Category: Պաշտպանություն

  • Կոռուպցիոն սկանդալ. ՆԱՏՕ-ն սառեցրել է իսրայելական Elbit Sistems ընկերության հետ …

    Կոռուպցիոն սկանդալ. ՆԱՏՕ-ն սառեցրել է իսրայելական Elbit Sistems ընկերության հետ պայմանագրերը։

  • Շատ լրջորեն պահեստազորի սպաներին վերապատրաստում են։…

    Շատ լրջորեն պահեստազորի սպաներին վերապատրաստում են։

  • Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման իշխանական հիմնավորումները ողջամիտ չեն. …

    Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման իշխանական հիմնավորումները ողջամիտ չեն. ընդդիմադիր խմբակցությունները «կողմ» չեն քվեարկել

  • Սուրեն Պապիկյանը լրագրողների փոխարեն, շարքային քաղաքացիներին է տարել դիրքեր, կազ…

    Սուրեն Պապիկյանը լրագրողների փոխարեն, շարքային քաղաքացիներին է տարել դիրքեր, կազմակերպել զենքի ցուցադրություն։ Դու երկուշաբթի սպասի…

  • Ադրբեջանը բացել է Իսրայելի պաշտպանական մշակումների համար պատասխանատու Դանիել Գոլ…

    Ադրբեջանը բացել է Իսրայելի պաշտպանական մշակումների համար պատասխանատու Դանիել Գոլդի այցի փակագծերը. Ո՞ւմ էր այն ուղղված, ի՞նչ դեր է վերապահվել Բաքվին

  • ՊՆ և ԳՇ ղեկավարությունը զբաղված է Փաշինյանի քաղաքական էքսկուրս- շոուները սպասարկ…

    ՊՆ և ԳՇ ղեկավարությունը զբաղված է Փաշինյանի քաղաքական էքսկուրս- շոուները սպասարկելով։ Թե բա բանակը քաղաքականացված չի, ի դեպ, հանգիստ Ասրյանին կարաք դե յուրե ՔՊ մտցնել։ Սա խայտառակություն է, և մոտները բանակ է նսեմացնում։ Ի դեպ, վայրն անփոփոխ է` Կիրանցի պատի մոտ։
    Ասում է՝ զրահաբաճկոնը և սաղավարտը հանված է, ադրբեջանական կողմի հետ պայմանավորվել են։ Հաջորդ փուլով պայմանավորվել են ավտոմատը պետք է առանց պահունակի լինի։ Զինաթափում է սա մերոնց, Ադրբեջանը չի գնալու սրան։

  • Հայաստանին սահմանակից  Նախիջևանի հատվածում (Օրդուբադի շրջան) Ադրբեջանը «Զանգեզու…

    Հայաստանին սահմանակից  Նախիջևանի հատվածում (Օրդուբադի շրջան) Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» կամ TRIPP-ի նախագծի շրջանակում սկսել է նոր երկաթուղու շինարարությունը։ Խոսքը 188 կմ երկարությամբ երկաթուղային գծի մասին է։

  • Ադրբեջանական minval.az-ի աղբյուրները հայտնել են, որ օրերս Գաբալայում հայ-ադրբեջա…

    Ադրբեջանական minval.az-ի աղբյուրները հայտնել են, որ օրերս Գաբալայում հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Հայաստան ադրբեջանական նավթի և նավթամքերքի արտահանման հեռանկարը, որ դրանից տնտեսական դիվիդենտներ կունենա և’ Բաքուն, և’ Երևանը։
    Բայց ինչպես նշում է ադրբեջանական լրատվամիջոցը, երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության բացակայության պայմաններում, դրանց տարանցիկ փոխադրումը հնարավոր է դառնում միայն Վրաստանի տարածքով։
    Ուստի ադրբեջանական կողմը վրացական կողմից փորձել է ճշտել տարիֆը Գարդաբանի-Սադախլո տեղամասի դեպքում։
    Ադրբեջանական լրատվամիջոցի աղբյուրների հայտնած տվյալներով, վրացական կողմը 92 դոլար է պահանջել 1 տոննայի համար 111 կմ-անոց տարածքով տարանցիկություն ապահովելու դեպքում։
    Ըստ հաշվարկների, ստացվում է, որ 1 տոննայի համար 0.82 դոլար է վճարվելու
    1 կմ-անոց տարածքով տարանցիկ փոխադրման ապահովման դեպքում։
    Մինչդեռ Յալամա-Բոյուք Քասիկ երթուղով 680 կմ հեռավորության վրա, 17 դոլարով է կատարվում նմանօրինակ բեռների փոխադրումը, այսինքն, 0.02 դոլար մեկ տոննայի համար և մեկ կիլոմետր հեռավորության դեպքում։
    Վրաստանի ներսում նմանօրինակ բեռների փոխադրումը Բաթումիի նավահանգիստներ ևս բավականին ցածր տարիֆով է իրականացվում (17 դոլար մեկ տոննա բեռ 360–396 կմ տարածքով փոխադրման դեպքում, այսինքն, 0,04–0,05 դոլար մեկ կիլոմետրի հաշվով)։
    Ըստ այդմ` վրացական պատասխանն Ադրբեջանին չի գոհացրել. տնտեսական լոգիկան ստորադասվել է քաղաքականին։

  • Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ձեւավորվում, որ պատերազմի ժամանակ վարչապետի դերը…

    Ինձ մոտ այնպիսի տպավորություն է ձեւավորվում, որ պատերազմի ժամանակ վարչապետի դերը կատարող անձը եւ իր թիմակիցները ՀՀ կառավարությունում դիտորդի կարգավիճակ են ունեցել։ Ցանկացած իրավիճակում մեղավորներ են փնտրում՝ իրենց ներկայացնելով անմեղ հրեշտակներ։
    Անժխտելի փաստ է, որ պատասխանատվությունից խուսափող ղեկավարը մեծագույն սպառնալիք է պետության համար։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ պատասխանատվությունից չեմ խուսափում եւ պատրաստ եմ աջակցել պատերազմի արդյունքները քննող հանձնաժողովի աշխատանքներին, սակայն իշխանության ներկայացուցիչները շարունակում են շահարկել պատերազմի թեման՝ քաղաքական միավորներ հավաքելու համար։
    Իհարկե, մարդկանց վարկաբեկելու հարցում նրանք մրցակիցներ չունեն, բայց առաջարկում եմ սթափվել, եւ անհիմն հայտարարություններով չփորձել բոլոր մեղքերը բարդել ռազմական հրամանատարության վրա։ Նրանք ցանկացած գնով ձգտում են ինքնամաքրվել՝ նշանակելով մեղավորներ եւ փակելով պատմության այս ողբերգական էջը, շարունակել վայելել իշխանության բարիքները։
    Մեր զոհված զինակից ընկերների թափված արյունը զրկել է մեզ ինքնապաշտպանվելու բարոյական իրավունքից, բայց չափերը պետք չէ անցնել։
    Օբյեկտիվ քննությունը ցույց կտա բոլորիս մեղավորության աստիճանը։

    2021, հունիս ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյան

  • Կադրեր` Ռուբեն Վարդանյանի դատից։…

    Կադրեր` Ռուբեն Վարդանյանի դատից։