Category: Պաշտպանություն

  • Ալիևը Մակրոնին և Փաշինյանին «մեղադրում» է Չիկագոյի կոնվենցիայի պահանջները խախտել…

    Ալիևը Մակրոնին և Փաշինյանին «մեղադրում» է Չիկագոյի կոնվենցիայի պահանջները խախտելու մեջ

    Ալիևը Մակրոնին և Փաշինյանին «մեղադրում» է Չիկագոյի կոնվենցիայի պահանջները խախտելու մեջ

    Նույն ժամանակում 168.am-ը, հղում անելով իր հավաստի աղբյուրներին, գրել էր, որ երբ հուլիսի 15-ից հուլիսի 24-ը Հայաստանում ավարտվել է «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը, դրան հաջորդող օրերին, այդ թվում՝ օգոստոսի սկզբին, ԱՄՆ-ը իր բերած…

  • «Խաղաղասեր» Բաքուն Փարիզին և Երևանին մեղադրում է անօրինական ճանապարհով զենք տեղ…

    «Խաղաղասեր» Բաքուն Փարիզին և Երևանին մեղադրում է անօրինական ճանապարհով զենք տեղափոխելու և ստանալու համար, այսինքն, Մակրոնի բորտով զենք է բերվել Երևան, և ակնարկում է, թե սա խաղաղության օրակարգի մեջ չի մտնում: Շատ ինքնիշխան են էլի:

  • The New York Times-ը, հղում անելով ամերիկյան հետախուզության իր աղբյուրներին, գրե…

    The New York Times-ը, հղում անելով ամերիկյան հետախուզության իր աղբյուրներին, գրել է, որ Իրանը վերականգնել է հասանելիությունը Հորմուզի նեղուցի երկայնքով տեղակայված 33 հրթիռային բազաներից 30-ին՝ ԱՄՆ-ի զանգվածային հարվածներից հետո, ինչն անմիջական սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանում ամերիկյան ռազմական նավերի և նավթատար տանկերների համար:

  • «Սարմատ»-ն աշխարհում ամենահզոր հրթիռային համալիրն է, որն իր հզորությամբ չի զիջո…

    «Սարմատ»-ն աշխարհում ամենահզոր հրթիռային համալիրն է, որն իր հզորությամբ չի զիջում մեր սպառազինության մեջ գտնվող՝ դեռևս խորհրդային արտադրության «Վոեվոդա» հրթիռային համալիրին։
    Հրթիռը կարող է շարժվել ոչ միայն բալիստիկ, այլև ենթաուղեծրային հետագծով, ինչը թույլ է տալիս ապահովել կիրառման ավելի քան 35 հազար կիլոմետր հեռահարություն։
    Ընթացիկ տարվա վերջում «Սարմատ»-ը իսկապես կդրվի մարտական հերթապահության։
    Պուտին

  • «Օրեշնիկ» համալիրը կարող է հագեցվել միջուկային մարտագլխիկներով։Պուտին…

    «Օրեշնիկ» համալիրը կարող է հագեցվել միջուկային մարտագլխիկներով։
    Պուտին

  • Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 2022 թվականից համագործակցում է ամերիկյ…

    🇺🇦🇺🇸 Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 2022 թվականից համագործակցում է ամերիկյան Palantir Technologies ընկերության հետ՝ արհեստական բանականության ոլորտում։
    Այս համագործակցության շրջանակում.
    ▪️ստեղծվել է օդային հարձակումների վերլուծության համակարգ
    ▪️ ներդրվել են ԱԲ լուծումներ՝ մեծ ծավալի հետախուզական տվյալների մշակման համար
    ▪️ Palantir-ի տեխնոլոգիաները ինտեգրվել են հեռահար հարվածների պլանավորմանը Ռուսաստանի դեմ
    ▪️ ստեղծվել է Brave1 Dataroom հարթակը, որտեղ մշակողները ստանում են իրական տվյալներ մարտական դաշտից՝ ԱԲ մոդելների ուսուցման նպատակով։
    Այս քայլերը ցույց են տալիս, որ Ուկրաինան և ԱՄՆ-ը խորացնում են համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ ուղղված ռազմական արդյունավետության բարձրացմանը։
    @armgeopolitic

  • Նորից գնում են զենքեր, որոնք չեն կարողանալու օգտագործել անհրաժեշտության դեպքում:…

    Նորից գնում են զենքեր, որոնք չեն կարողանալու օգտագործել անհրաժեշտության դեպքում: Տա Աստված այդ անհրաժեշտությունը չլինի, բոլորս գնում ենք խաղաղության: Բայց գնում են ֆրանսիական հրետանի, որը լավն է, բայց հրետանին առանց արկերի ուղղակի տոննաներով մետաղ է։ Ռոբերտ Քոչարյան

  • Ալիևն անուղղակի նշել է 2020 թվականի պատերազմում հայկական կողմի պարտության պատճառ…

    Ալիևն անուղղակի նշել է 2020 թվականի պատերազմում հայկական կողմի պարտության պատճառը:

    «Կառուցվում է երկաթուղի: Մոտ ապագայում՝ մեկ-մեկուկես տարի հետո, Բաքվից Զանգելան հնարավոր կլինի հասնել երկաթուղային ճանապարհով, այնպես ինչպես այսօր երթևեկում են Աղդամի երկաթուղային գծով: Հաջորդ տարի հնարավոր կլինի երկաթուղային ճանապարհով հասնել Ստեփանակերտ: Իսկ այս երկաթուղային ճանապարհը կունենա իր շարունակությունը, և այն Նախիջևանը կմիացնի «Զանգեզուրի միջանցքին»։ Փաստացի այստեղից մինչև Նախիջևան ճանապարհը կտևի 30 րոպե։ Մենք աշխարհագրորեն Նախիջևանը կկապենք Ադրբեջանի հիմնական մասի հետ:
    Միևնույն ժամանակ մեր նախաձեռնությամբ Իրանի սահմանին գրեթե ավարտվել է կամուրջի կառուցումը, և այժմ ընթանում է սահմանային-մաքսային ենթակառուցվածքների ու շենքերի շինարարությունը։ Հավանաբար մի քանի ամսից դրանք նույնպես պատրաստ կլինեն շահագործման, և դա կդառնա միջազգային տրանսպորտային միջանցք։ Այստեղով անցնող թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային ճանապարհները հսկայական օգուտ կբերեն, որովհետև մարդիկ այնտեղ կապահովվեն աշխատանքով։ Եվ սա հսկայական ներդրում կլինի Զանգելանի և, ընդհանուր առմամբ, Ադրբեջանի տնտեսության մեջ։Հայաստանի հետ սահմանի՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումից հետո, Զանգելանը փաստացի կդառնա մեր երկրի միակ շրջանը, որը սահմանային անցակետ կունենա երկու հարևան երկրների հետ։ Տեսեք՝ դա ինչ կարևոր նշանակություն ունի։ Որովհետև դա միաժամանակ և՛Արևելք-Արևմուտք միջանցքն է՝ ճանապարհ, որը ձգվում է Նախիջևանից Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա, և՛ Հյուսիս-Հարավ միջանցքը՝ Զանգելանից Աղբենդով դեպի Իրան ու Պարսից ծոց, և այստեղից Նախիջևանով ու Ջուլֆայով՝ դարձյալ դեպի Պարսից ծոց։ Այսպիսով, Զանգելանը կդառնա միջազգային անփոխարինելի կենտրոն։ Մենք դա տեսնում ենք հենց այսպես, և հենց այդպես էլ կլինի, քանի որ մինչ օրս մեր բոլոր ծրագրերը կյանքի են կոչվել»։
    Այսինքն, 44-օրյա պատերազմի ժամանակ Կովսականի գրավումը, որի օրը նշվում է 2020 թվականի հոկտեմբերի 20-ը, Ալիևի համար ևս ռազմավարաքաղաքական կարևորագույն նշանակություն ուներ:
    Նշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմին՝ Ջրականի (Ջեբրայիլ), Վարանդայի (Ֆիզուլի), Զանգելանի (Կովսական) գրավման օպերացիաներին մասնակցել են նաև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության արագ արձագանքման ուժերը:
    Մի առիթով գրել ենք նաև, որ 2020 թվականի պատերազմին մասնակցել է նաև Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայության ստորաբաժանումը («Yarasa»): «Yarasa»-ի անձնակազմը 44-օրյայի մարտական գործողությունների ժամանակ գործել է հայկական բանակի թիկունքում և մասնակցել բնակավայրերի գրավմանը, մասնավորապես՝ Կուբաթլիի (Որոտան) հատվածում:
    Ընդ որում, Կովսականի գրավմանը նախորդել էր 2020 թվականի հոկտեմբերի 18-ի հրադադարը՝ ըստ էության, ֆրանսիական կողմի և նախագահ Մակրոնի միջնորդությամբ, որը ևս չի պահպանվել:

    Ալիևն անուղղակի նշել է 2020 թվականի պատերազմում հայկական կողմի պարտության պատճառը

    Մայիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Կովսական քաղաք (Զանգելան), հանդիպել վերաբնակեցված ընտանիքների հետ:

  • Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29–ին չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին:…

    Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29–ին չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին: