🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 4-ին` ժամը 18:25-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: ՀՀ ՊՆ
🟩 Երասխում կառուցվում է 70մլն ԱՄՆ դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան։ Զրոյից։ Արդեն աշխատում են 200 մարդ, գործարկելուց հետո կաշխատի 1000։ Վահան Քերոբյան
🟨 Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք: Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա: Նիկոլ Փաշինյան
🟩 Կառավարությունը հաստատել է ԱՄՆ-ի հետ միջուկային անվտանգության ոլորտին առնչվող համաձայնագիրը։ ▫️ Կնպաստի անվտանգության հարցերով առաջադեմ փորձի ու գիտելիքների փոխանակմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ուզում եմ արձանագրել, որ ԿԸՀ յուրային անդամի նախագահության պայմաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ոչ մի բողոք չի ստացվել, վա՞տ է: Յուրայինին չենք նշանակել այնտեղ, որ ընտրությունները կեղծի, յուրայինի նշանակել ենք այնտեղ, որ ապահովի ընտրությոնների արդարությունը, և գործնականում ապացուցել ենք՝ ո՛չ մի դիմում-բողոք: Նիկոլ Փաշինյան
🟧 Ադրբեջանի նախագահը մարտահրավեր է նետում ամբողջ քաղաքակիրթ հանրությանը՝ սպառնալով ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ։ ՀՀ ԱԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 [Ղարաբաղի] խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող տարրը պետք է հանձնվի, նախարարները, պատգամավորները և մյուսները պետք է թողնեն իրենց պաշտոնները։ Այդ ժամանակ միայն կարելի է խոսել համաներման մասին։ Իլհամ Ալիև