🟨 Երևանի քաղաքապետին կից 1-ին միջազգային STEAM ճամբարի շրջանակում մեր 4 պատանի մասնակիցները 1 շաբաթ անցկացրեցին ԱՄՆ-ում՝ Փրինսթոնի համալսարանում՝ բացահայտելով և ձեռք բերելով նոր փորձառություններ։ Երևանի քաղաքապետարան
🟨 Իրանի նկատմամբ մտադիր ենք կիրառել պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները, դրանք կաշխատեն։ Մենք կտապալենք այդ ռեժիմը։ ԱՄՆ ֆինանսների քարտուղար Սքոթ Բեսենթ
🟨 Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ Օրենբուրգի 37-ամյա բնակչուհին տուգանվել է 10 000 ռուբլիով՝ տղամարդկանց մասին սոցկայքերում վիրավորական գրառումների համար։ ▫️Կինը մեղավոր է ճանաչվել ատելություն և թշնամանք հրահրելու մեջ՝ մեկնաբանություններում տղամարդկանց «ոչխարներ», «ստոր» և «բալաստ» անվանելու համար։
🟨 Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում։ Լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը։ ՊՆ ՔԿ
🟧 Օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել…
🟨 Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երևանի խոշոր քաղաքային ծրագրերի ընթացքին վերաբերող հարցեր։ ▫️Անդրադարձ է կատարվել Հին Երևան և Ֆիրդուսի 33–րդ թաղամասի քաղաքաշինական ծրագրերի ուղղությամբ իրականացված աշխատանքներին և առկա իրավիճակին։ Կառավարություն
🟨 Մյունխենի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռը հազիվ է խուսափել վթարից։ ▫️Vietnam Airlines-ի ինքնաթիռը նախքան օդ բարձրանալն անցել է թռիչքուղու երկարությունը, պոչի հատվածը դիպել է գետնին։ Թռիչքը հետաձգվել է։
🟨 2026թ․ 2-րդ եռամսյակում ՀՀ տնտեսությունը շարունակել է արձանագրել բարձր տնտեսական աճ։ ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.7%-ով։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյան
🟨 ԱՄՆ բանագնացներ Ուիթկոֆֆի և Քուշների՝ Ռուսաստան այցի ճշգրիտ ամսաթվերը դեռևս նշանակված չեն։ ▫️Նրանք միշտ ցանկալի հյուրեր են Մոսկվայում թե՛ իրենց ռուս գործընկերների, թե՛ Պուտինի համար։ Դմիտրի Պեսկով