🟨 Կալիֆորնիայում տեղատարափ անձրևների պատճառով Լոս Անջելեսի մի քանի շրջանների բնակիչները կտարհանվեն։ ▫️Սան Ֆրանցիսկոյի բնակիչները նույնպես վտանգի տակ են։
🟨 Ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն և ռեկորդակիր Յուտա Լեերդամը 1 միլիոն դոլար կարող է վաստակել Nike-ի համար իր օլիմպիական գովազդային արշավի համար։ ▫️Չմշկորդուհին ոսկե մեդալը նվաճելուց հետո իջեցրել է հագուստի ճարմանդը, ինչից հետո երևացել է, որ նա Nike-ի սպորտային կրծկալ է կրում։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟩 Ձմեռային օլիմպիական խաղերում Անաստասիա Մետելկինան և Լուկա Բերուլավան նվաճել են Վրաստանի պատմության մեջ ձմեռային մարզաձևերի առաջին օլիմպիական մեդալը։ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Կուբայում անցել են էլեկտրական եռանիվ հեծանիվների՝ իբրև տրանսպորտ, վառելիքի պակասից հետո։ ▫️ԱՄՆ-ն դադարեցրել է Վենեսուելայից նավթի արտահանումը և սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Կուբային վառելիք մատակարարող երկրների համար։
🟨 Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ իմ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ ▫️Բոլորին խնդրում եմ այս թեմայի շուրջ լինե’լ զուսպ, լինե’լ կոռեկտ։ Շնորհակալություն։ Աննա Հակոբյան