🟨 ԱՄՆ սենատոր, ապագա պետքարտուղար Մարկո Ռուբիոն այս փուլում դեռ ՌԴ պատժամիջոցների ցուցակում է։ Առայժմ անիմաստ է մեկնաբանել դրանից նրան հանելու հնարավորությունը։ Մարիա Զախարովա
🟨 Նոյեմբերի 16-ին, ժամը՝ 9։30-ից սկսած, Նորքի այգիների վերականգման նպատակով կազմակերպվելու է ծառատունկ։ ▫️ Մասնակցել ցանկացողները կարող են շաբաթ օրը՝ ժամը 9։00-ին, լինել Ֆրանսիայի հրապարակում, որտեղից ավտոբուսներով անվճար կտեղափոխվեն ծառատունկի վայր։ Երևանի քաղաքապետարան
🟨 Նիկոլ Փաշինյանն հեգնանքով առաջարկեց ամբողջ աշխատավարձային ֆոնդը լուծարել՝ բացի ՊՆ-ից և ՆԳՆ-ից: ▫️Երաշխավորում եմ՝ այդ դեպքում անգամ ոչ մի թոշակառու իր թոշակը չի ստանալու:
🟨 Մեր հարկային օրենսգիրքը չի խրախուսում զարգացում, չի խրախուսում ավելի շատ փող աշխատելը: Ինչքան էլ դա տհաճ է հնչում՝ Շրջանառության հարկը և այդ համակարգը ապապետական հարկային համակարգ են: Նիկոլ Փաշինյան
🟨 Մեր հավաքական սոցիալ մտածողությունը, սոցիալ հոգեբանությունը էականորեն ապապետական է: ▫️Ատացվել է այնպես, որ դիմադրությունը, օտարությունը պետություն հասկացության ընկալման մեր հիմնական ձևն է, որովհետև վերջին 600 տարին ապրել ենք մեզ պարտադրված և ոչ թե՝ մեր ստեղծած պետության մեջ: Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Թրամփի որոշմամբ ԱՄՆ գլխավոր դատախազ և արդարադատության քարտուղար է նշանակվելու Մեթթ Գեթսը։ ▫️Նա նաև հայտնի է նրանով, որ ԱՄՆ Կոնգրեսում Զելենսկիի ելույթի ժամանակ ոտքի չի կանգնել ու չի ծափահարել։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ