🟩 Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել եմ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով` համաշխարհային երաժշտարվեստի, ինչպես նաև Երևանի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։ Տիգրան Ավինյան
🟨 Ադրբեջանի վրա ճնշումներ են եղել բազմիցս և տարբեր հարցերի շուրջ։ ▫️Սակայն տարբեր հարցերի, այդ թվում՝ կլիմայական փոփոխությունների շուրջ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու արևմտյան ուժերի փորձերն անօգուտ են և աննախադեպ: Մարիա Զախարովա ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨⬛️ Նախնական տվյալներով` կա 7 տուժած և 2 զոհ: Տուժածներից 5-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, մյուս երկուսինը (Մ․ Ա․, ծնված 1965 թ․ և Ս․ Մ․, ծնված 2009թ․)՝ կայուն ծանր։ ՆԳՆ
🟨 Զինծառայող Վահե Հարությունյանի մահվան դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ ▫️Նա հայտնաբերվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Կատարվել է դիակի արտաքին զննություն, վերցվել են փորձանմուշներ։ Քննչական կոմիտե
🟨 Պուտինը Լուկաշենկոյին պարգևատրել է ՌԴ բարձրագույն պետական պարգևով՝ Սբ. Անդրեաս առաքյալի 1-ին կարգի շքանշանով: ▫️Այդ պարգևին օտարերկրյա առաջնորդներից արժանացել են. • Նուրսուլթան Նազարբաև (1998) • Հեյդար Ալիև (2003) • Սի Ծինպին (2017) • Նարենդրա Մոդի (2019)
🟨 Եվրախորհրդարանը հավանություն է տվել Վրաստանի վերաբերյալ բանաձևի նախագծին։ ▫️ Դրանով ԵՄ խորհրդին և ժողովրդավարական գործընկերներին կոչ է արվում անհապաղ և նպատակային անհատական պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ