🟨 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի երեկոյան Թել Ավիվում անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի՝ «Հըզբոլլահ»-ի հետ հրադադարի հարցը քննարկելու նպատակով։ The Times of Israel
🟨 Հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ ▫️Ալիևն ընդգծել է, որ Թրամփի գործունեությունը կարևոր դեր կխաղա անվտանգության ապահովման գործում։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Սերբիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել կառավարության և ընդդիմադիր պատգամավորների միջև։ ▫️Ընդդիմադիրները դժգոհել են կայարանի տանիքի փլուզման ժամանակ կառավարության գործողություններից։
🟨 Շնորհավորում եմ Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ։ ▫️ Ակնկալում ենք սերտորեն համագործակցել ռազմավարական գործընկերության ամրապնդման և տարածաշրջանային կայունության ապահովման համար։ Արարատ Միրզոյան
🟨 Ժամը 19։30-ի դրությամբ՝ Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, Վայքում, Սիսիանում, Սպիտակում և Գուգարքում՝ ձնախառն անձրև։ ▫️Սիսիանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 1-2 մետր։ Գորիսում և Դիլիջանում մառախուղ է։
🟧 Կարմիր ծովում՝ Եգիպտոսի ափերի մոտ, 45 մարդ տեղափոխող տուրիստական նավ է խորտակվել։ Փրկվել է 28 մարդ, 17-ն անհետ կորել է։ ▫️Նավում գտնվել են 12 երկրների քաղաքացիներ։ ՀՀ քաղաքացիներ չկան։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Խիստ մտահոգիչ և անընդունելի ենք համարում քրեական ենթամշակույթի տարրեր պարունակող ֆիլմում անչափահասների ներգրավվածությունը: ▫️Գոռ Վարդանյանի «Կայսրության թևեր» ֆիլմի համար միջոցներ ձեռնարկելու նպատակով դիմել ենք Դատախազություն։ ԿԳՄՍՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ