🟨Radar Armenia-ի տրամադրության տակ է հայտնվել վարչական դատարանի մեկ այլ որոշում, որով բնակելի տան անվան տակ կրկին օրինականացվել է շինություն։ Ըստ մեր տեղեկատվության՝ Լուկաշին փողոցում մի քանի միատեսակ շինությունները պատկանում են նույն մարդուն և վերջինս այսպիսի դատական գործերով, ըստ էության, Երևանից փորձում է սեփականություն կորզել 1800 քմ տարածք։ ▫️Այս անգամ դատարանը, դատավոր Արթուր Ավագյանի նախագահությամբ, որոշում է (ՎԴ/12699/05/21) կայացրել օրինականացնել Լուկաշինի փողոցում ինքնակամ կառուցված շինությունը՝ որպես բնակելի տուն։ Որպես սեփականություն՝ Երևանն այս անգամ էլ պետք է տրամադրի 513.3 քմ հողամաս։ ▫️Արթուր Ավագյանը դատավոր է նշանակվել 2013թ.՝ Սերժ Սարգսյանի օրոք։ Ավելի վաղ նա աշխատել է դատավորի օգնական, իսկ մամուլում հայտնվել փրկարարների հետ ճանապարհային վեճի թեմայով։
🟨 Radar Armenia-ի ձեռքի տակ է հայտնվել հայաստանյան դատարանների յուրօրինակ որոշումներից հերթականը։ ▫️Վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Ներսիսյանի, որոշում է կայացրել օրինականացնել նկարներում պատկերված ինքնակամ կառուցված շինությունը՝ որպես բնակելի…
🟨 Ասելով՝ այլմոլորակայինները գոյություն ունեն, Օբաման հրապարակել է փակ տեղեկատվություն, որի իրավունքը չուներ։ Իսկ այլմոլորակայինների մասով ես կարծիք չունեմ։ Դոնալդ Թրամփ
🟨 Այլմոլորակայիններ գոյություն ունեն, բայց ես նրանց չեմ տեսել։ Բարաք Օբամա