🟨 ԱՄՆ-ն ինքնապաշտպանական հարվածներ է հասցրել Իրանի հարավում գտնվող թիրախներին, այդ թվում՝ հրթիռների արձակման կայաններին և ականներ տեղադրող նավերին։ Կենտրոնական հրամանատարություն ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Աղբորսիչ սարքերի միջոցով 1 տարվա ընթացքում Հրազդան գետից դուրս է բերվել 75 խմ աղբ: ▫️Հրազդան գետի և դրա վրա կառուցված Երևանյան լճի աղտոտումը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից դեռևս նախորդ տարի տեղադրվել էր երկու աղբաորսիչ ցանց։ ▫️Դրանք տեղակայված են Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջանների` գետի հունային հատվածներում։ Երևանի քաղաքապետարան
🟨 «Դոսյեի» հետաքննությունը, վերլուծելով ՌԴ նախագահի աշխատակազմից արտահոսած տվյալները, պարզել է, որ հիմնական շարժիչ ուժը պիտի լիներ Սամվել Կարապետյանը, կային նաև պահուստային թեկնածուներ, ինչպես օրինակ՝ Արման Թաթոյանը։ ▫️Քարոզչական հիմնական լոզունգը հետևյալն է՝ ընտրեք ում ուզում եք, միայն ոչ Փաշինյանին։ Իսկ նպատակը՝ ԱԺ-ում ընդդիմադիրների կոալիցիա կազմելն է և ՀՀ-ում իշխանափոխությունը։
🟨 «Միասնության թևեր» կուսակցությանը առերևույթ ապօրինի 926 միլիոն դրամ ֆինանսավորելու հրապարակման հիմքով «Անկախ դիտորդ» դաշինքը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ ▫️«Դոսյե» կենտրոնի հետաքննությունից պարզ է դառնում, որ խոսքը ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Սերգեյ Կիրիյենկոյի կուռացիայի տակ գործող ЭИСИ ինստիտուտի միջոցով տրվող աջակցության մասին է։ ▫️Դեռևս 2 շաբաթ առաջ էինք բացահայտել, որ Արման Թաթոյանի ու «Միասնության թևեր» բռենդի PR-ի համար ահռելի գումարներ են ծախսվել, որոնք խորամանկ կերպով շրջանցել են կուսակցությունների ֆինանսական թափանցիկության կարգերը։ Դանիել Իոաննիսյան
🟨 Մեծ իրադարձություններ են սպասվում նաև Շիրակում։ 2018թ․-ից հետո Գյումրիում քաղաքային իշխանություններն այլ օրակարգ են ունեցել։ Նրանց խնդիրն էր հիասթափություն տարածել ՀՀ կառավարության նկատմամբ։ ▫️Մեծ պարտք ունենք Գյումրիին վերադարձնելու։ Հունիսի 7-ի ԱԺ ընտրություններից հետո Գյումրիում՝ գյումրեցիների հետ, պետք է իրականացնենք Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններ և ժողովրդական իշխանություն հաստատենք։ Նիկոլ Փաշինյան
🟨 Եռագլուխները Հայաստանում են բանտ նստելու, Հայաստանում են պատժվելու։ Դուք մարտի 1 եք, հոկտեմբերի 27 եք, լույս գողացող եք, շպիոն եք, օտար եք։ Ալեն Սիմոնյան