🟨 Խաղաղության ճանապարհին մեծապես ապավինում ենք ԱՄՆ-ի աջակցությանը։ Մեզ իրական խաղաղություն է պետք, որքան հնարավոր է շուտ։ Աշխատում ենք ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ։ Վոլոդիմիր Զելենսկի
🟨 Հռոմի պապն ունեցել է սուր շնչառական անբավարարության երկու նոպա։ Նրան կրկին միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայություն
🟨 Թուրքիան շարունակում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Շարունակում ենք Հարավային Կովկասում կայունություն ապահովելու ջանքերը։ ▫️Աշխատում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ Ռեջեփ Էրդողան
🟨 Խաղաղության օրակարգի սպասարկումը հեշտ խնդիր չէ։ Եթե մենք դա որդեգրել ենք, նշանակում է՝ համապատասխանում է ՀՀ պետական շահերին։ ▫️Տեսնում եմ, որ մենք գնում ենք այս ճանապարհով և շատ կարևոր է, որ այն լինի շարունակական։ Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետարանի կազմակերպած գրքի փառատոնը: ▫️ Տեղի ունեցան պանելային քննարկումներ: Ճանաչված ու սիրված դերասաններն ընթերցեցին արդի հայ գրողների ստեղծագործություններից հատվածներ: Ելույթով հանդես եկան «Ջազ քնեքշն», «Լավ էլի» և «Նեմրա» խմբերը: Երևանի քաղաքապետարան
🟨 Երևանի քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել շուրջ 200.000 քմ ճանապարհածածկի փոսային նորոգուման աշխատանքներ։ Ծրագրի համար նախատեսված է ավելի քան 1 միլիարդ դրամ։ ▫️Աշխատանքները կմեկնարկեն եղանակային բարենպաստ պայմաններում՝ ապահովելով բարձր որակ։ Այն կիրականացվի բոլոր վարչական շրջաններում։ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան
🟨 Զելենսկիի հայտարարությունը, թե պատերազմի ավարտը շատ հեռու է, ամենավատն է, որ նա կարող էր անել։ ԱՄՆ-ն չի համակերպվելու դրա հետ։ ▫️Այս տղան խաղաղություն չի ուզում, քանի դեռ վայելում է ԱՄՆ-ի աջակցությունը։ Եվրոպան էլ ուղղակի հայտարարում է, որ չի կարողանա գլուխ հանել առանց ԱՄՆ-ի։ Սա ՌԴ-ի դեմ ուժի ցուցադրության լավագույն տարբերակը չէ։ Ի՞նչ են մտածում, ընդհանրապես։ Դոնալդ Թրամփ
🟨 Խաղաղության հաստատումից հետո Եվրոպան կշարունակի զինել Ուկրաինային։ ՄԹ-ն հանդես է գալիս իր զորքերն Ուկրաինա ուղարկելու օգտին [խաղաղության հաստատումից հետո]։ ▫️ԱՄՆ-ն կենսական նշանակություն ունի Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատման համար։ Քիր Սթարմեր
🟨 Ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ գործարքում ԱՄՆ-ն բացառում է առաջընթացը, քանի դեռ Զելենսկին տեսախցիկների առաջ ներողություն չի խնդրել։ Fox News-ին հայտնել են Սպիտակ տան պաշտոնյաները
🟨 Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունել բուք է։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի։ ▫️Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհային դեպարտամենտ