🟨 Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել իր հիմնադրամի աշխատակիցներից Ջեֆրի Էփշտեյնի հետ իր կապերի համար։ ▫️Նա խոստովանել է, որ երկու սիրավեպ է ունեցել ռուս կանանց հետ՝ միաժամանակ պնդելով, որ ինքը չի մասնակցել Էփշտեյնի հանցագործություններին։ The Wall Street Journal
🟨 Կենսաթոշակներն ու նպաստները ապրիլի 1-ից կբարձրանան 10 000 դրամով՝ չհաշված հետվճարը, որի հիման վրա շահառուները դրանք կարող են բարձրացնել ևս 10 000 դրամով։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյան
🟨 Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան: Նիկոլ Փաշինյան
🟨 Քառակողմ համաձայնագրով Երևանում սկիզբ է դրվում կարևոր նախաձեռնության, որի նպատակն է նպաստել Փարաջանովի ստեղծագործությունների հանրայնացմանը: Երևանի քաղաքապետարան
🟨 Դատարանների կայացրած տարբեր որոշումներ հաճախ են դառնում հանրային քննարկման առարկա։ ▫️Դրանցից են Վարչական դատարանի մի շարք տարօրինակ որոշումները, երբ դատավորները օրինականացնում են անհասկանալի ինքնակամ կառույցները՝ պարտադրելով Երևան համայնքին որպես սեփականություն տրամադրել համայնքային հողը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🎥YouTube
🟨 Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: ▫️Ընդգծվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը: