🟨 Իջևանի բնակիչն իր տան հարակից անտառամիջյան ճանապարհին նկատել է գլխի ու ոտքերի հատվածներում քերծվածքներ ունեցող մոտ 1 տարեկան եղնիկ։ ▫️Արտաքին զննությունից հետո եղնիկը բաց է թողնվել վայրի բնություն։ ԲԸՏՄ
🟨 «Հայկական երկաթուղիներն» ավելի քան 20 տարի կառավարվում է ՀԿԵ-ի կողմից և ոչ միայն հետևողականորեն կատարել է կոնցեսիոն պայմանագրի պայմանները, այլև, ինչը, հավանաբար, Երևանը մոռացել է, զգալի միջոցներ է ներդրել ենթակառուցվածքների և շարժակազմի մեջ՝ ստեղծելով մեծ թվով աշխատատեղեր։ Մարիա Զախարովա ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավարտվել են։ Դրանք դժվար էին, բայց գործնական։ ▫️Բանակցությունների նոր փուլը կկայանա շուտով։ Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկի
🟨 Փետրվարի 18-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 24-28մ/վրկ արագությամբ։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ
🟨 Վատիկանը չի մասնակցի Գազայի հարցով Խաղաղության խորհրդին, քանի որ դրա առանձնահատուկ բնույթն ակնհայտորեն չի համապատասխանում այլ պետություններին։ Իտալիան կմասնակցի որպես դիտորդ։ Սուրբ Աթոռի քարտուղար կարդինալ Պիետրո Պարոլին
🟨 Ուկրաինայի ժողովուրդը կմերժի խաղաղության համաձայնագիրը, որը ենթադրում է Ուկրաինայի միակողմանի դուրս գալը արևելյան Դոնբասի շրջանից և այն Ռուսաստանին հանձնելը։ Վոլոդիմիր Զելենսկի