🟨 Հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի Հոմս նահանգի Ռաստան շրջանը: ▫️Սիրիայի Հոմս և Համա նահանգները միացնող Ռաստան կամուրջը ավիահարվածների է ենթարկվել։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ուզում եմ ասել հայերին, որտեղ ևս ռուսական քարոզչամեքենա է ակտիվ աշխատում, իմ ասած «հայկական կարուսել»-ում որևէ էթնիկ համատեքստ չկա: ▫️Եթե չեմ սխալվում՝ Հայաստանում կեղծման այս ձևին «վրացական կարուսել» են կոչում: Այսպիսով, էթնիկ հարց սրա մեջ չկա: Սալոմե Զուրաբիշվիլի ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Զորակոչի բաժնի պետը 23 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ստացել՝ երեք զինծառայողների պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետում տալուն նպաստելու համար:
🟨 Եթե չլիներ Կիևի հեղաշրջումը, Ղրիմը կլիներ Ուկրաինայի կազմում, իսկ եթե Կիևը կատարեր Մինսկի համաձայնագրերը, Ուկրաինայի կազմում կմնար Դոնբասը։ Սերգեյ Լավրով ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԱՄՆ-ն Կիևին մինչև 2025թ. հունվարի կեսը հարյուր հազարավոր արկեր, հազարավոր հրթիռներ և հարյուրավոր զրահատեխնիկա է խոստացել տրամադրել: Guardian ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հայաստանը կարող է երկու տարի չվճարել ՀԱՊԿ անդամավճարների գծով պարտքը: ▫️Առայժմ Հայաստանը կարող է չվճարել այդ պարտքը: Հետագայում կկայացվեն համապատասխան որոշումներ: ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկին
🟨 Ընդդիմադիր պատգամավորների և ավագանու հրահրմամբ վարորդների իրականացրած բողոքի ակցիայի հետևանքով Երևանը տուժեց 20 մլն դրամ և տասնյակ հազարավոր քաղաքացիներ ստիպված եղան սպասել կանգառներում կամ տաքսիով գնալ աշխատանքի: Երևանի ավագանու «ՔՊ» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյան