Category: Պաշտպանություն

  • Ամերիկյան The New York Times պարբերականը, հղում անելով արբանյակային լուսանկարներ…

    Ամերիկյան The New York Times պարբերականը, հղում անելով արբանյակային լուսանկարներին, հայտնում է Իրանի գաղտնի «Oghab 44» («Արծիվ 44») ավիաբազայի նկատմամբ հասցված լուրջ հարվածների մասին։
    Նախնական տվյալներով՝ լեռան մեջ թաքնված օբյեկտում կարող էին գտնվել Սու-35Ս կործանիչներ, որոնք գնվել էին Ռուսաստան-ից։
    Վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով բազայի մուտքերը փլուզվել են, ինչի արդյունքում ինքնաթիռները փաստացի մնացել են փակված ստորգետնյա տարածքում։
    #ԱՄՆ #Իրան #Ռուսաստան #ՄերձավորԱրևելք #Ավիացիա #Ռազմական #ՕդայինՀարվածներ
    #USA #Iran #Russia #MiddleEast #Aviation #Military #Airstrikes
    #США #Иран #Россия #БлижнийВосток #Авиация #Военное #Удары
  • The New York Times-ը, հղում տալով Պենտագոնի աղբյուրներին, գրում է, որ մարտական …

    The New York Times-ը, հղում տալով Պենտագոնի աղբյուրներին, գրում է, որ մարտական անօդաչու թռչող սարքերի ոլորտում Ռուսաստանի և Չինաստանի ծրագրերն առավել արագ զարգացում են ապահովում, քան ամերիկյան նմանատիպ նախագծերը։ Այսինքն, Ռուսաստանը և Չինաստանն առաջ են անցնում ԱՄՆ-ից բարձր տեխնոլոգիական անօդաչու համակարգերի մշակման գործում:
    https://t.me/oborona2025

  • «Ռոստեխ» պետական կորպորացիայի կազմում գտնվող «Բարձր ճշգրտության համալիրներ» հոլդ…

    «Ռոստեխ» պետական կորպորացիայի կազմում գտնվող «Բարձր ճշգրտության համալիրներ» հոլդինգը ՌԴ զինված ուժերին մատակարարել է «Պլանշետ-Ա» հրետանու կրակի կառավարման կրովի համալիրների հերթական խմբաքանակը։
    «Պլանշետ-Ա»-ն ժամանակակից հաշվարկային համակարգ է, որը նախատեսված է հրետանային ստորաբաժանումների աշխատանքը կամ հրետանու կրակի կառավարումն ավտոմատացնելու համար (ինքնագնաց և քարշակվող հաուբիցների, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և ականանետային ստորաբաժանումների):
    Համալիրը զգալիորեն կրճատում է թիրախի հայտնաբերման պահից մինչև հրետանու աշխատանքի մեկնարկն ընկած ժամանակահատվածը, ինչը հատկապես կարևոր է սահմանափակ ժամանակի և մարտական արագ փոփոխվող իրադրության պայմաններում:

  • Le Parisien-ը գրում է, որ Ուկրաինան ԱԹՍ-երի համար նախատեսված բաղադրիչների արտադր…

    Le Parisien-ը գրում է, որ Ուկրաինան ԱԹՍ-երի համար նախատեսված բաղադրիչների արտադրության ստորերկրյա ռազմական գործարան է կառուցում: Թեև նշվում է, որ սա զուտ նոր ձեռնարկություն չէ, այլ հնարավորություն՝ երկարատև պատերազմի պայմաններում վերակառուցել Ուկրաինայի անօդաչու սարքերի արդյունաբերությունը:
    Նախագիծն իրականացնում է ուկրաինական General Cherry ընկերությունը և անօդաչուների արտադրությամբ զբաղվող Orqa խորվաթական արտադրողը:
    https://t.me/oborona2025

  • Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտնել է, որ ապրիլի 12-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկս…

    Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտնել է, որ ապրիլի 12-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է գործունեությունը։
    Նախնական փուլում դեսպանատունը կգործի դիվանագիտական և վարչական սահմանափակ անձնակազմով՝ ներառյալ դեսպանը։

  • Իսրայելի Ժառանգության նախարար Ամիխայ Էլիյահու.Թուրքիան, որը օկուպացրել է Հյուսի…

    ‼️🇮🇱🇹🇷 Իսրայելի Ժառանգության նախարար Ամիխայ Էլիյահու.
    Թուրքիան, որը օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը և վերահսկում է արևելքում գտնվող քրդական տարածքները, համարձակվում է մեզ բարոյականություն սովորեցնել։
    Թուրքիան, որը իր տնտեսությունը կառուցել է հայոց ցեղասպանության վրա, համարձակվում է մեղադրել մեզ ցեղասպանության մեջ։
    Թուրքիան, որը բռնի ուժով պարտադրում է իսլամացում, համարձակվում է խոսել մարդու իրավունքներից։ Երեսպաշտ Էրդողանը ոչ մեկին չի կարող զարմացնել այս կրկեսով։
    «Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day

  • The New York Times-ը գրում է, որ աշխարհում սկսվել է արհեստական բանականության վրա…

    The New York Times-ը գրում է, որ աշխարհում սկսվել է արհեստական բանականության վրա հիմնված սպառազինությունների մրցավազքը, որը համեմատելի է միջուկային սպառազինության մրցավազքի հետ։
    Նշվում է, որ ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանն ակտիվորեն մշակում են ինքնավար դրոններ և համակարգեր, որոնք ընդունակ են մարտի դաշտում կայացնելու, այսպես ասած, ինքնուրույն որոշումներ։
    Մրցավազքին միացել են նաև Եվրոպան, Հնդկաստանը, Իսրայելը և այլ երկրներ:
    The New York Times-ի աղբյուրները հայտնում են, որ
    Ռուսաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից ռազմական անօդաչու սարքերի համար նախատեսված արտադրական հզորությունների ստեղծման հարցում, այն դեպքում, երբ Վաշինգտոնը դեռ փորձում է կրճատել Չինաստանից հետ մնալու «տարածությունը», այսպես ասած։
    https://t.me/oborona2025

  • Axios-ը ներկայացրել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հիմնական վիճելի հարցերը`■ Ուրան…

    Axios-ը ներկայացրել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հիմնական վիճելի հարցերը`
    ■ Ուրանի հարստացման դադարեցում
    ◾️ Հարստացված ուրանի դուրսբերում Իրանից
    ◾️ Միջուկային հիմնական օբյեկտների ապամոնտաժում
    ◾️ Որոշել, թե իրանական ակտիվների ո՞ր մասը պիտի ապասառեցվի
    ◾️ Հորմուզի նեղուցի աշխատանքի վերականգնում (մաքսատուրքերի չեղարկում)
    ◾️ Տարածաշրջանային անվտանգության մասին համաձայնագիր՝ ներառյալ տարբեր խմբավորումներին աջակցության դադարեցում։
    https://t.me/oborona2025

  • Global Firepower-ը կազմել է աշխարհի խոշորագույն ռազմաօդային ուժերի վարկանիշը:Առա…

    Global Firepower-ը կազմել է աշխարհի խոշորագույն ռազմաօդային ուժերի վարկանիշը:
    Առաջին տեղում ԱՄՆ-ն է, 
    Ռուսաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը, Չինաստանը՝ երրորդ,  Հնդկաստանը՝ չորրորդ։ Այս վարկանիշային աղյուսակում Պակիստանը 7-րդ տեղում է,  Թուրքիան զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, իսկ, օրինակ, Ֆրանսիան 10-րդ տեղում է։
    Հայաստանն այս վարկանիշում զբաղեցնում է 84-րդ տեղը,  Իրանը՝ 21-րդ, Ադրբեջանը՝ 53-րդ։
    Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ակտիվ լինքը սեղմելով։
  • Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշ.Պաղեստինը պաշտպանելը ն…

    🇹🇷🇵🇸 Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշ.
    Պաղեստինը պաշտպանելը նույնն է, ինչ պաշտպանել Ստամբուլը։ Երուսաղեմը պաշտպանելը նման է Անկարային պաշտպանելուն։ Մենք գործելու ենք այն գիտակցությամբ, որ Աստված հաղթանակը կանխորոշելու է ոչ թե այսօր կամ պարտադիր այն օրը, երբ մենք դա տեսնենք, այլ մեր գործադրած յուրաքանչյուր անկեղծ ջանքերի վերջում, և մենք անպայման կհասնենք հաղթանակի։ Անհավանական և անընդունելի է, որ պաղեստինյան գործը մնա կիսատ։
    «Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day