%a5%d5%a6%d6%80%d5%b8%d6%82%d5%b5%d5%a9%d5%a8-%d5%b8%d5%b9-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a7-%d6%87-%d5%a1%d5%b6%d5%a9%d5%b8%d6%82%d5%b5%d5%ac%d5%a1%d5%bf%d6%80%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%b0%d6%85%d5%ba-%d5%bd%d5%ba%d5%a1/
    Մեր ընթերցողների մի մասը պնդում է, որ «Օսա»-ները 2020-ին արդյունավետ էին, խոցում էին նաև անօդաչու թռչող սարքեր, նույնիսկ Բայրաքթարներ։ Ինչպե՞ս կարձագանքեք այդ կարծիքներին։
    – Իրականում այդպես էլ կար։ «Օսա-ԱԿ» մարտական մեքենաները գրանցել են խոցումներ, ինչպես պատերազմի, այնպես էլ դրանից առաջ։ Մեր ծառայակից ընկերներից մեկը՝ Ռաֆիկ Օռդոյանը, բավական հաջող արդյունք է գրանցել՝ խոցելով մոտ երկու տասնյակ ԱԹՍ-ներ։ 2016-ին ինձ է բախտ վիճակվել զգալ այդ սպառազինության ուժը երկու ԱԹՍ խոցելիս։ Այսինքն՝ այդ սպառազինությունը ունի իր ավանդը մեր օդային սահմանների պաշտպանության և պահպանության գործում, և այդ ավանդը չգնահատել, անվանելով այն «մետալալոմ»՝ պարզապես անգրագիտություն է, որը բնորոշ է գործից չհասկացող մարդուն։ Այլ հարց է, որ ժամանակակից մարտը այլ պահանջներ է թելադրում, և վաղուց պետք էր գնալ բանակի թվայնացման։
    – Դուք ասել էիք, որ 2016-ին «Օսա-ԱԿ»-ով անօդաչուներ եք խոցել, բայց նաև նախորդ հարցազրույցում ասել եք, որ մեր ենթակայության տակ գտնվող «Օսա»-ները, այդ թվում՝ Հորդանանից բերվածները, կոնսերվացիայի ենթակա տեխնիկա էր։ Հակասություն չկա՞, և ինչպե՞ս եք դա բացատրում։
    – Իհարկե՝ ո՛չ։ Հակասություն ամենևին չկա։ Այն, որ ես խոցել եմ և մյուսներն են խոցել, դա չի նշանակում, որ մեր զինանոցում այլ սպառազինություն չպետք է ունենայինք։ Տղերքը պայքարեցին այն սպառազինությամբ, որով համալրված էր մեր բանակը, հասցրեցին այն կորուստները, որոնք հնարավոր էր հասցնել այդ սպառազինության ներուժը օգտագործելով, և ցավոք, ունեցանք այն կորուստները, որը սպասելի էր տվյալ սպառազինությամբ մարտ վարելու դեպքում։
    Եթե սկսենք որպես հիմք ընդունել միայն անհատական արդյունքները, մարտական գործողությունների կոնկրետ դրվածքներ, ապա նույն հաջողությամբ կարելի էր 2016-ին մեր նռնականետորդի կողմից խոցված ուղղաթիռից հետո Հայաստանի ՀՕՊ զորքերը համալրել նռնականետորդներով և որոշակի առումով նվազեցնել այլ ՀՕՊ սպառազինությունների կողմից իրականացվող մարտական խնդիրները, բայց կարծում եմ, բոլորս էլ գիտենք, որ դա աբսուրդ է։
    Հ.Գ. հիմա սա 2019֊ին բերածի՞ն է վերաբերում, թե՞..

    «Մետալալոմ» եզրույթը ոչ մասնագիտական է և անթույլատրելի. ՀՕՊ սպա — CIVILNET

    Վերջին օրերին հայկական հակաօդային պաշտպանության թեման դարձել է ակտիվ քննարկումների առարկա։ Քննարկումն սկսվել էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից։

  • Փաշինյանն ինչո՞վ է մեղավոր, բանակի հրամանատարությունը գործողությունները ոնց որ պ…

    Փաշինյանն ինչո՞վ է մեղավոր, բանակի հրամանատարությունը գործողությունները ոնց որ պետք է` չի կատարել, չի պլանավորել ամեն ինչ։ Ռազմական ղեկավարությունը ճիշտ չի գործել, շատ բան կա, որ պիտի անեին, չեն արել։ Փաշինյանից պահանջել են, ինքն էլ ինչ պետք է, հատկացրել է բանակին։ Ասել են տանկ է պետք, տանկ է բերել, ասել են սամալյոտ է պետք, սամալյոտ է բերել։ Բանակն ինչ ուզել է, ապահովել է Փաշինյանը։
    ՔՊ-ական գեներալ Գագիկ Մելքոնյան (բանակի ներքնազգեստով հարստացած)։
    Սրան ոնց են գեներալ տվել։ Ասում է
    հիմա Պուտինը մեղավո՞ր է ուկրաինական պատերազմում չի կարողանում ՌԴ-ն հաղթել։ Չի հաղթում չէ՞…

  • Այսօր ժամանակ ունենամ մի հատ այլ ժամանակագրություն կներկայացնեմ։…

    Այսօր ժամանակ ունենամ մի հատ այլ ժամանակագրություն կներկայացնեմ։

  • Արևմուտքը կամ Եվրոպան սպասել են, որ Արցախը հայաթափվի, նոր զենք վաճառե՞ն…

    Արևմուտքը կամ Եվրոպան սպասել են, որ Արցախը հայաթափվի, նոր զենք վաճառե՞ն

  • Անդրանիկ Քոչարյանը Գեղամ Մանուկյանի հարցադրումներին ի պատասխան նշել է, որ սպառազ…

    Անդրանիկ Քոչարյանը Գեղամ Մանուկյանի հարցադրումներին ի պատասխան նշել է, որ սպառազինության ձեռքբերումը շատ վիճահարույց է եղել տարիներ շարունակ։
    «Դավիթ Գալստյանը հայտնի է, բոլորս էլ լսել ենք, հետևում ենք, ուսումնասիրում ենք։ Եվ կարծում եմ, որ մեր անվտանգային համակարգին ով տվել է վնաս, պետք է օր առաջ պատժվի»,-հավելել է նա։

  • Քաղաքացիներից կազմված խմբերին սպառազինությունը ցույց տալու վտանգավոր արշավին միա…

    Քաղաքացիներից կազմված խմբերին սպառազինությունը ցույց տալու վտանգավոր արշավին միացավ Սուրեն Պապիկյանը։ Զորահանդեսը խաղաղության օրակարգի մեջ չի մտնում։ Վաղը սրան կանդրադառնանք։ Ինչի պատերազմի ժամանակ էս պրինցիպով չե՞ն ջոկատ կազմել։