🟨 Հայաստանը պետք է ցույց տա անցումային արդարադատության և հետկոնֆլիկտային հաշտեցման իր իրական հանձնառությունը՝ ճանաչելով պետության պատասխանատվությունը պատերազմական հանցագործներին պատժելու համար: Հիքմեթ Հաջիև ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Իրանը Կատարի միջոցով ուղերձ է հղել ԱՄՆ-ին՝ ասելով, որ չի ձգտում տարածաշրջանային պատերազմի, սակայն միակողմանի ինքնազսպման փուլն ավարտվել է և իսրայելական ցանկացած հարձակում կարժանանա պատասխանի՝ ընդհուպ մինև իսրայելական ենթակառուցվածքների թիրախավորում: Al Jazeera
🟨 ՄԹ նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն իր նոր գրքում պատմում է, որ իր պաշտոնական կեցավայրի պետքարանում անվտանգության աշխատակիցները գաղտնալսող սարք են հայտնաբերել այն բանից հետո, երբ 2017թ. դրանից օգտվել է Նեթանյահուն։
🟨 ՀՀ կառավարությունը Փարիզի 16-րդ թաղամասում 23 միլիոն եվրոյով ձեռք է բերել ՀՀ դեսպանության համար նոր շենք։ ▫️Պատմական շինությունը պատկանել է Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ՝Էստենին: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նիկոլ Փաշինյանն Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի քննարկումներին` նշելով, որ նախագծի 80 տոկոսը համաձայնեցված է: ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հոկտեմբերի 5-ից նախատեսվում է Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում՝ Նալբանդյան փողոցից երթևեկող մեքենաների համար տեղադրել աջ լրացուցիչ սեկցիա, որը մշտապես բաց կլինի աջ շրջադարձ կատարող տրանսպորտային միջոցների համար: Երևանի քաղաքապետարան