🟨 Մենք նպատակաուղղված ենք 2026թ. ընտրություններից հետո ունենալ սահմանադրական մեծամասնություն և պատկերացնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու օլիգարխները դուրս կմղվեն քաղաքական դաշտից ու խորհրդարանից։ Ռուբեն Ռուբինյան
🟨 Մարդիկ Քոչարյանին և երկու օլիգարխներին պետք է տան 0 քվե, որովհետև մենք տեսել ենք՝ նրանք ինչպիսի իշխանություն են, և մենք չենք ուզում նման իշխանության կրկնվելը։ Ռուբեն Ռուբինյան
⬛️ Հնդկաստանում բժշկական ինքնաթիռ է վթարի ենթարկվել։ ▫️Ինքնաթիռում գտնվող բոլոր 7 անձինք զոհվել են՝ պացիենտը, նրան ուղեկցող 2 ուղևորը, 2 օդաչու և 2 բժիշկ։
🟨 Մեքսիկայում 23 կալանավոր փախել է Խալիսկո նահանգի բանտից՝ երկրում անկարգությունների ֆոնին։ ▫️Կալանավորների հանցակիցները կրակ են բացել բանտի վրա, ապա մեքենայով կոտրել են դարպասները։
🟨 Մեքսիկայում հայտնի թրմավաճառի սպանությունից հետո զինված բախումները շարունակվում են։ ▫️Կարտելների զինյալները կրակում են անվտանգության ուժերի վրա և հայտարարել են 1200 դոլար պարգևատրման մասին յուրաքանչյուր զոհված ոստիկանի կամ զինվորի համար։
🟨 Մոսկվայի Սավելովսկի կայարանի մոտ մահապարտ-ահաբեկիչը ինքնաշեն պայթուցիկով պայթեցրել է ոստիկանական մեքենան, ինչի հետևանքով ՃՈ մեկ աշխատակից զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ ▫️Պայթյունի հետևանքով հանցագործը ևս զոհվել է։ ՌԴ ՔԿ
🟧 Փետրվարի 24-ին`ժամը 05:33-ին երկրաշարժ է գրանցվել Մասիսից 10 կմ հարավ-արևելք: ▫️Երկրաշարժը զգացվել է Մասիս քաղաքում, Մխչյան և Դվին գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: ՆԳՆ փրկարար ծառայություն