⬛️ Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով: ▫️Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: ՀՀ ՊՆ
🟥⬛️ Նոր Երզնկա գյուղի դպրոցից «Աշտարակ» բ/կ է տեղափոխվել երեխայի դի: ▫️Ըստ Shamshyan.com-ի, երեխան հանկարծամահ է եղել դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում՝ վոյելբոլ խաղալու ժամանակ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Վերին Լարսի անցակետը փակ է ինտերնետի հետ կապված խնդիրների պատճառով։ ▫️Վնասվել է ինտերնետի մալուխը, ինչի պատճառով անհնար է դարձել մաքսային ընթացակարգերի իրականացումը։
🟨 Հոկտեմբերի 11-ին Վլադիմիր Պուտինը կայցելի Թուրքմենստան։ ▫️Նախատեսվում է երկկողմ հանդիպում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որում կքննարկեն իրավիճակը Մերձավոր Արևելքում։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակով
🟨 Այսօր Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին ընդառաջ կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին: ՀՀ ԱԳՆ
🟨 Ռուսաստանից կարմիր խավիարի արտահանման սահմանափակումներ կկիրառվեն՝ ծավալների նվազման պատճառով: ▫️Առաջին հերթին պետք է ապահովվեն ռուս սպառողների կարիքները։ ՌԴ գյուղատնտեսության նախարար