🟩 Այսօրվանից մեր քաղաքի տրանսպորտային ցանցն ավելացրել ենք 15 նոր տրոլեյբուսով, ինչպես նաև ներդրել ենք բանկային քարտերով վճարման հնարավորությունը։ ▫️Սա կարևոր քայլ է հանրային տրանսպորտի զարգացման և բարելավման ճանապարհին։ Տիգրան Ավինյան
🟨 Տեղի է ունեցել Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը։ ▫️Ջեյհուն Բայրամովը և Մակա Բոչորիշվիլին ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրները։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հանրահավաքի մասնակիցներն ունեն տարբեր վտանգավոր առարկաներ։ Կոչ ենք անում դադարեցնել անօրինական գործողությունները և դուրս չգալ օրենքի սահմաններից։ Վրաստանի ՆԳՆ
🟨 Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 3-ին ժամը 00։00-ից մինչև դեկտեմբերի 5-ի ժամը 06։00-ն Բարեկամության ուղեանցը փակ կլինի։ Երևանի քաղաքապետարան
🟨 Դեկտեմբերին եղանակային պայմանները հիմնականում կլինեն սակավատեղում և տաք: ▫️ Միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն