🟨 2026թ․ սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված բոլոր երեխաների համար կտրամադրվի 500 000 դրամ ծննդյան միանվագ նպաստ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
🟨 Ձեր անխոնջ հովվական աշխատանքը, իմաստուն խորհրդատվությունը և ավանդական արժեքներին նվիրվածությունը խորը հարգանքի են արժանացել ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից շատ դուրս։ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Բ-ին ծննդյան օրվա կապակցությամբ։
🟨 Էլեկտրական հեծանիվը վրաերթի է ենթարկել իտալական Կոմոյի քաղաքապետին։ ▫️Միջադեպից հետո նա արգելել է հեծանիվները քաղաքի պատմական կենտրոնի զգալի մասում։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Մոսկվան հույս ունի, որ Վրաստանի իշխանությունները միջոցներ կձեռնարկեն՝ ռուսաֆոբիան կանխելու և ռուս զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու համար։ ▫️Հակառուսական դրսևորումները պետք է հետաքննվեն, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։ Մարիա Զախարովա
🟨 Օգոստոսի 24-ին Հայաստանում կդիտվի 2026թ․ ամենաշոգ օրը․ հովտային շրջաններում օդի առավելագույն ջերմաստիճանը կհասնի +38…+40 աստիճանի։ Լևոն Ազիզյան
🟨 Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին օգոստոսի 21-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»…
🟨 Ռուսական «Մաշան և արջը» մուլտֆիլմի հեռարձակումը Ուկրաինայում կարգելվի։ ▫️Զելենսկու որոշմամբ՝ պատժամիջոցներ են սահմանվել մուլտֆիլմի ստեղծողների նկատմամբ։ Ըստ որոշման՝ «Մաշան և արջը» սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը՝ տարածելով «մանկական բովանդակության քողարկմամբ քողարկված ռուսամետ պատմություններ»։
🟨 Աշտարակի խճուղում բռնկված հրդեհը ժամը 20։12-ին մեկուսացվել է։ Այրվում է մոտ 2 հա խոտածածկույթ և անվադողերի վուլկանացման կետ՝ օգտագործված անվադողերով։ ՀՀ ՆԳՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ