Category: Պաշտպանություն

  • Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է կործանված ինքնաթիռում եղած …

    Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է կործանված ինքնաթիռում եղած զինծառայողների անունները։
    -Летчик-майор Гёкхан Коркмаз,
    -летчик-майор Сердар Услу,
    -летчик-майор Нихат Ильген,
    -летчик-старший лейтенант Джюнейт Кандемир,
    -старший лейтенант технической службы ВВС Эмре Мерджан,
    — старший прапорщик
    технической службы ВВС Нури Озджан,
    — старший прапорщик технической службы ВВС Умит Индже,
    — прапорщик технической службы ВВС Хамди Армаган Каплан,
    -прапорщик технической службы ВВС Бурак Озкан,
    -прапорщик технической службы ВВС Илькер Айкут,
    прапорщик технической службы ВВС Акын Каракуш,
    -прапорщик технической службы ВВС Эмрах Куран,
    — прапорщик технической службы ВВС Рамазан Ягыз,
    -старший сержант технической службы ВВС Эмре Алтыок,
    -старший сержант технической службы ВВС Беркай Караджа,
    -старший сержант технической службы ВВС Бурак Иббиги,
    -старший сержант технической службы ВВС Ильхан Онган,
    -старший сержант службы материально-технического обеспечения ВВС Ахмет Ясир Куйуджу,
    -специалист-сержант транспортной службы ВВС Джем Долапджи,
    специалист-сержант транспортной службы ВВС Эмре Сайын.
    Այսինքն, ռազմաօդային ուժերն են ներկայացրել, ոչ թե հատուկ նշանակության ուժերը։ Չմոռանանք, որ Բաքվի զորահանդեսին 6 միավոր F-16 էր բերվել։

  • Արշակ Կարապետյանն արձագանքեց իր դեմ հարուցված վարույթին։ Արտակ Դավթյան քեզ է հար…

    Արշակ Կարապետյանն արձագանքեց իր դեմ հարուցված վարույթին։ Արտակ Դավթյան քեզ է հարցնում։

  • Բայց Հանրային խորհրդի նախագահը ռազմագե՞տ է, բանակից նա ինչ է հասկանում։ Ով հասնի…

    Բայց Հանրային խորհրդի նախագահը ռազմագե՞տ է, բանակից նա ինչ է հասկանում։ Ով հասնի, բանակի նշաձողն իջեցնում է։ Մի օր Կիրանց ու ամրացված շրջան էքսկուրս են տարել, գիտի ռազմական ոլորտի մասնագե՞տ է։

  • Թուրքական կործանված ինքնաթիռում, ըստ նախնակսն տվյալների, եղած մարդկանց անուննե…

    Թուրքական կործանված ինքնաթիռում, ըստ նախնակսն տվյալների, եղած մարդկանց անունները։

  • Քրեական հիմնավորված հետապնդո՞ւմ, թե՞ ռուսական կողմնորոշմամբ գեներալների թիրախավո…

    Քրեական հիմնավորված հետապնդո՞ւմ, թե՞ ռուսական կողմնորոշմամբ գեներալների թիրախավորման նոր փուլ։
    Եթե չեք զլանա, կարդացեք, կարևոր դրվագներ և ժամանակագրությունը։

  • Փաշինյանը սկսելու է թիրախավորել ռուսական կողմնորոշմամբ գեներալներին` 5֊րդ շարասյ…

    Փաշինյանը սկսելու է թիրախավորել ռուսական կողմնորոշմամբ գեներալներին` 5֊րդ շարասյան անվան տակ։ Ինչքան ժամանակ կանխատեսել եմ։

  • Գոնե մայիսյան առաջխաղացումների պահով չլիներ, երբ անձամբ է խոստավանել Փաշինյանը…..

    Գոնե մայիսյան առաջխաղացումների պահով չլիներ, երբ անձամբ է խոստավանել Փաշինյանը…էլ չասեմ, որ սրանից հետո է ՊՆ դրել։ Հիմա պլաններս պիտի փոխեմ և էս մասով հիշեցում անեմ։ Ի դեպ, մայիսյան առաջխաղացումների մասով 2֊րդ գեներալն է, որ մեղադրվում է։

  • В тематическом ролике военно-воздушные силы Китая впервые показали кадры отрабо…

    🇨🇳 В тематическом ролике военно-воздушные силы Китая впервые показали кадры отработки совместных задач истребителей Цзянь-16 и Цзянь-20 с разведывательно-ударным дроном Гунцзи-11 (00:47)
    @china3army

  • 5 տարի առաջ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան վճռական աջակցություն է ցուցաբե…

    5 տարի առաջ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիան վճռական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին։
    Մենք այն ժամանակ թշնամիների և բարեկամների համար հայտարարեցինք, որ Թուրքիան մինչև վերջ Ադրբեջանի հետ է։
    Դեռ առաջին քայլերի ժամանակ շատ հստակ հասկացրեցինք, որ մենք աջակցելու ենք Ադրբեջանին։
    Թուրքական անօդաչու թռչող սարքերը,համակարգերը
    ` մեր ինժեներների ստեղծած, դարձան թուրքական մտքի, կամքի և խիզախության խորհրդանիշ։
    Իսկ Ղարաբաղում հաղթանակը դա միայն Ադրբեջանի հաղթանակը չէ, այլ ամբողջ թյուրքական աշխարհինը։
    Եվ հիմա այս հաղթանակից հետո տարածաշրջանում խաղաղության քամիներ են փչում, և Թուրքիան դրա համար շատ ուրախ է։ Ադրբեջանի հետ համաժամանակյա Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց ենք վարում։ Մենք երբեք թույլ չենք տա Ադրբեջանի իրավունքների խախտում։
    Էրդողան

  • Եթե AK-74-ն էլ չյուղես, չմաքրես, հողերի մեջ գցես, դա էլ կդառնա մետալալոմ ու ամեն…

    Եթե AK-74-ն էլ չյուղես, չմաքրես, հողերի մեջ գցես, դա էլ կդառնա մետալալոմ ու ամենապատասխանատու պահին չի կրակի։
    Ջաբրայիլի ամենահարավային գումարտակները հազարավոր ադրբեջանցիներ են էն աշխարհ ճամփել Հայաստանում ռեմոնտ արած ու նոր լաքած AKM-ներով։ Դրանք Նիկոլ Փաշինյանին կարող էին մետալալոմ թվալ, քանի որ միգուցե նա ավտոմատից օգտվել չգիտի։
    Տարիների ընթացքում հետևողական քարոզչության ներգործությամբ մեր միջավայրում ձևավորվել են միֆեր, որոնց բոլորը կուրորեն հավատում են։ Այն աստիճան, որ դրանք համընդհանուր ճշմարտություն են դարձել, արդեն իսկ ապացուցման կարիք չունեցող։ Օրինակ, ում խոսեցնում ես, ասում է, դե ախր բանակի վիճակը վիճակ չէր։ Կամ էլ մենք բանակ չունեինք, թալանված էր և այլն։
    Ես իհարկե ռազմական փորձագետ չեմ և ոչ էլ ռազմագետ։ Ընդամենը մի շարքային զինվոր եմ եղել, որին ասել են գնա խրամատում կանգնի, խելոք գնացել, կանգնել եմ։ Բայց նույնիսկ շարքային իմ կարգավիճակով ինչ-որ մի բան կարդացել ու լսել եմ։
    Ու այս փորձառության հիման վրա կարող եմ պնդել, որ բանակի և սպառազինության վերաբերյալ բոլորի կողմից արդեն իսկ ընդունելի և լեգիտիմ դատողությունները լավագույն դեպքում միամիտ դատարկախոսություն են, վատագույն դեպքում՝ նողկալի սուտ։
    Քաղաքական կոնյուկտուրայի և առաջադիմական նորաձևության թելադրանքով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ ցանկացած քննադատություն լեգիտիմ է, նույնիսկ եթե այդ քննադատությունը սուտ է։
    Մյուս կողմից էլ շատ շատերը ենթագիտակցաբար հակված են վերարտադրել բանակի վերաբերյալ միֆերը, որպեսզի արդարացնեն իրենց լատենտ նիկոլական լինելը, դասալքությունը, վախկոտությունը, մարտական դիրք լքելը, փողով բանակից ազատվելը, քաղաքական կոնֆորմիզմը և այլն։
    Մի ուրիշ խմբի համար էլ դա որպես խորիմաստ փորձագետ դրսևորվելու գործիք է։ Դրանք մարմնի վրա հարմար տեղավորված այն տզերն են, որոնք օրվա նորաձևությունից ելնելով վերաարտադրում են վերևից թելադրված և արդեն իսկ լեգիտիմացված նարատիվները։
    Իրականում մենք շատ նորմալ, պատրաստված բանակ ենք ունեցել։ Խոսքը հատկապես վերաբերվում է ՊԲ-ին, 3-րդ և 2-րդ բանակային կորպուսներին։ Իսկ թերություններ եղե՞լ են։ Իհարկե եղել են։ Աշխարհի բոլոր բանակներում էլ թերություններ ու լրջագույն խնդիրներ կան։ Արդյոք այդ թերություններն ու կոռուպցիան կարո՞ղ են մեզ թույլ տալ պնդելու, որ մենք բանակ չենք ունեցել։ Սա իրականում հռետորական հարց է։
    Պարզապես Նիկոլ Փաշինյանը արհեստավարժ մանիպուլյատոր ու ստախոս է։
    ՀՕՊ-ի մետալալոմ լինելու մասին պնդումները ասվածի վառ վկայությունն են։ Բազմիցս նշել եմ, որ ՀՕՊ-ի մասին մեր պատկերացումները չափազանց նաիվ են ու պարզունակ։
    Մեզ թվում է, թե Երևանում նստած ինչ-որ մեկը պետք է կարմիր կոճակը սեղմի ու անտեսանելի ՀՕՊ համակարգերը փակեն օդը՝ չեզոքացնելով հակառակորդի ԱԹՍ-ներն ու կործանիչները։ Սա հիմարություն է, այդպես չի լինում։
    Աշխարհի երեսին չկա այդպիսի միջոց, որը հարյուր տոկոսանոց արդյունավետություն դրսևորի։ Դա մենք տեսանք ՌԴ-Ուկրաինա և Իսրայել-Իրան պատերազմներում։
    ՀՕՊ-ը օժանդակ զինատեսակ է, որը կարող է արդյունավետ գործել մյուս զինատեսակների հետ համակցված ու ներդաշնակեցված։
    Ցանկացած սպառազինություն հաշված րոպեների ընթացքում կարելի է մետալալոմ դարձնել և հակառակը՝ վատ որակի երկաթի կույտը փոխակերպել արդյունավետ զենքի։
    Մարդուց է կախված, այս դեպքում՝ ռազմաքաղաքական ղեկավարության պատերազմ կառավարելու հմտություններից։
    Եթե պատերազմի մեկնարկի պահից ՀՕՊ միջոցները դուրս չես բերում տեղակայման վայրերից ու չես դնում մարտական հերթապահության, բնական է, որ վայրկյանների ընթացքում այն պետք է աղբ դառնա։ Իսկ հետո կարելի է պատասխանատվությունը բարդել ուրիշների վրա։
    Ինձ համար միանշանակ փաստ է․ Հայաստանն ու Արցախը կարող էին շատ ավելի արդյունավետ կռվել ու պատերազմը այլ արդյունքներով ավարտել, եթե Նիկոլ Փաշինյանը չլիներ վարչապետ, Արայիկ Հարությունյանը՝ նախագահ, Ջալալ Հարությունյանը՝ ՊԲ հրամանատար, իսկ Օնիկ Գասպարյանն էլ ռազմական որակներից զատ նաև կամք ու վճռականություն ունենար։ Պատերազմը կառավարման արվեստ է։
    Կարպիս Փաշոյան
    Հ.Գ ես անհամբեր սպասում եմ այն օրվան, թե երբ եմ գեներալ Գասպարյանին հարցեր տալու։