🟨 Ես գիտեմ, որ Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, համարյա տնտեսական բռնությանը սահմանամերձ։ Բայց վստահ եղեք, երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն առաջ է գալիս, քայլ է անում։ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
🟨 Ռուս զույգը բարձրացել է Նյու Յորքի Էմփայր Սթեյթ Բիլդինգի սրաձողը ու այնտեղ պաստառ փակցրել՝ «Երբ սիրո ուժը հաղթի իշխանության հանդեպ սիրուն, աշխարհը կճանաչի խաղաղությունը» գրառմամբ։ ▫️Այնուհետև տղամարդը ամուսնության առաջարկ է արել իր ընկերուհուն, ինչից հետո ոստիկանությունը ձերբակալել է նրանց։
🟨 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածով նախատեսված քրեորեն պատժելի արարք է։ Օրենքով արգելվում է՝ ▫️կիրառել կենդանիների առողջությանը կամ բարեկեցությանը վնասող մեթոդներ, ▫️կենդանիներին ներգրավել այնպիսի ցուցադրությունների, սպորտային կամ ժամանցային միջոցառումների, որոնց ընթացքում նրանք կարող են ենթարկվել տանջանքների, վնասվածքների կամ հայտնվել կյանքին վտանգ սպառնացող իրավիճակում։ ▫️Երևանի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները հանրային տարածքներում իրականացնում են մշտական վերահսկողություն՝ կենդանիների մասնակցությամբ ապօրինի ցուցադրությունները կանխելու և կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի ցանկացած դրսևորում բացառելու նպատակով։ Երևանի քաղաքապետարան
🟨 Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ ԱԹՍ հարվածի հետևանքով այրվում է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկը՝ Կստովոյի «ԼՈՒԿՕՅԼ-Նիժեգորոդնեֆտեորգսինտեզ» գործարանը։