🟨 Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման պատճառով «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ ▫️Ըստ քաղաքապետի՝ խոցվել է 7 ԱԹՍ։
🟨 Ճապոնիայի կենդանաբանական այգում մոր կողմից լքված «Punch» անունով 7 ամսական կապիկի տեսանյութերը համացանցում մեծ արձագանք են ստացել։ ▫️Նա չի կարողանում շփվել մյուս կապիկների հետ և «մխիթարվում» է միայն օրանգուտան փափուկ խաղալիքը գրկելիս։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ճապոնիայում անցակացվել է «Մերկ փառատոն»։ Սաիդայջի տաճարի գլխավոր դահլիճում հավաքվել է շուրջ 10,000 տղամարդ՝ մթության մեջ պայքարելու 2 շինգիի (Աստծո փայտ) համար: ▫️Զանգվածային հրմշտոցի պատճառով տուժել է 6 մարդ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ըստ ИКИ РАН-ի՝ Արեգակի վրայի բոլոր բծերն անհետացել են։ ▫️Սա նշանակում է, որ Արեգակի ակտիվությունը գտնվում է ռեկորդային ցածր մակարդակի վրա։ Վերջին անգամ աստղի նման «մաքուր» մակերես նկատվել է 2021թ․ դեկտեմբերի 11-ին։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ուկրաինայի Լվով քաղաքում գիշերը պայթյուններ են տեղի ունեցել։ Զոհվել է կեղծ ահազանգով նախապես դեպքի վայր ժամանած ոստիկաններից մեկը, վիրավորվել է 14 մարդ։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ