🟨 Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ արդեն 5-րդ տարին անցկացվող «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հուլիսի 12–19-ը Երևանը կրկին կդարձնի միջազգային կինոյի կարևոր կենտրոն։ ▫️Այս տարի փառատոնին ներկայացվել է շուրջ 600 հայտ՝ աշխարհի 90 երկրից, որոնցից ընտրվել է 90 ֆիլմ՝ 40 երկրից։ ▫️Այս տարվա պատվավոր հյուրը ֆրանսահայ անվանի դերասան Սիմոն Աբգարյանն է։ Միջազգային և տարածաշրջանային մրցութային ծրագրերի ժյուրիները կգլխավորեն ժամանակակից կինոյի ճանաչված ներկայացուցիչներ Ջեսիկա Հաուսներն ու Մահմուդ Քալարին։ Երևանի քաղաքապետարան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Վարդավառը գալիս է՝ լի տոնական ակտիվություններով և վառ տրամադրությամբ: Ի՞նչ է սպասվում ողջ օրվա ընթացքում. ▫️Ջրային ակտիվություններ, ▫️Մանկական ժամանցային գոտի, ▫️Վազքի մարաթոն, ▫️Սննդի գոտի, ▫️Տոնական համերգ՝ սիրված հայ արտիստների և իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ի մասնակցությամբ: ▫️Հուլիսի 12-ին ոչ ոք չոր չի մնալու։ Տիգրան Ավինյան
🟨 Պուտինի միակ առավելությունը, որ դեռ մնացել է, բալիստիկ հրթիռներն են։ ՌԴ-ն այլևս չունի․ Ուկրաինան ուժեղացել է թե՛ մարտի դաշտում, թե՛ օդում։ Վոլոդիմիր Զելենսկի
🟥 Որոշում եմ կայացրել գործունեությունս շարունակել մասնավոր ոլորտում։ Այդ նպատակով ներկայացրել եմ պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին դիմում, որը վաղը պաշտոնապես կներկայացվի ԿԸՀ։ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Վաղարշակ Հակոբյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Երևան քաղաքի պատմության թանգարանի հիմնադրման 95-ամյակին նվիրված ճամփորդող ցուցահանդեսների միջազգային շարքը մեկնարկել է Չինաստանում։ ▫️ՉԺՀ Շանսի նահանգային թանգարանում բացվեց Երևան քաղաքի պատմության թանգարանի «Նոյի երկիր» խորագիրը կրող ցուցահանդեսը: ▫️Մինչև տարեվերջ ցուցահանդեսը կներկայացվի նաև Հեբեյի և Շանդունի նահանգային թանգարաններում՝ շարունակելով ներկայացնել հայկական մշակույթն ու Երևանի պատմությունը չին այցելուներին։ Երևանի քաղաքապետարան
🟨 Հուլիսի 4-ից 12-ը Երևանը հյուրընկալում է FIBA EuroBasket 2026 U-16 C դիվիզիոնի Եվրոպայի առաջնությունը, որի պաշտոնական հովանավորն է Evocabank-ը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ #Radar_Ads