Category: Պաշտպանություն

  • Գաղափար չունեմ՝ ինչի ինձ չկանչեցին Քննիչ հանձնաժողով. Արտակ ԴավթյանԳաղափար չունե…

    Գաղափար չունեմ՝ ինչի ինձ չկանչեցին Քննիչ հանձնաժողով. Արտակ Դավթյան

    Գաղափար չունեմ՝ ինչի ինձ չկանչեցին Քննիչ հանձնաժողով. Արտակ Դավթյան

    «Փաստինֆո»-ն գրել էր, որ «44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցում առանձնահատուկ անդրադարձ կա ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին»:

  • Այսօր նաև ՀՀ ՊՆ հակատանկային զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի զ…

    Այսօր նաև ՀՀ ՊՆ հակատանկային զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի զոհվելու օրն է 44-օրյա պատերազմում։
    Առաջին նկարը զոհվելուց մի քանի օր առաջ է արվել
    , այստեղ Արթուրը և Տարոն Քոչարյանն է,վերջինը վերադարձել է պատերազմից։
    Մի քանի անգամ ասել եմ
    , որ Արթուրը շատ լուրջ գործ է արել, որը համարժեք չի գնահատվել, թերևս։
  • Մինչև Փաշինյանը Շարմ էլ Շեյխում սուրճ է խմում Ադրբեջանի նախագահի և Պակիստանի վար…

    Մինչև Փաշինյանը Շարմ էլ Շեյխում սուրճ է խմում Ադրբեջանի նախագահի և Պակիստանի վարչապետի հետ, Պակիստանի խորհրդարանում 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակին նվիրված գրքի շնորհանդես են անում, որպես Ադրբեջան-Պակիստան բարձր մակարդակի հարաբերությունների վառ ապացույց, և որ ցանկացած պակիստանցի իմանա այս պատերազմի մասին` պատճառների, ընթացքի, ելքի։
  • Ալիև-Փաշինյան-Շարիֆ սրճախմություն կամ 44-օրյա պատերազմի հայկական պարտության կերտ…

    Ալիև-Փաշինյան-Շարիֆ սրճախմություն կամ 44-օրյա պատերազմի հայկական պարտության կերտողները։

  • 5 տարի առաջ այս օրը` 2020 թվականի հոկտեմբերի 13-ին Արցախի խորհրդարանը միաձայն ը…

    5 տարի առաջ այս օրը` 2020 թվականի հոկտեմբերի 13-ին Արցախի խորհրդարանը միաձայն ընդունել էր «Պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
    Օրենքի նախագծի համաձայն սահմանվել էր «աշխարհազոր» հասկացությունը, նպատակները, կառուցվածքը, ձևավորման կարգը, խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորի պատրաստության և կիրառման, ենթակայության և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները։
    Հայաստանում աշխարհազորի մասին օրինագիծը, որը օգոստոսից շրջանառության մեջ էր դրվել, ընդունվել էր հոկտեմբերի վերջին, բայց դա չէր խանգարել մարզային ջոկատներ ուղարկել Արցախ, ի՞նչ իրավունքով, հարց է։
    44-օրյայի հետ կապված և ոչ միայն շատ դետալներ կան քննելու։

  • Russian Today- Դուք ասացիք, որ խոսքը կրակին պատասխանելու մասին է: Ցանկանում եմ հ…

    Russian Today— Դուք ասացիք, որ խոսքը կրակին պատասխանելու մասին է:
    Ցանկանում եմ հստակեցնել՝ հնարավո՞ր է զինված ուժերում լինեն տարբեր ուժեր, մարդիկ, ովքեր այլ տեսակետ ունեն: Գուցե կա՞ տարբերակ, որ ինչ-որ կողմ ավելի ծայրահեղ է: Ի՞նչ կասեք Ադրբեջանում այն վնասների և զոհերի մասին, որոնք հեռու են հակամարտության էպիկենտրոնից, օրինակ՝ տեղեկությունները Գյանջան հրետակոծելու և վնասներ հասցնելու մասին, որոնք հայտնվեցին հրադադարի մասին հայտարարելուց հետո:
    Արմեն Սարգսյան– Փորձեմ պատասխանել Ձեր հարցին և մի քանի կետեր առանձնացնեմ: Առաջինը՝ ինչ վերաբերում է Գյանջան ռմբակոծելուն կամ հրետակոծելուն, ես հստակ տեղեկություններ ունեմ իմ կառավարությունից՝ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններից, որ հաստատապես Հայաստանը չի հրետակոծել այն:
    Երկրորդը՝ երբ խոսում եք հրադադարը խախտելու մասին, դժբախտաբար, դրա հայտարարումից անմիջապես հետո ՝ ժամը 12-ին, Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը հրետակոծության ենթարկվեց: Ես խոսում եմ քաղաքացիական բնակչությանը հրետակոծելու մասին:
    Երրորդ՝ մենք չպետք է մոռանանք իրական փաստը՝ ով է սկսել պատերազմը: Դա ադրբեջանական կողմն է, և ոչ թե Լեռնային Ղարաբաղի/ Արցախի Հանրապետության բնակչությունը:
    Եվ այդ պատերազմը սկսվեց մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքացիական բնակչության ու շինությունների հրետակոծությամբ:
    Ստեփանակերտում չկան ռազմական օբյեկտներ: Իսկ քաղաքացիական բնակչությանը գյուղերում, քաղաքներում, այդ թվում և՝ մայրաքաղաքում ռմբակոծելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է:
    Russian Today -Վերադառնալով իմ նախկին հարցին՝ կարո՞ղ է լինել տարաձայնություն հայկական զինված ուժերի ներսում:
    Արմեն Սարգսյան– Եթե խոսում եք Հայաստանի և ՀՀ պաշտպանության նախարարության մասին, ավելի քան վստահ եմ, որ կա միայն մեկ տեսակետ և մեկ վարքագիծ, որը գալիս է կառավարությունից, վարչապետի գրասենյակից, պաշտպանության նախարարությունից:
    Եվ պատճառը պարզ է՝ վարչապետն է պատասխանատու անձը կառավարությունում այս ամբողջ գործողությունների իրականացման համար: Եթե ես նման տեղեկություն ունենայի, ապա կլինեի առաջինը, ով կվերցներ հեռախոսը և կխոսեր վարչապետի, պաշտպանության նախարարի հետ: Ես չունեմ նման տեղեկատվություն:
    Լրագրող — Պարոն նախագահ, ուզում եմ հստակեցնել՝ երբ ասում եք, որ տեղյակ չեք Հայաստանի կողմից Գյանջայի հրետակոծման կամ ռմբակոծման դեպքերի մասին, արդյո՞ք նկատի ունեք, որ տվյալ դեպքում դա սադրանք է՝ հասնելու իրավիճակի ավելի լարման:
    Արմեն Սարգսյան֊ Դա սադրանք է, թե ոչ՝ մանրուք է: Մեծ պատկերն այն է, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը որոշեց, որ իրենք այլևս հետաքրքրված չեն սեղանի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ շարունակելու բանակցությունները: Նրանք որոշեցին վերադառնալ 30 տարով հետ, երբ սկսվեց ղարաբաղյան առաջին պատերազմը, և կրկին փորձել խնդիրը լուծել ուժի միջոցով:
    2020, հոկտեմբերի 13֊ին է հրապարակվել այս հարցացրույցն այդ ժամանակ ՀՀ նախագահի հետ։ Տեղադրվածը հատված է։

  • Պառլամենտական համակարգը աղետ է մեզ համար, քանի որ չունենք գաղափարահեն կուսակցակա…

    Պառլամենտական համակարգը աղետ է մեզ համար, քանի որ չունենք գաղափարահեն կուսակցական համակարգ։

    Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյան

  • Բաքվի «դատավարական» թիրախում 44-օրյայի ժամանակ պաշտոնավարած ՀՀ ռազմական ղեկավարո…

    Բաքվի «դատավարական» թիրախում 44-օրյայի ժամանակ պաշտոնավարած ՀՀ ռազմական ղեկավարությունն է, Փաշինյանի հարց օրակարգում չկա

  • Տիգրան Ավինյանը բայց ապրիլին քառօրյայի ժամանակ Արցախո՞ւմ է եղել, որ Սեյրան Օհան…

    Տիգրան Ավինյանը բայց ապրիլին քառօրյայի ժամանակ Արցախո՞ւմ է եղել, որ Սեյրան Օհանյանը հերիք չի պատվոգիրներ բաժանեց, մի հատ էլ գրել է ապրիլ ամսին.... Նույն հաջողությամբ 44-օրյայի ժամանակ լիքը տեղ է եղել, այդ թվում Շուշիում, մեդալ֊բան չկա՞։

  • Բաքվից են բողոքում, բայց մոռանում ենք, որ “Գյանջայի դեպքերի” օրերին “Սկադի” տեսա…

    Բաքվից են բողոքում, բայց մոռանում ենք, որ “Գյանջայի դեպքերի” օրերին “Սկադի” տեսանյութ էր տարածվել։ Կարևորը, որ լրատվամիջոցների դեմ սահմանափակում էին սահմանել։ Դե ֆեյսբուքով պատերազմ էինք վարում, հետո էլ նեղվում ենք։ Ախր ամեն ինչով էր բարդակ։