🟥 Հաագայի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ձերբակալության օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ՊՆ նախկին նախարար Յոավ Գալանտի համար։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Կանխվել է ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը։ ▫️ՀԱՀ քաղաքացու մարմնից դուրս է բերվել «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ, փոշենման զանգվածների պարունակությամբ 117 գլանաձև փաթեթավորմամբ պարկ: ՊԵԿ
🟨 Այսօր վաղ առավոտյան Ռուսաստանը Ուկրաինայի դեմ հարձակման ժամանակ առաջին անգամ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել: ▫️Հարձակման թիրախը եղել է Դնեպր քաղաքը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նոյեմբերի 21-ին` ժամը 13:00-ից մինչև 24:00-ն, փակ է լինելու Իսաբեկյան փողոցի՝ Է. Իսաբեկյան փ. – Գ. Հովսեփյան փ. խաչմերուկից մինչև Է. Իսաբեկյան փ. – Ս. Սաֆարյան փ. խաչմերուկը եղած ճանապարհահատվածը: Երևանի քաղաքապետարան