Category: Պաշտպանություն

  • Իսրայելը F-35 կործանիչի միակ օպերատոր-երկիրն է, որը հասել է գրեթե ամբողջական սու…

    Իսրայելը F-35 կործանիչի միակ օպերատոր-երկիրն է, որը հասել է գրեթե ամբողջական սուվերենիտետի։ Այսինքն, կարող է իր հայեցողությամբ կործանիչում տեղադրել սեփական համակարգերը, արձանագրությունները, կիրառել սեփական ծրագրային ապահովումը։
    Բացի այս, Իսրայելը կարող է սպասարկել F-35-ը` առանց ամերիկյան ALIS լոգիստիկ համակարգի օգտագործման, կամ դրա իրավահաջորդ ODIN-ի։

  • 44-օրյա պատերազմի զոհերի թվերը` ըստ ժամանակագրության, և իշխանության ներկայացուցի…

    44-օրյա պատերազմի զոհերի թվերը` ըստ ժամանակագրության, և իշխանության ներկայացուցիչների հրապարակած թվերի տարբերությունները։
    Մանրամասն
    խրոնոլոգիա:
    2025թ. նոյեմբերի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի թիվը և պնդել, որ դա պաշտոնական տվյալ է, և, իբր, վաղուց հրապարակված:
    «2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ: Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:
    ■ 2025թ. մարտի 6-ին
    «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր պատերազմի զոհերի թվին առնչվող իրենց հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեի գրությունը, որտեղ նշվում է, որ
    ետրվարի 20-ի դրությամբ 2020 թվականի 44-օրյա մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 3 981 անձ։
    Թե ինչպե՞ս է այսպես ստացվում, որ Ալեն Սիմոնյանը 44-օրյա պատերազմի զոհերի պաշտոնական թիվ է համարում 3833-ը, իսկ Քննչական կոմիտեն (ՔԿ)՝ 3981-ը, ՔԿից 168.am-ին վստահեցրեցին, թե դա վրիպակ է:
    «Քննիչը 3833 թվի փոխարեն սխալմամբ լրատվամիջոցներին պատասխան է տրամադրել, որ զոհերի թիվը 3981 է: Տվյալ քննիչը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել»,- մեզ հետ զրույցում ասաց ՔԿ նախագահի խոսնակ Կիմա Ավդալյանը:
    Եթե մի պահ ընդունենք, որ ՔԿ քննիչը վրիպակ է թույլ տվել, ապա ինչպե՞ս հասկանալ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հրապարակած և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտնած թվային տարբերությունը:
    Մասնավորապես, 2025թ. նոյեմբերի 19-ին Factor TV-ին տված հարցազրույցում նույն Անդրանիկ Քոչարյանը նշել է.

    «Ես մի թիվ ասեմ կբավարարի՞ Ձեզ՝ 3987
    »:
    Հակադարձմանը՝ որտեղի՞ց Ձեզ այդ թիվը, նա արձագանքել է.
    «Իսկ Քննիչ հանձնաժողովը որտեղի՞ց է ստեղծվել, զեկույցի մեջ ամեն ինչ կա գրված: Անուն-ազգանուններով գրված չի, բայց ցանկացած պահի, քանի որ թվայնացման պրոցեսն ավարտված է, անուն-ազգանուններով հասանելի կդառնա ցանկացողների համար: Եթե ես թիվ եմ ասում, նշանակում է՝ ամեն թվի հետևում անուն-ազգանուն կա»:
    Հիմա հարց՝ ո՞ւմ հայտնած պաշտոնական տվյալն ընդունենք ի գիտություն՝ Նիկոլ Փաշինյանի՞, Աննա Հակոբյանի՞, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի՞, թե՞ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, այսինքն, միայն ընդդիմադիր շրջանակների շրջանառած թվի հետ չէ, որ հակասություն կա:
    Բնավ, չենք ասում, որ ընդդիմադիրների առաջ մղած 5000 թիվը բացարձակ ճշմարտություն է (ի դեպ, պատերազմից անմիջապես հետո Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել է, որ զոհերի թիվը 4750 է), քանի որ նրանց ձեռքում չեն կարող լինել հստակ փաստեր, բայց մյուս կողմից՝ մենք արձանագրում ենք թվային հակասության հստակ փաստ, ընդ որում, բոլորն էլ պաշտոնատար անձանց կողմից:
    Եվ հենց սրա համար են և՛ ընդդիմությունը, և՛ հասարակության տարբեր շրջանակներ, այդ թվում՝ 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքները, պահանջում հրապարակել 44-օրյա զոհերի անվանական ցուցակը, որպեսզի ոչ մի կասկած և շահարկում չլինի. ի վերջո, գործ ունենք մարդկային կյանքերի հետ, կորուստ ունեցող ընտանիքների:

  • Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջան-Հայաստան սահմանազատման հանձնաժ…

    Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջան-Հայաստան սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը։ Հաջորդ կկայանա ՀՀ քաղաքներից մեկում։
    Հ.Գ. էն ՊՆ-ից պատահական գեներալ դարձածն էլ է գնացել, որ իր պաշտոնը գեներալական էլ չի։

  • Անկարայում Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի հատուկ նշանակության ուժերի մասնակցութ…

    Անկարայում Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ անցկացվել է տակտիկական զորավարժություն՝ «Կովկասյան արծիվ-2025»: Ընդ որում, հատուկջոկատայինները զորավարժանքի ընթացքում փոխգործակցել են հրթիռահրետանային և ավիացիոն ստորաբաժանումների հետ:
  • Ինձ ահավոր ջղայնացնում և ցավ է պատճառում, երբ սկսվում է զոհերի թվի շուրջ քաղաքակ…

    Ինձ ահավոր ջղայնացնում և ցավ է պատճառում, երբ սկսվում է զոհերի թվի շուրջ քաղաքական խաղը երկկողմանի։ Իհարկե, մեծագույն մեղքն իշխանությանն է. եթե ունեն հստակ թիվ, ինչն է խանգարում ցուցակը հրապարակել։ Սա է հենց կասկածի տեղիք տալիս։ Այո, կարող է լինել այնպես, որ ցուցակի հրապարակումից հետո, օրինակ, մեկն իր հարազատին չգտնի։ Ոչինչ, կավելացվի ցուցակում։ Ինչի՞ չի հրապարակվում, սա է, կրկնում եմ, կասկածի և շահարկման տեղիք տալիս։ Բայց սա չի նշանակում, որ ընդդիմադիր շրջանակներից պիտի տարբեր թվեր ասեն 5.000, 7000, որը, բնականաբար չենք կարող ապացուցել։ Փաշինյանը մի օր ասեց պլյուս֊մինուս 50, նման բան դուք ինչի եք անում։ Ի վերջո, կյանքերի և ճակատագրերի հետ գործ ունենք, հարգել է պետք տղաների հիշատակը։ Եվ սրա առաջին քայլերից մեկը ցուցակի հրապարակումն է։ Տղաների կյանքն ու հիշատակը պետք չէ "աճուրդի" հանել։
    Հ.Գ. ինչ վերաբերում է Ալենին, ապա մի հատ ուրիշ տեսակի խաղ է սկսել, և ժամանակը ցույց կտա
    լիովին սեփակա՞ն, թե՞ համաձայնեցված։

  • Պուտինը հայտարարել է, որ մարտական գործողությունները կդադարեցնեն, եթե ուկրաինական…

    Պուտինը հայտարարել է, որ մարտական գործողությունները կդադարեցնեն, եթե ուկրաինական զորքը դուրս գա զբաղեցրած տարածքներից։
    «Եթե դուրս չգան, դրան կհասնենք ռազմական ճանապարհով»,-շեշտել է ՌԴ նախագահը։

  • Զինվորականների հրամաններին պիտի գնահատական տա դատաիրավական համակարգը, «գերագույն…

    Զինվորականների հրամաններին պիտի գնահատական տա դատաիրավական համակարգը, «գերագույն հրամանատարի» որոշումներին՝ ժողովուրդը

  • Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Իսրայելից Բաքու ժամանա…

    Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Իսրայելից Բաքու ժամանած պատվիրակությանը` երկրի Պաշտպանական հետազոտությունների և մշակումների վարչության պետ, պահեստազորի բրիգադի գեներալ Դանիել Գոլդի գլխավորությամբ։
    Հանդիպմանը Հասանովը գոհունակություն է հայտնել հատկապես ռազմատեխնիկական ոլորտում Իսրայելի հետ համագործակցության մակարդակից։
    Կողմերն ընդգծել են փոխադարձ պարբերական այցերի կարևորությունը
    երկկողմ կապերի ամրապնդման հարցում։

  • 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքա…

    2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ):
    Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի։
    Ալեն Սիմոնյան

  • Լսեք զինվորականներ, 44-օրյայի ռազմական ղեկավարություն, Օնիկ Գասպարյան, ասում է` …

    Լսեք զինվորականներ, 44-օրյայի ռազմական ղեկավարություն, Օնիկ Գասպարյան, ասում է` ինձ ժողովուրդը քննել է, ձեզ քրեական գործերով պիտի քննեն։
    Հատուկ ձեզ համար լսեցի, մոնտաժեցի։ Մնացածը նյութով կարելի է։ Հազիվ կարգին հարց տվող եղավ։