🟨 Բրյուսելում կայացել է Ազգերի լիգայի 2026-27 մրցաշրջանի վիճակահանությունը: ▫️Մեր ընտրանու մրցակիցներն են Չեռնոգորիան, Կիպրոսը, Լատվիան կամ Ջիբրալթարը:
🟨 ՀՀ վարչապետի հետ «Կայուն էներգիայի օրեր» միջոցառման շրջանակում երիտասարդների հետ խոսել ենք տեխնոլոգիաների, արհեստական բանականության և այդ ոլորտում յուրաքանչյուրիս դերի մասին։ Տիգրան Ավինյան
🟨 Ջրաշեն գյուղում՝ դասարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երեք համադասարանցիները ծեծի են ենթարկել 13-ամյա պատանու, մինչդեռ դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը: ▫️Պատանին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ ՆԳՆ ոստիկանություն
🟨 ՌԴ-ն Հայաստանի հետ բանակցություններ կսկսի հայկական երկաթուղիների երկու հատվածների վերականգնման վերաբերյալ, որոնք կապահովեն դրանց կապը Ադրբեջանի երկաթուղիների հետ՝ Երասխի մոտ, ինչպես նաև Թուրքիայի երկաթուղիների հետ՝ Ախուրյան գյուղի մոտ։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ
🟨 Գերմանական Lufthansa ավիաընկերության գրեթե բոլոր չվերթերը չեղարկվել են աշխատակիցների գործադուլի պատճառով։ ▫️Ընկերության մոտ 4800 օդաչուներ պահանջում են ավելացնել կորպորատիվ և անցումային կենսաթոշակային ծրագրերին կատարվող վճարումները։
🟨 Ըստ Կոլորադոյի գիտնականների՝ կանեփի չափավոր օգտագործումը կարող է մեծացնել մարդու ուղեղի ծավալը։ ▫️Ըստ հետազոտության՝ չափավոր օգտագործումը կարող է պաշտպանիչ ազդեցություն ունենալ և նվազեցնել դեմենցիայի ռիսկը: Daily Mail ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ