🟨 Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Միսաք Մանուշյանի կիսանդրին ստեղծելու նախագծերի բաց մրցույթ։ ▫️Ներկայացված լավագույն մանրակերտի հայտատուն կպարգևատրվի 1,5 միլիոն դրամով։ Կիսանդրին իր պատվանդանով 2025թ․ կտեղադրվի նրա անունը կրող այգում։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨🟥 Այսօր տեղի է ունեցել Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ հանդիպում: ▫️Կողմերը փոխանակվել են իրենց պետությունների կողմից՝ Կանոնակարգի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի իրականացման մասին ծանուցումներով: ՀՀ ԱԳՆ
🟨 ՀՀ ԱԺ-ն 67 կողմ ձայնով այսօր վավերացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը: ▫️Ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։
🟨 Սագը հարվածել է կանադական ինքնաթիռի դիմապակուն, երբ այն թռչում էր 1,5 կմ բարձրության վրա։ ▫️Միջադեպից հետո ինքնաթիռը վերադարձել է Տորոնտոյի օդանավակայան: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ