🟥 Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: ▫️Ընթանում են որոնողական աշխատանքներ: ◽Քննվում է նաև դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը: ՀՀ ՊՆ
🟨 Պատերազմի ընթացքում Արցախի ոստիկանության աշխատակիցը Ջրականի տարածքից ապօրինի ձեռք է բերել 45 ինքնաձիգ, 2000-ից ավելի փամփուշտ, այլ ռազմամթերք՝ դրանք հետագայում 300 ԱՄՆ դոլարով իրացնելու նպատակով: Գլխավոր դատախազություն
🟨 Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ փողերի լվացման դեպքով հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում: ▫️Նա մասնակցել է «Լեռ-ԷՔՍ» ՍՊ ընկերության կառավարմանն ու օրինականացրել է այդ գործունեությունից հանցավոր ճանապարհով ստացված՝ 16 մլրդ 805 մլն 587 հազար դրամը: Գլխավոր դատախազություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Անցյալ տարվա բարձր ինֆլյացիոն ճնշումից հետո վերադարձել ենք ստանդարտ գներին: Նախանցած տարի կաթի գինը նույնն էր, ինչ հիմա՝ շուրջ 130 դրամ: Վահան Քերոբյան
🟩 Երևանի քաղաքապետարանը երգահան Վահան Գևորգյանին՝ Ֆորշին, բնակարան կնվիրի: ▫️Բնակարանն անհատույց օտարելու հարցը ներկայացրեց Երևան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ