Category: Պաշտպանություն

  • Բաքվի պետական համալսարանի ենթակայությամբ գործող «Արևմտյան Ադրբեջանի» հետազոտութ…

    Բաքվի պետական համալսարանի ենթակայությամբ գործող «Արևմտյան Ադրբեջանի» հետազոտությունների կենտրոնը սկսել է վավերագրել իբր Հայաստանում եղած և ոչնչացված ադրբեջանցիների տապանաքարերը, պնդելով, որ Հայաստանը վարել է խտրական քաղաքականություն։
    «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանը ոչ միայն «օկուպանտ» պետություն է, այլև սիստեմատիկ մշակութային ցեղասպանություն իրանացրած», -հայտարարել է վերը նշված կենտրոնի ղեկավարը։
    Եվ սա ասում է` Արցախում հերոսների շիրմաքարերը կոտրած պետության ներկայացուցիչը։
    Հ.Գ. շարունակեք ադրբեջանական բենզին գնել, հարստացնել դրանց և խաղաղությունն իրողություն համարել։

  • Իսրայելական պետական պաշտպանական Israel Aerospace Industries (IAI) կոնցեռնը Բաքվո…

    Իսրայելական պետական պաշտպանական Israel Aerospace Industries (IAI) կոնցեռնը Բաքվում բացել է ինովացիոն կենտրոն` VISTAR, որի նպատակն Ադրբեջանի համար տեխնոլոգիական կադրերի պատրաստումն է։

  • Բաքվի սարքած Ռուբեն Վարդանյանի ֆիլմում Սամվել Բաբայան, որ նկարվել ես, ասում են։…

    Բաքվի սարքած Ռուբեն Վարդանյանի ֆիլմում Սամվել Բաբայան, որ նկարվել ես, ասում են։ Բա հեչ հետևել ես Բաքվի դատարանում քո արածներից ինչեր են պատմում։ Մի մեծ ֆիլմ դառնում է։

  • Մենք 300 մետր երկարությամբ ավիակիր ենք սկսել կառուցել, որը դառնալու է TCG Anado…

    Մենք 300 մետր երկարությամբ ավիակիր ենք սկսել կառուցել, որը դառնալու է TCG Anadolu-ի «ավագ եղբայրը»։
    Էրդողան

  • Ադրբեջանից ներկրված բենզինի հետքերովՕրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղ…

    Ադրբեջանից ներկրված բենզինի հետքերով
    Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
    Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
    Ադրբեջանում գործում է դեռևս 1976 թ.-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար՝ գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով: Իսկ դա նշանակում է, որ՝
    ա) Ադրբեջանը ևս կախված է նավթամթերքի, հատկապես՝ ավտովառելիքի ներկրումից,
    բ) ի վիճակի չէ լիարժեքորեն զարգացնել բարձր տեխնոլոգիական լուծումներ պահանջող АИ95 տեսակի բենզին:
    Այս ենթադրությունները հիմնավորելու համար անդրադառնանք պաշտոնական թվերին:
    Ադրբեջանում АИ95 տեսակի բենզինը սկսել է արտադրվել վերջերս՝ 2024 թ.-ի երկրորդ կեսին: Դրա իրացումը ներքին շուկայում ապահովելու համար կառավարությունը հատուկ որոշմամբ սահմանել է ավելի ցածր գին՝ ներկրվող բենզինի հանդեպ մրցունակություն ապահովելու համար: Սակայն այս պրոտեկցիոնիստական մեթոդը ամենևին չօգնեց, ինչը պայմանավորված էր առավելապես Ադրբեջանում արտադրվող АИ95-ի ցածր որակով:
    Արդյունքում՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Բաքվի նավթավերամշակման գործարանն արտադրեց 45.02%-ով ավելի քիչ քանակությամբ АИ95՝ նախապատվությունը տալով ավելի ցածրորակ АИ92-ին:
    Ու ամենակարևորը՝ Ադրբեջանի 2026 թ.-ի պետական բյուջեում չի ներառվել АИ95-ի արտադրությունը:
    Արտադրական պրոցեսը թանկ է, շուկայում դրա իրացումը պետական հատուկ կարգավորմամբ՝ ևս:
    Փաստենք, որ Ադրբեջանը հանդիսանում է բենզինի ներկրող, ինչը հատկապես վերաբերում է АИ95-ին, որի 85-90%-ը ներկրվում է Ռուսաստանից, Ռումինիայից ու ԱՄԷ-ից:
    Այսպիսով, մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին՝ Վրաստանի տարածքով: Նույն այն բենզինը, որը Սև ծովով կամ Վերին Լարսով, այնուհետև վրացական ենթակառուցվածքներով ներմուծվում է Հայաստան:
    Ահա այսպիսի «տնտեսական կապեր»:
    Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյան

  • Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելաուսովը հայտարարել է, որ Ս-500 «Պրոմե…

    Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելաուսովը հայտարարել է, որ Ս-500 «Պրոմեթեյ» զենիթահրթիռային համակարգերով համալրված առաջին գունդն անցել է մարտական հերթապահության։
    Համալիրն ունակ է խոցելու օդային թիրախների բոլոր տեսակները, այդ թվում՝ մերձավոր տիեզերքում գտնվողները:
  • Այս շաբաթ ռազմական այցեր ունեմ, բայց շաբաթվա ընթացքում կփորձեմ անդրադառնալ Հայաս…

    Այս շաբաթ ռազմական այցեր ունեմ, բայց շաբաթվա ընթացքում կփորձեմ անդրադառնալ Հայաստանի և Ադրբեջանի ներքին զորքերին առնչվող օրենսդրական փոփոխություններին, նպատակներին և զինմանը։

  • Գրիգորյանի «կանտոռայի» զեկույցը, Փաշինյանի «գործակալների որսը» և Բրիտանիայի՝ պաշ…

    Գրիգորյանի «կանտոռայի» զեկույցը, Փաշինյանի «գործակալների որսը» և Բրիտանիայի՝ պաշտպանական միասնական հակահետախուզություն ունենալու որոշումը

  • Ադրբեջանական քարոզչական կայքերից մեկը գրել է, որ Բաքվի` Հայստանին բենզին մատակար…

    Ադրբեջանական քարոզչական կայքերից մեկը գրել է, որ Բաքվի` Հայստանին բենզին մատակարարելը մաքուր աշխարհատնտեսական հաղթանակ է։
    Այնուհետև շարունակվում է, որ Հայաստանի համար ռազմավարական հնարավորություն է բացվում, որպեսզի աստիճանաբար նվազեցնի կախվածությունը ռուսական էներգակիրներից, և տարածաշրջանային տնտեսական հարաբերություններն այնպես կառուցի, որտեղ Ադրբեջանն առանցքային դեր կունենա։

  • Ադրբեջանում կայացել է Ռուբեն Վարդանյանի մասին նկարահանված ֆիլմի պրեմիերան։The O…

    Ադրբեջանում կայացել է Ռուբեն Վարդանյանի մասին նկարահանված ֆիլմի պրեմիերան։

    The Oligarch’s Design: Tracing Power, Politics, Influence

    The Oligarch’s Design is an investigative documentary examining how financial power, political influence, and carefully constructed narratives can shape conflict and public perception.
    The film focuses on the trajectory of Ruben Vardanyan, tracing his path…