Category: Պաշտպանություն

  • 4 տարի առաջ այս օրերին սկսվեցին նոյեմբերյան մարտերը` Ադրբեջանը հարձակողական գործ…

    4 տարի առաջ այս օրերին սկսվեցին նոյեմբերյան մարտերը` Ադրբեջանը հարձակողական գործողությունների միջոցով Սյունիքի և Գեղարքունիքի ուղղություններով տարածքային և դիրքային լուրջ առաջխաղացումներ ապահովեց ՀՀ սուվերեն տարածքում։
    Այս ֆոնին Պաշտպանության նախարարի պաշտոնում Արշակ Կարապետյանին փոխարինեց Սուրեն Պապիկյանը։
    Անցած տարի նոյեմբերյան մարտերի շուրջ ևս հեռակա բանավեճ էր սկսվել Կարապետյանի և Փաշինյանի միջև։
  • Թուրքական MKE և իտալական MES S.p.A. ընկերությունները փոխըմբռնման և զինամթերք…

    Թուրքական MKE և իտալական MES S.p.A. ընկերությունները փոխըմբռնման և զինամթերքի համատեղ արտադրության մասին հուշագիր են ստորագրել։
    Ի դեպ, ամիսներ առաջ տեղեկություններ էր շրջանառվել, որ ARCA Defense պաշտպանական ընկերությունը պաշտոնապես ձեռք է բերել իտալական Esplodenti Sabino ընկերությունը՝ Կազալբորդինոյում գտնվող շտաբ-գրասենյակի հետ միասին:
    Այս ընկերությունը երկար տարիներ զինամթերք է մատակարարել Իտալիայի պաշտպանության նախարարությանը և ՆԱՏՕ-ին:
    Նշվում էր, որ այս ռազմավարական գործարքի շնորհիվ, թուրքական ARCA Defense ընկերությունը զգալի ուժեղացնելու է իր ներկայությունը Եվրոպայում, դրանով իսկ ամրապնդելով Թուրքիայի դիրքերը պաշտպանական արտադրանքի մատակարարման շղթայում:
    Նշենք, որ Arca Defense-ը, որի գլխավոր գրասենյակն Անկարայում է, գրասենյակ ունի նաև Միլանում: Այն արտադրում է հրետանային, ականանետային տարբեր տրամաչափի զինամթերք, հրթիռներ՝ թռիչքի հեռահարությունը 20-40 կմ, և այլն:
  • https://youtu.be/QjaCUTpB_Ro?si=UGvJwSQ9mGPJixakԱսում է, որ ՔՊ վարչության անդամ …

    https://youtu.be/QjaCUTpB_Ro?si=UGvJwSQ9mGPJixak
    Ասում է, որ ՔՊ վարչության անդամ է, և լրիվ նորմալ է նման հավաքին մասնակցությունը, իսկ քանի որ պահպանվող անձ է, նորմալ է նաև ՊՆ ծառայողական մեքենայով գնալը։

    Պապիկյանը՝ անկլավների, քարոզարշավին ծառայողական մեքենայով գալու մասին

    Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
    Telegram — https://t.me/newsamarm
    Facebook — https://www.facebook.com/newsamarm/
    Twitter — https://twitter.com/NEWSam_English
    Instagram — https://www.instagram.com/news.am/
    NEWS.am Style — https://www.youtube.com/@NEWSamStyle1…

  • Կամ դու Մայր Աթոռին ինչ իրավունքով ես խրատում։…

    Կամ դու Մայր Աթոռին ինչ իրավունքով ես խրատում։

  • Սուրեն Պապիկյանի ներկայացրած՝ 2024 թ. ատեստավորվածների թիվը և կատարողականի զեկու…

    Սուրեն Պապիկյանի ներկայացրած՝ 2024 թ. ատեստավորվածների թիվը և կատարողականի զեկույցում արձանագրվածը տարբե՞ր են
    ■ Ատեստավորվածների տոկոսային ցուցանիշը՝ ըստ նախարարի և կատարողականի զեկույցի. Ո՞րն է ճիշտ
    ■Բանակի կերպափոխման հայեցակարգի մեջ է՞լ է Փաշինյանը խնդիր տեսնում. Ո՞ր դրվագն է վտանգում օրակարգը
    -Այս տարվա գարնանը գրել ենք, որ որքան էլ Նիկոլ Փաշինյանը, Սուրեն Պապիկյանը բանակի առջև դրված խնդիրների և անվտանգային դերի համատեքստում հղում կատարեն Բանակի կերպափոխման հայեցակարգին, իրենք շեղվել են անգամ այդ փաստաթղթից, ինչը ենթադրում է «Սանձահարում/Զսպում» հայեցակարգից անցում հակառակորդից պաշտպանվելու հայեցակարգի:
    Օրինակ, Բանակի կերպափոխման հայեցակարգում նշվում է.
    – ԶՈւ ղեկավարման և կառավարման համակարգի արդյունավետության բարձրացում,
    – պատերազմական ձևերի ու եղանակների (ռազմավարական, մարտավարական, օպերատիվ օղակներում), սպառազինության և ռազմական տեխնիկայի, մարտական և օպերատիվ պատրաստության վերանայում,
    – ռազմական պլանավորման նոր սկզբունքների որդեգրում,
    – հրամանատարական պատրաստության և ղեկավարման ու կառավարման նոր սկզբունքների ներդրում,
    – զորաշարժային մարտական գործողություններ վարելու ունակ կազմավորումների ձևավորում,
    – ռազմավարական նշանակության օբյեկտների և ենթակառուցվածքների անվտանգության մակարդակի բարձրացում և այլն:
    Արդյո՞ք զորահանդեսն ու մարտական զորավարժությունները խաղաղության օրակարգի համար խոչընդոտ համարող իշխանությունները կարող են այս պահի դրությամբ հաշտ լինել վերոնշյալ որոշ խնդիրների գործնականում կատարման հետ: Հիշեցնենք, որ պատերազմից հետո ոչ միայն, ըստ էության, զորահանդես չի արվել, այլ նաև մարտական զորավարժությունների անցկացման հարց օրակարգում չի եղել՝ որպես առաջնահերթություն, առանց որի՝ հայեցակարգում նշված այս կետերը կմնան թղթի վրա, ինչի ականատեսն ենք:
    Մեր գրավոր հարցման մեջ ներառված մյուս հարցերի միջոցով փորձել ենք պարզել՝ զինանոցում առկա Սու-30-ներն արդյո՞ք արդիականացման փուլ անցնելու են, կամ՝ Սու-25-ները, որի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը ռուսական կողմի հետ պայմանագիր էր կնքել:
    Մենք հետաքրքրվել ենք նաև՝ օգոստոսի 8-ից հետո Հնդկաստանի և Ֆրանսիայի հետ կնքված սպառազինության պայմանագրերը կամ նախնական պայմանավորվածությունները կրե՞լ են փոփոխություն, կամ՝ դրանց քանի՞ տոկոսն են կատարվել, օրինակ, Ֆրանսիայի դեպքում խոսվում էր «Բաստիոն» զրահամեքենաների մասին, որոնք վաղուց Հայաստանում են, բայցև CAESAR ինքնագնաց հաուբիցների և GM 200 ռադարի, գիշերային տեսանելիության սարքերի մատակարարման մասին:
    Այս հարցադրումների պատասխանը, բնականաբար, ակնկալել ենք թույլատրելիության սահմանում: Սակայն ՀՀ պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 7-ին ուղարկված մեր այս հարցադրումներին պատասխանելու համար լրացուցիչ ժամանակ է խնդրել, դեռ բովանդակությունն էլ հայտնի չէ՝ ինչ կլինի, սակայն այս ընթացքում Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը պատրաստ են քաղաքացիների խմբեր «էքսկուրսի» տանել և ցուցադրել ձեռք բերված սպառազինությունը, ինչը ոչ այլ ինչ է, քան նախընտրական վտանգավոր գաղափար, ինչը, ամենայն հավանականությամբ, կիրագործվի՝ պետական գաղտնիքի մասին օրենքի պահանջների խախտմամբ:
    Եվ որքան էլ մեր հարցմանը պատասխանելու համար պաշտպանության նախարարությունը լրացուցիչ ժամանակ է խնդրել, և դեռ հարց է՝ որքանով բովանդակությունը կբավարարի, ամեն դեպքում, հարկ է նկատել, որ ժամանակին Սուրեն Պապիկյանը բավականին զգուշավոր էր բանակին առնչվող այսօրինակ հարցերում:
    Օրինակ, ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանին կարող էր դիտողություն անել, երբ նա փորձում էր բանակում առկա արատավոր երևույթների մասին հրապարակավ խոսել, կամ՝ լրագրողների հետ փակ հանդիպումների ժամանակ ձեռք բերված սպառազինության մասին ամբողջական տեղեկություն չէր տալիս՝ ունենալով ինչ-ինչ մտավախություններ: Ի՞նչ է փոխվել հիմա: Ի դեպ, ՊՆ-ում հավատարմագրված լրագրողները չեն ծանոթացել ձեռք բերված սպառազինությանը:

    Սուրեն Պապիկյանի ներկայացրած՝ 2024 թ. ատեստավորվածների թիվը և կատարողականի զեկույցում արձանագրվածը տարբե՞ր են

    Նոյեմբերի 13-ին Ազգային ժողովում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել էր զինված ուժերում ատեստավորման գործընթացին՝ հայտարարելով, որ այսoր զինծառայողն ատեստավորման արդյունքում կարող է ստանալ 205.000-ից մինչև 470.000 դրամ հավելյալ աշխատավարձ։

  • Մեր խնդիրը ոչ թե մարտունակությունն է, այլ պաշտպանունակությունը, մենք մեր միջազգա…

    Մեր խնդիրը ոչ թե մարտունակությունն է, այլ պաշտպանունակությունը, մենք մեր միջազգային ճանաչված տարածքից դուրս խնդիր չունենք լուծելու, եթե այս ամեն ինչն իրար հետ չհամադրվեն, դա աղետ է Հայաստանի համար։ Եվ իրենք ուզում են մեզ անընդհատ հրեն և հրահրեն այդտեղ:
    Մենք ոչ մի միլիմետր չենք շեղվել և չենք շեղվելու խաղաղության օրակարգից, որը մեր ժողովրդի առաջ ստանձնած մեր պարտավորությունն է։ Եվ այո՛, մենք խոսելու ենք միայն ու միայն, բացառապես պաշտպանունակության մասին։ Եվ մենք ասում ենք՝ մենք Արծվաշենի համար ռազմական օպերացիա չենք անելու, ոչ էլ մյուս տեղերի համար, որովհետև դրա կարիքը չկա։
    Փաշինյան
    Հ.Գ էս օրակարգի համար ինչի՞ ենք զենքի փող ծախսում, եթե…

  • Բաքվի դատարանում մեղադրող կողմն առաջարկում է ցմահ ազատազրկում Արայիկ Հարությունյ…

    Բաքվի դատարանում մեղադրող կողմն առաջարկում է ցմահ ազատազրկում Արայիկ Հարությունյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Դավիթ Ւշխանյանին,Դավիթ Բաբայանին։
    Իսկ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին` 20 տարվա ազատազրկում։ 😥
  • ԱԺ ում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն իր  եզրափակի…

    ԱԺ ում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն իր  եզրափակիչ ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին առնչվող քննիչ հանձնաժողովի զեկույցին:
    «44-օրյա պատերազմի զեկույցի կարգավիճակում ոչ մի բան չի փոխվել, ի սկզբանե պիտի լիներ գաղտնի, գնացեք կարդացեք: Գնացեք կարդացեք, թե ինչ ա գրած: Ուզում եք ասել, որ էնտեղ որևէ բան կա…լսե՛ք, ես 2020 թվականից հետո էնքան ինֆորմացիա եմ կիսել 44-օրյայի պատերազմի ժամանակի, ամենայն հարգանքով, բայց 6 հատ էդպիսի հանձնաժողով էլ լինի, իմ ասածից ավել ինֆորմացիա չի կարա հավաքի, ուղղակի էդ ինֆորմացիայի բացակայության պատճառով: Չի կարա հավաքի ուղղակի»,-հայտարարել է նա:
    Հ.Գ. մի հարցնող լինի, եթե դու ասել ես, ինչ իմաստ ունի զեկույցը զմռսելը։ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 3 գրություն է գրել` տվեք ծանոթանամ, ինչի չեք տալիս բա, հանրությանը, զոհվածի ծնողին։

  • Infocom.am-ի փոխանցմամբ, Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահանյանի պաշտպան Ա…

    Infocom.am-ի փոխանցմամբ, Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահանյանի պաշտպան Արման Թամրազյանը դատական նիստի միջնորդել է Պաշտպանության նախարարությունից և Զինվորական քննչական գլխավոր վարչությունից ստանալ և ապացույց ճանաչել մի շարք գաղտնի որոշումներ, դիրեկտիվներ, փաստաթղթեր, որոնք կարևոր նշանակություն ունեն գործի շրջանակում։
    Բացի այդ, նա միջնորդել է ապացույց ճանաչել և քննիչի մոտ առկա ուսումնասիրել մարտական քարտեզը, որը պարունակում է կարևոր տեղեկություններ հակառակորդի և մեր ուժերի հարաբերակցության վերաբերյալ, ուսումնասիրել նաև առաջնագծում տեղադրված տեսախցիկների ձայնագրությունները, որոնցով արձանագրված են հակակորդի գրոհները, տեղադիրքը, դատակոչել և հարցաքննել ԱՀ ՊԲ գաղտնի գործավարության պետին։
    Վերջինի ցուցմունքով պետք է պարզվեն մի շարք կարեւոր տեղեկություններ ՊԲ-ից և ՀՀ ԳՇ-ից ուղարկված կարգադրությունների մասին, ինչպես նաև այլ ցուցմունքներ, որով հավաստվում է, որ 2020 թ․ սեպտեմբերի 25-ին ԼՂՀ ԱԱԾ տնօրենը ցեկուցել է հակառակորդի լայնածավալ հարձակման վտանգի մասին։
    Լսելով կողմերին՝ դատարանը բավարարեց կողմերի միջնորդությունները։

  • https://www.youtube.com/watch?v=S6Uj0M8GnNQ&t=27s Անկլավները և ՀՀ սուվերեն …

    https://www.youtube.com/watch?v=S6Uj0M8GnNQ&t=27s ▪️Անկլավները և ՀՀ սուվերեն տարածքը չի կարելի դնել նույն հարթության վրա։ Ես դեմ եմ անկլավների վերադարձի օրակարգին, մասնավորապես, Տիգրանաշենի մասով, անընդունելի տարբերակ է։ Մենք բանակցել էինք ու կարողացել էինք…