Category: Պաշտպանություն

  • Երեկ ողջ օրը Ազգային ժողովի գաղտնի բաժնում առիթ ունեցա ծանոթանալ 2020 թվականի սե…

    Երեկ ողջ օրը Ազգային ժողովի գաղտնի բաժնում առիթ ունեցա ծանոթանալ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցին։
    Թեեւ հանձնաժողովի նախագահն արդեն հրապարկային, իր հայեցողությամբ բացահայտում է իշխանությունների քիմքին հաճո զեկույցի որոշ դրվագներ, ձեռնպահ կմնամ նույնն անել, քանի որ նաեւ օրենքով սահմանված կարգով արգելք կա նման գործողությունների հարցում։
    Բայց առաջին իսկ ծանոթացումից հետո կուզեմ արձանագրել՝
    Իրավացի էր ընդդիմությունը, որ բոյկոտեց այդ հանձնաժողովի աշխատանքները, մեր բոլոր հիմնավորումներով ու փաստարկներով, քանի որ մաս չդարձանք իշխանական շոուին, որի անփառունակ տապալման վկայությունն են օրենքի պահանջների խախտմամբ հանձնաժողովի ժամկետների ակնհայտ խախտումները եւ ԱԺ լիագումար նիստ չբերելը։
    Տարօրինակ ու խոսուն է, որ արդեն ամբողջացած զեկույցի տակ չտեսա քննիչ հանձնաժողովի անդամ անգամ մի շարք ՔՊ-ական պատգամավորների ստորագրություններ։
    Չեմ կարող բացել փակագծերը, բայց առաջին իսկ ծանոթացումից հետո փաստեմ՝
    որքան էլ այս քննիչ հանձնաժողովը ձեւավորվեց 44-օրյա պատերազմի հետ կապված հանրության, քաղաքակական ամենալայն շրջանակների կողմից անդադար հնչեցվող հարցերին պատասխաններ տալուց խուսափելու եւ պատերազմի ընթացքում իշխանությունների ու Փաշինյանի գործողությունները սրբագրելու համար, բայց դա անհնար էր ու անզեն աչքով նկատելի է զեկույցին ծանոթանալուց հետո։
    Շատ ավելի հարցեր են ծնվում իշխանությանը, անձամբ Փաշինյանին ուղղված կադրային սխալ քաղաքականության, խայտառակ նշանակումների, բանակի հետ կապված ոչ համակողմանի վերլուծության արդյունքում ռազմավարական որոշումների կայացման հարցերով։
    Փորձերը, թե «խեղճ հարիֆն» ինչ աներ, խաբել են, որեւէ քննադատության չի դիմանում եւ զեկույցի բազում եզրակացություններ, դրույթներ փաստում են, որ գործ ենք ունեցել ապաշնորհ, եթե չասեմ՝ նպատակամղված գործողություններ կատարող մեկի հետ, որի որոշումներից շատերը ճակատագրական հետեւանք են ունեցել պատերազմի դառը ելքի վրա։
    Զեկույցին ծանոթանալուց հետո բազում հարցերս, հարցադրումներս այս օրերին դառնալու են ՀՀ գլխավոր դատախազությանը, Քննչական կոմիտեին, ԱԱԾ-ին, ՀՀ Ոստիկանությանը, ուղարկվելիք պատգամավորական հարցումներ, որոնց արդյունքների մասին անպայման տեղյակ կպահեմ հանրությանը։
    Ահա մի քանի դիտարկում, որ արել եմ առաջին ծանոթացումից հետո։ Դեռ առիթ ունենալու ենք այս հարցերի շուրջ, առանց փակագծեր բացելու խոսել։
    Ի դեպ, աշխատանքային ժամի ավարտին, երբ առաջին պատգամավորը լինելով, որ ծանոթացա զեկույցին ու ավարտեցի վերջին՝ 2015-րդ էջը, ակամայից հիշեցի հայտնի խոսքը՝ «հանցագործության բացահայտման արդյունքում ամենակարեւորը ինզդ քո վրա դուրս չգալն է»։ Կարծես նույն վիճակն էր։
    Գեղամ Մանուկյան

  • Կոսովոն Թուրքիայից պայմանագրով ստացել է 1000 հատ դրոն-կամիկաձե (Skydagger)։…

    Կոսովոն Թուրքիայից պայմանագրով ստացել է 1000 հատ դրոն-կամիկաձե (Skydagger)։
  • Վերջին տարում Ադրբեջանը Թուրքիայի հետ անցկացրել է երկկողմ և բազմազգ 25 զորավար…

    Վերջին տարում Ադրբեջանը Թուրքիայի հետ անցկացրել է երկկողմ և բազմազգ 25 զորավարժություն։
    Ալիև

  • 5 տարի առաջ այս օրը 2020 հոկտեմբերի 8-ին, ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, ով մաս…

    5 տարի առաջ այս օրը 2020 հոկտեմբերի 8-ին, ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը, ով մասնակցել էր հակահարվածի հայտնի օպերացիայի քննարկմանը, դրա ձախողումից հետո ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Իհարկե, մինչ այսօր պատճառը չիմացանք, չնայած մեր համառ հարցումներին։ Ավելին…

  • Քննիչ հանձնաժողովի զեկույցը ի սկզբանե պիտի պահվեր ԱԺ առաջին բաժնում, ոչ թե Անդրա…

    Քննիչ հանձնաժողովի զեկույցը ի սկզբանե պիտի պահվեր ԱԺ առաջին բաժնում, ոչ թե Անդրանիկ Քոչարյանի դարակում։

  • Ադրբեջանցիք էն օրվա վերլուծությու՞նս են կարդացել։ Հատված մի հոդվածից…В то же в…

    Ադրբեջանցիք էն օրվա վերլուծությու՞նս են կարդացել։ Հատված մի հոդվածից…😃
    В то же время следует отметить, что с началом войны в 2020 году в Армении было объявлено военное положение. Согласно закону Армении «О правовом режиме военного положения», военное положение не сохраняет за Пашиняном полномочия Верховного главнокомандующего. Именно он определяет обстоятельства, послужившие правовым основанием для принятия такого решения, и полномочия правительства, а не премьер-министра. То есть, военное положение не сохраняет за Николом Пашиняном полномочия Верховного главнокомандующего. Если Пашинян исполнял обязанности Верховного главнокомандующего во время войны 2020 года и не имел на это права, это означает иную ответственность.
    Если мы признаем, что он это сделал, то речь идёт и о другой ответственности. Одно ясно: Никол Пашинян несёт основную ответственность за поражение в войне, возможно, несмотря на неоднозначность в некоторых случаях, некоторые законодательные нюансы были проигнорированы. В этом контексте весьма важен вопрос о функциях министра обороны и начальника Генерального штаба Армении: в какой степени они фактически соблюдались или выполнялись? Статья 155 Конституции Армении гласит: «В невоенное время начальник Генерального штаба подчиняется министру обороны, а в военное время Верховный Главнокомандующий Вооружёнными Силами – премьер-министру». Такое прямое подчинение не отменяет подчинения начальника Генерального штаба министру обороны Республики Армения, который осуществляет командование Вооружёнными Силами и обеспечивает гражданский контроль над ними в вопросах, не урегулированных Верховным Главнокомандующим. Однако 27 сентября 2020 года в Армении было объявлено военное положение. Это должно регулироваться в соответствии с законом «О правовом режиме военного положения».
    Таким образом, в период военного положения Генеральный штаб координирует мобилизационную готовность и формирует другие воинские части и подразделения специального назначения. Даже в период военного положения начальник Генерального штаба подчиняется министру обороны. Однако события и принятые во время войны решения показывают, что указания отдавались непосредственно Николом Пашиняном. Это налагает большую ответственность, и обнародование доклада может означать для Никола судебное преследование.
    Հ.Գ https://168.am/2025/10/06/2290790.html?fbclid=IwdGRjcANQyYRjbGNrA1DJdmV4dG4DYWVtAjExAAEeoxmlhO82phhgszv_1eBw8I43Vbzb2AVrnXtxedmvw_bnNgkgj4f4N-L9P0o_aem_u8rjgtNscv0BGwahJ3UJWg

  • Մենք երբեք չենք մոռանա հայկական «օկուպացիան»։ Եվ մեր շեհիդների լուսավոր հիշատակը…

    Մենք երբեք չենք մոռանա հայկական «օկուպացիան»։ Եվ մեր շեհիդների լուսավոր հիշատակը միշտ մեր սրտերում ենք պահելու։
    Ալիև
    Հ.Գ. իսկ մենք մոռացության ենք տալիս մեր տղերքին։

  • Այսօր հայ տանկիստների օրն է1992 — ի հոկտեմբերի 8-ին ավարտվեց ՀՀ ԶՈՒ տանկային զոր…

    Այսօր հայ տանկիստների օրն է
    1992 — ի հոկտեմբերի 8-ին ավարտվեց ՀՀ ԶՈՒ տանկային զորամասի ձևավորումը և հետագայում հոկտեմբերի 8-ը ՀՀ ԶՈՒ–ում ընդունվեց որպես Տանկիստի օր:
  • Տավուշում 2020 թվականի հուլիսյան մարտերը և դրան նախորդած 2019 թվականի փետրվարյան…

    Տավուշում 2020 թվականի հուլիսյան մարտերը և դրան նախորդած 2019 թվականի փետրվարյան գործողություններն իրականացվել էին՝ ելնելով ՀՀ դիրքերի ամրապնդման ռազմավարական տրամաբանությունից:
    Դավիթ Տոնոյան, 2024, մայիս, 168. am,  փաստաբանի միջոցով փոխանցված իմ հարցին իմ պատասխան։