Category: Պաշտպանություն

  • Ալիևը «վերադարձել» է հանցանքի վայր և ենթակայան է բացել. Ի՞նչ ունեինք 44-օրյայից …

    Ալիևը «վերադարձել» է հանցանքի վայր և ենթակայան է բացել. Ի՞նչ ունեինք 44-օրյայից առաջ և ի՞նչ ունեցանք դրա արդյունքում

  • Բակո Սահակյանը Բաքվում հայտարարել է՝ «դատաքննության սկզբից փաստաբանիս ասել եմ, ո…

    Բակո Սահակյանը Բաքվում հայտարարել է՝ «դատաքննության սկզբից փաստաբանիս ասել եմ, որ Շուշիի գործողություններին իմ մասնակցության էպիզոդը չեմ թաքցնելու դատարանում»։

  • ՔՊ-ական պատգամավորն ուղիղ է մտել ֆեյսբուքով և առաջարկում է փոխել նոյեմբերի 29֊ի …

    ՔՊ-ական պատգամավորն ուղիղ է մտել ֆեյսբուքով և առաջարկում է փոխել նոյեմբերի 29֊ի փողոցի անունը, քանի որ վերջերս է պարզել, թե ինչի առթիվ է այդպես կոչվում։ Օգտատերերից մեկն առաջարկում է մտածել նաև գյուղերի և տեղանքների թուրքական անունները փոխելու մասին։ Եվ ՔՊ-ական պատգամավորը հերիք չի թուրքականի հետ այլազգի է օգտագործում, մի հատ էլ, ըստ էության, հաշտ է թուրքական անվանումների հետ հայկական տարածքների։

  • Ճապոնիան 2026 թվականի համար ռեկորդային պաշտպանական բյուջե է սահմանել` ավելի քան …

    Ճապոնիան 2026 թվականի համար ռեկորդային պաշտպանական բյուջե է սահմանել` ավելի քան 9 տրիլիոն իեն կամ  մոտ 58 միլիարդ դոլար։

  • Այսօր Կառավարությունը հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կա…

    Այսօր Կառավարությունը հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:
    Օրենքի նախագծով առաջարկվում է՝
    «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին ատեստավորված համարել ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի։
    ՀՀ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած և համապատասխան սպայական պաշտոնի նշանակված զինծառայողներին ատեստավորված համարել ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով: Նշված վերջին երկու դեպքերում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակվելու օրվանից։
    «Պաշտպան հայրենյաց» ծրագրով հնգամյա առաջին պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 2 կամ 5 տարով հերթական պայմանագիր կնքած զինծառայողների համար ևս նախատեսել պայմանագրի ժամկետի ավարտից հետո պատվովճար ստանալու հնարավորություն (2 տարվա դեպքում՝ 1,5 մլն, իսկ 5 տարվա դեպքում՝ 5 մլն դրամ):
    Փոփոխել պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը։

  • «Երկարատև խաղաղության համար միշտ պետք է մի քանի անգամ ուժեղ լինենք մեր պոտենցիալ…

    «Երկարատև խաղաղության համար միշտ պետք է մի քանի անգամ ուժեղ լինենք մեր պոտենցիալ թշնամիներից». Ալիևի «քաղաքական դասը»՝ Փաշինյանին
    «Բայց նաև մենք այս պատմությունը չպետք է մոռանանք, որպեսզի դրանից հետո ապրենք խաղաղ և անվտանգ»:
    «Ճիշտ է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հիմա խաղաղության գործընթաց է գնում, որի նախաձեռնողը մենք են եղել: Դա բոլորը գիտեն: Խաղաղության պայմանագրի տեքստի և դրանում առկա բոլոր առաջարկների հեղինակը ևս մենք ենք: Բայց ինչպե՞ս մենք կարող ենք մոռանալ օկուպացիան: Ինչպե՞ս մենք կարող ենք մոռանալ մեր շեհիդներին: Ինչպե՞ս մենք կարող ենք մոռանալ Խոջալուի զոհերին, այլ անմեղ մարդկանց մահը: Մենք երբեք չենք կարող և չպետք է մոռանանք դա: Որովհետև պատմական հիշողությունը միշտ պետք է մեր սրտերում լինի: Մեր շեհիդների պայծառ հիշատակը պետք է հավերժ մեր սրտերում ապրի, մենք չպետք է երբեք խաբվենք քաղցր խոսքերով: Սա ես կրկնում եմ ևս մեկ անգամ: Ես առաջին անգամ չէ, որ խոսում եմ այս մասին: Մենք պետք է զգոն լինենք, միշտ պետք է ուժեղ լինենք: Հենց դրա համար էլ մենք վերջին հինգ տարում զգալիորեն ամրացրել ենք մեր բանակային ներուժը, որի մի մասն անցած ամիս ամբողջ աշխարհը կարողացավ տեսնել զորահանդեսի ժամանակ: Երկարատև խաղաղության համար մենք միշտ պետք է մի քանի անգամ ուժեղ լինենք մեր պոտենցիալ թշնամիներից: Մենք ապահովում և ապահովելու ենք դա»:
    ■ «Բաքվի «ռազմավարի այգում» ցուցադրված է նաև «Իսկանդեր-Մ»-ից արձակված բալիստիկ հրթիռի բեկորները, որը Հայաստանը չպետք է ունենար, որովհետև դրա արտահանումն արգելված է: Արտահանման թույլատրելի տարբերակ է, եթե կարելի է այսպես ասել, «Իսկանդեր-Է»-ն: Ինչպե՞ս է «Իսկանդեր-Մ»-ից Շուշիի ուղղությամբ հրթիռ արձակվել, այ սա մեծ հարց է»:
    ■ Իհարկե, Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը, ըստ էության, մեսիջ է՝ ուղղված և՛ Հայաստանին, և՛ Ռուսաստանին, որը ժամանակ առ ժամանակ հնչեցվելու է, մինչև գուցե ՌԴ-ն ինքն այդ թեման չփակի:
    Մյուս կողմից, հիշում ենք ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին ուղղված «մեղադրանքը», թե «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան է հաստատել: Մի առիթով 168.am-ի հետ զրույցում ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն  ասել էր, որ դրա նպատակը ընդամենը սա էր՝ «երևի էդ ձևով մեզ ինչ-որ բա՞ն են ուզում ասել»: Իսկ իրականում թեման կարճ ժամանակ մնաց քննարկումների օրակարգում, հետո մոռացվեց, և այն չբացվեց հետո, թերևս Օնիկ Գասպարյանի՝ Քննիչ հանձնաժողով 2 անգամ գնալու և հարցաքննվելու արդյունքում: Թե ինչ է ասել գեներալ-գնդապետն այնտեղ՝ որքանո՞վ էր այն խայտառակ, ինչո՞ւ է կիրառվել հենց Շուշիի ուղղությամբ, ինչպես ակնարկել են նաև իշխանական շրջանակներից, բնականաբար, հայտնի չէ: Իսկ թեման առնվազն Բաքուն՝ ըստ քաղաքական նպատակահարմարության, շրջանառելու է ժամանակ առ ժամանակ:
    Ի դեպ, երբ Անդրանիկ Քոչարյանին 2020-ի սեպտեմբերի 28-ին լրագրողները հարցրել էին՝ ինչո՞ւ մեր «Իսկանդերը» գործի չենք դնում, ինչո՞ւ չենք թիրախավորում հակառակորդի նավթահորերը՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանել էր.
    «Լավ ենք անում, երբ որ պետք լինի՝ գործի կդնենք: Դա թողեք զինվորական մասնագետներին: Կարծում եմ, որ դուք գոնե այս երկու օրերին ռազմական գործողությունների տրամաբանությունից չեք նկատում քաոսային, իրավիճակային որոշումներ: Դուք տեսնում եք քայլերի տրամաբանություն»:
    Արդյո՞ք միայն զինվորականությունն է որոշել «Իսկանդերը» կիրառել Շուշիի ուղղությամբ, որտեղ չպիտի կիրառվեր, չենք կարող ասել, մինչև զինվորականությունը չխոսի, ինչը քիչ հավանական է, քանի որ անվտանգությանը և դաշնակցային հարաբերություններին վնասելու հարցեր են առաջ քաշելու: Իսկ հարցերը քիչ չեն, կարևոր են, որոնք ինչ-որ կերպ պիտի հանրային պատասխան ստանան:
    Ի դեպ, հիմա էլ «Իսկանդերի» շուրջ այլ խոսակցություններ են զարգանում, որը դարձյալ պիտի իր արձագանքը գտնի՝ սկսած պայմանագրի բովանդակությունից, սահմանված իրավունքներից և պարտականություններից:

    «Երկարատև խաղաղության համար միշտ պետք է մի քանի անգամ ուժեղ լինենք մեր պոտենցիալ թշնամիներից». Ալիևի «քաղաքական դասը»՝ Փաշինյանին

    Դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում բացել է «Հաղթանակի զբոսայգի»։

  • Կենդանի և դե յուրե ՀՀ ազգային հերոսը։ Ինչքան լուրջ արածներ ունի… Թե չէ բոլոր ի…

    Կենդանի և դե յուրե ՀՀ ազգային հերոսը։ Ինչքան լուրջ արածներ ունի… Թե չէ բոլոր իշխանություններին ծառայած մտավորականները, այդ թվում` Հհ ազգային հերոսի կոչում ունեցող։

  • Ալիևը 44-օրյայի ժամանակ «Իսկանդերի» կիրառումից է խոսել։ Դե արի բացատրի, որ մենք…

    Ալիևը 44-օրյայի ժամանակ «Իսկանդերի» կիրառումից է խոսել։ Դե արի բացատրի, որ մենք էլ հարցեր ունենք դրա հետ կապված։

  • Մի հատ նայեք, տպավորություն է, որ Երևանն իրենցն է, և թատրոնի դրա մասնաճյուղն են …

    Մի հատ նայեք, տպավորություն է, որ Երևանն իրենցն է, և թատրոնի դրա մասնաճյուղն են բացել Բաքվում։ Թե բա տարածքային նկրտումներ չկան։
  • Իսպանիան, լինելով ՆԱՏՕ անդամ, որոշել է ուժեղացնել իր ՀՕՊ-ը և 4 մարտկոց Patriot …

    Իսպանիան, լինելով ՆԱՏՕ անդամ, որոշել է ուժեղացնել իր ՀՕՊ-ը և 4 մարտկոց Patriot գնել, վճարելով 1,7 միլիարդ դոլար։