🟨 ՌԴ-ն քրեական գործ է հարուցել իմ դեմ՝ «ահաբեկչությանն օգնելու» մեղադրանքով։ Սա տխուր տեսարան է, թե ինչպես է պետությունը վախենում իր սեփական ժողովրդից։ Պավել Դուրով
🟨 Երևանում մեկնարկում է նոր կարևոր նախագծի՝ «ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիր»-ի ստեղծումը։ ▫️Նախագիծը մշակել է միջազգային ճանաչում ունեցող MVRDV ընկերությունը՝ առաջարկելով ժամանակակից, բաց և ապագային միտված միջավայր։ Նախագծի նպատակը Հայաստանում նոր սերնդի կրթական և տեխնոլոգիական կենտրոն ձևավորելն է, որտեղ մեկ միասնական հարթակում կհամադրվեն ակադեմիական գիտելիքը, կիրառական ինժեներությունը և մասնավոր հատվածի պահանջարկը։ Տիգրան Ավինյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Թույլ տվեք հիմա համոզմունքով պնդել, որ մտանք մի պատմական շրջափուլի մեջ, երբ պետություն, ինքնիշխանություն, անկախություն ունենալը կախված է բացառապես մեր կայացրած որոշումներից։ ▫️Սա ձեռքբերում է, որը պատմական է։ Նիկոլ Փաշինյան
🟨 Թիվ 143 մանկապարտեզի տնօրենը, Երևանի քաղաքապետարանի կողմից ազատված լինելով աշխատանքից, այդ պաշտոնում վերականգնվել էր դատարանի որոշմամբ։ ▫️Եվ այժմ ՔԿ որոշմամբ ձերբակալվել է՝ իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Տեսանյութը՝ News.am-ի
🟨 Այվազովսկու, Լևիտանի և Ռեպինի աշխատանքները Մոսկվայում աճուրդի կհանվեն ընդհանուր առմամբ 1 միլիարդ ռուբլով: ▫️Ամենաթանկը Այվազովսկու «Լուսնային գիշեր Ղրիմում» բնանկարն է, որը գնահատվել է 60 միլիոն ռուբլի։
🟨 Մենք նպատակաուղղված ենք 2026թ. ընտրություններից հետո ունենալ սահմանադրական մեծամասնություն և պատկերացնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու օլիգարխները դուրս կմղվեն քաղաքական դաշտից ու խորհրդարանից։ Ռուբեն Ռուբինյան