🟨 Քառակողմ համաձայնագրով Երևանում սկիզբ է դրվում կարևոր նախաձեռնության, որի նպատակն է նպաստել Փարաջանովի ստեղծագործությունների հանրայնացմանը: Երևանի քաղաքապետարան
🟨 Դատարանների կայացրած տարբեր որոշումներ հաճախ են դառնում հանրային քննարկման առարկա։ ▫️Դրանցից են Վարչական դատարանի մի շարք տարօրինակ որոշումները, երբ դատավորները օրինականացնում են անհասկանալի ինքնակամ կառույցները՝ պարտադրելով Երևան համայնքին որպես սեփականություն տրամադրել համայնքային հողը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ 🎥YouTube
🟨 Սուրեն Պապիկյանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: ▫️Ընդգծվել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի՝ դիվանագիտական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը:
🟨 ՌԴ-ն քրեական գործ է հարուցել իմ դեմ՝ «ահաբեկչությանն օգնելու» մեղադրանքով։ Սա տխուր տեսարան է, թե ինչպես է պետությունը վախենում իր սեփական ժողովրդից։ Պավել Դուրով
🟨 Երևանում մեկնարկում է նոր կարևոր նախագծի՝ «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր»-ի ստեղծումը։ ▫️Նախագիծը մշակել է միջազգային ճանաչում ունեցող MVRDV ընկերությունը՝ առաջարկելով ժամանակակից, բաց և ապագային միտված միջավայր։ Նախագծի նպատակը Հայաստանում նոր սերնդի կրթական և տեխնոլոգիական կենտրոն ձևավորելն է, որտեղ մեկ միասնական հարթակում կհամադրվեն ակադեմիական գիտելիքը, կիրառական ինժեներությունը և մասնավոր հատվածի պահանջարկը։ Տիգրան Ավինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Թույլ տվեք հիմա համոզմունքով պնդել, որ մտանք մի պատմական շրջափուլի մեջ, երբ պետություն, ինքնիշխանություն, անկախություն ունենալը կախված է բացառապես մեր կայացրած որոշումներից։ ▫️Սա ձեռքբերում է, որը պատմական է։ Նիկոլ Փաշինյան