🟨 Գարեգին Բ-ի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ ▫️Դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին: Փաստաբան
🟩 Հայտնաբերվել է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը: Նա անվնաս հայտնաբերվել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում: ▫️Հուլիսի 29-ին հաղորդվել էր նրա անհետ կորելու մասին։ ՆԳՆ
🟨🟩 Մարտունի-Գետափ ճանապարհին քաղաքացին 6-7 շների հարձակումից փրկել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի քոթոթին: ▫️Կենդանին տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն: ԲԸՏՄ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 «Արարատցեմենտի» վերևից կադրեր են ցույց տալիս, դա 21-րդ դարի գործարա՞ն է։ Դա ավար է, թալանի օբյեկտ: ▫️Պարոն Ծառուկյանին մի առիթով ասել եմ՝ ամոթ է, մուտքի հատվածը ոնց որ գոմ լինի, մի քիչ կարգի բերեք: Նիկոլ Փաշինյան