🟨 Երևանցիներին լավագույն որակի ծառայություններ մատուցելու նպատակով այս տարի որոշում է կայացվել Սուրբծննդյան տոնավաճառի տաղավարները տրամադրել առանձին կազմակերպությունների: ▫️Սուրբծննդյան տոնավաճառի առանձին հատված տրամադրվելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։ Երևանի քաղաքապետարան
🟧 Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում տեղադրվել է տեսանկարահանող սարք։ ▫️Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2023 թ. դեկտեմբերի 18-ից։ ՆԳՆ
🟨 Լեհաստանում ընդդիմադիր խմբակցությունները միավորվել են և Դոնալդ Տուսկին ընտրել վարչապետ, որը ստացել է 248 կողմ և 201 դեմ ձայն։ ▫️Տուսկը 2007-14թթ. եղել է Լեհաստանի վարչապետ, 2014-19թթ. Եվրոպական խորհրդի նախագահ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված. ▫️Դեկտեմբերի 12-ին, 22:00-ից մինչ դեկտեմբերի 13, 05:00, կդադարեցվի Գ. Նժդեհ-Մանթաշյան փողոցների խաչմերուկից մինչև Գ.Նժդեհի անվան հրապարակ հատվածի երթևեկությունը: Երևանի քաղաքապետարան
🟨 Բանակցային այն իրավիճակում, որ մենք ժառանգել էինք, առաջ գնալու անխուսափելի ճանապարհը ոչ միայն տարածքների հանձնումն էր և այլն, այլև Լեռնային Ղարաբաղում պետական հաստատված կարգի լուծարումը և զրոյացումը: Նիկոլ Փաշինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը՝ հարաբերությունների կարգավորման մասին։ ▫️Գուտերեշը հույս ունի, որ այն կծառայի երկարաժամկետ խաղաղության ապահովմանը։ Ստեֆան Դյուժարիկ