🟨 Վրաստանի ԿԸՀ-ն հաստատել է խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, ըստ որի՝ իշխող «Վրացական երազանքը» հավաքել է ձայների 53,93 տոկոսը և ստացել 89 մանդատ։
🟨 Վրաստանի ԱԺ ընտրությունների վերջնական արձանագրության քննարկման ժամանակ ընդդիմադիր Դավիթ Կիրթաձեն ներկ է լցրել ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի վրա։
🟨 Հայաստանն այս փուլում հեռու է մնում ՀԱՊԿ գործունեության բացարձակապես բոլոր ձևաչափերին մասնակցելուց։ ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկին ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ասլան Բժանիան Աբխազիայի մայրաքաղաքից հեռացել է, այժմ գտնվում է հայրենի Տամիշ գյուղում։ ▫️Սակայն նա չի ընդունել ընդդիմության վերջնագիրը՝ հրաժարական տալու մասին։ Աբխազիայի նախագահի մամուլի ծառայություն
🟨 Սադրանքների չտրվեք։ Ես այստեղ եմ՝ Աբխազիայում, և մենք կշարունակենք աշխատել։ Ջանքեր կգործադրենք այս իրադարձությունների հետևանքները վերացնելու համար։ Ասլան Բժանիա