🟨 Դոնալդ Թրամփը աղբատար մեքենա է վարել` այն անվանելով ի պատիվ «Բայդենի և Հարրիսի», այնուհետև նույն հագուստով հանրահավաք անցկացրել։ ▫️Ակցիան եղել է ի պատասխան Ջո Բայդենի հայտարարության, որով վերջինս Թրամփի աջակից(ներ)ին աղբ է անվանել։
🟨 Կոնյակը Ֆրանսիայի համար ոչ նյութական արժեք է: ▫️«Գիտեք, մենք ի՜նչ կոնյակ ունենք» ասում, ուրախանում ենք, բայց կողքից քմծիծաղ է առաջացնում: Նիկոլ Փաշինյան
🟨 Պատմության ողբերգական անցքերը, Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ 1 առաջնահերթություն դարձնելն, անշուշտ, ԱԳՆ օրակարգը չէ։ Արարատ Միրզոյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մեր մասնակցությունը COP-29-ին որևէ ձևով հաստատված չէ, հրավերը ստացել ենք, որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել։ ▫️Իհարկե, նաև չենք էլ բացառում, բայց պետք է հասկանանք՝ ինչի մասին է խոսքը։ Արարատ Միրզոյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 1-2 ձևակերպում կա, որոնց շուրջ կշարունակենք աշխատանքները: ▫️Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ այդ 1-2 ձևակերպման շուրջ, որից հետո պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման: Արարատ Միրզոյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ