🟩 Օդի ջերմաստիճանը մարտի 4-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկն հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով և արդեն մարտի 8-ին Արարատյան դաշտում և Երևանում կունենանք +14 +18 աստիճան տաքություն: Գագիկ Սուրենյան
🟨 ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքի իրականացումը չի նախատեսում կոնկրետ գործողություններ պարունակող օպերատիվ մաս, այն ավելի շատ քաղաքական ուղերձ է։ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Այգիներում նախկինում եղած կանաչապատ տարածքները փուլ-փուլ վերածվել են կառույցների, սրճարանների: ▫️Հիմա հակառակ պրոցեսն ենք իրականացնում՝ լինի Օպերայի շրջակայքում, Օղակաձև այգում, թե՝ Մերգելյանի այգում։ Բոլոր այն հատվածներում, որտեղ նպատակ ենք դրել վերականգնել կանաչ տարածքներն ու քանդել հնացած կառույցները, վստահաբար, իրականացնելու ենք: Տիգրան Ավինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Բժիշկների նկատմամբ բռնությունը զազրելի, ամենատարօրինակ երևույթներից մեկն է: ▫️Ամեն նման դեպք պետք է արժանանա համապատասխան վերաբերմունքի՝ և՛ խոսքով, և՛ իրավապահ համակարգի կողմից: Ամո՛թ է, ուղղակի ամո՛թ է: Տիգրան Ավինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Շտապօգնության ծառայությունը հունիսի վերջին 7 նոր մեքենա կունենա. 6 գծային և 1 ռեանոմոբիլի ձեռք բերման մրցույթը կայացել է, կա հաղթող կազմակերպություն։ ▫️Շտապբուժօգնությունն առաջին անգամ կարողանում է ֆինանսական միջոցներ գեներացնել ու իր համար մեքենաներ ձեռք բերել։ Տիգրան Ավինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ