🟨 Հյուսիս-արևմուտքից Հայաստան են ներխուժում արկտիկական ցուրտ օդային հոսանքներ։ ▫️Սպասվում է ձյուն, բուք, մերկասառույց: Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 14-16 աստիճանով: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Երևանում ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ այսօր ժամը 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառի փողոցին կապող ուղեանցի (Բարեկամության էստակադա) երթևեկությունը: ▫️Հունվարի 21-ին՝ 23:00-ից մինչև առավոտյան 07:00-ն՝ Կիևյան փողոցի երթևեկությունը: Երևանի քաղաքապետարան
🟨 Թրամփը պատմել է Պուտինի և Սի Ցզինպինի հետ լավ հարաբերությունների մասին: ▫️Լավ է լեզու գտնել այն մարդկանց հետ, ովքեր հզոր միջուկային զենք ունեն։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟧 Ադրբեջանը պատրաստ է, որ խաղաղության պայմանագիրը կնքվի ռուսական տարածքում, այնտեղ, որտեղ դադարեցվել է հակամարտությունը, և կառուցվել են բոլոր մեխանիզմները բոլոր հարցերի լուծման համար, դա էլ է փաստ։ Որքանով է դրան պատրաստ Երևանը, ինձ հայտնի չէ։ Սերգեյ Լավրով ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է Արամ Ղազարյանին Լոռու մարզպետի պաշտոնում նշանակման մասին նախագիծը: UPD: Կառավարությունը հաստատեց որոշման նախագիծը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 2018թ. համայնքներին տրվող դոտացիան այնքան է աճել, որ նույնիսկ չէինք կարող մտածել՝ դա երբևէ կարող է տեղի ունենալ: ▫️Ես արդար չեմ համարում, որ կառավարությանն ասում են՝ ինչի մեր բակի շան հարցը չեք լուծել, համայնքին միլիոներ ենք տալիս: Նիկոլ Փաշինյան
🟩 Ֆրանսիական հեղինակավոր Mezzo հեռուստաալիքի հետ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում մինչև 2024թ․ փետրվարի 1-ը «Mezzo»-ի եթերում ցուցադրվելու են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգների տեսագրություններ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ