🟨 Իրանն առաջարկել է դադարեցնել ուրանի հարստացումը մինչև երեք տարի ժամկետով, բարձր հարստացված ուրանի իր պաշարների մի մասը դուրս բերել արտասահման և բիզնես գործարքներ կնքել Միացյալ Նահանգների հետ։ Wall Street Journal ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Հորմուզի նեղուցի որոշ հատվածներ այսօր մի քանի ժամով կփակվեն նավագնացության համար «անվտանգության միջոցառումների» պատճառով։ Fars ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը նավեր են ուղարկել՝ Հորմուզի նեղուցում շուտով կայանալիք «Ծովային անվտանգության գոտի 2026» համատեղ զորավարժություններին մասնակցելու։ ՌԴ նախագահի օգնական Նիկոլայ Պատրուշև
🟨 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու է առաջադրել Վանիկ Օհանյանին: ՀՀ ԱԺ
🟨 Որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից: Հռիփսիմե Հունանյան ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Ամերիկացի նախկին գեղասահորդ Ջորդան Քոուենը Օլիմպիական խաղերի պատմության մեջ գեղասահքի սառույցի վրա առաջին օպերատորն է։ ▫️Նա ֆիքսում է այնպիսի պահեր, որոնք չեն կարող ֆիքսել վերևի կամ կողային տեսախցիկները։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Դատարանը վարույթ է ընդունել Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված տ. Արամ քահանա Ասատրյանի և տ. Թադե քահանա Թախմազյանի հայցադիմումները։ ▫️Դատարանը նաև հայցի ապահովման միջանկյալ միջոց պարտավորեցրել է եկեղեցուն առանց խոչընդոտ ապահովել նրանց գործունեությունը հոգևոր հովվի պաշտոնում։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը հանդիպել է Սուրեն Պապիկյանի հետ․ քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության ամրապնդման ուղղությունները։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն
🟨 Կալիֆորնիայում տեղատարափ անձրևների պատճառով Լոս Անջելեսի մի քանի շրջանների բնակիչները կտարհանվեն։ ▫️Սան Ֆրանցիսկոյի բնակիչները նույնպես վտանգի տակ են։